Մարինացված վարունգի հունական տարբերակը. պատրաստեք այն և, անկասկած, գոհ կմնաք բաղադրատոմսից և արդյունքից
ЛАЙФԲաղադրամասեր
- վարունգ — 1 կգ
- քունջութ — 2 ճ/գ
- պապրիկա — 1 ճ/գ
- սոյայի սոուս — 60 մլ
- սխտոր — 3 պճեղ
- բուսայուղ — ըստ ճաշակի
- աղ — 3 ճ/գ
- ջուր — 1 լ
- քացախ — 3 ճ/գ
- սոուս չիլի — 2 ճ/գ
- շաքար — 3 կտոր:
Պատրաստման եղանակը
Վարունգը լվանալ, ծայրերը կտրել, կողքերից փայտեր դնել, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ անել (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):
Այնուհետև վարունգները շարել կաթսայի մեջ, վրան 2 ճ/գ աղ ավելացնել, կափարիչը ծածկել, կաթսան վերև-ներքև թափահարել ու թողնել, որ վարունգի հյութը դուրս գա:
Քունջութը բովել (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծել հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):
Սխտորի պճեղները մանրացնել, խառնել քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ:
Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնել:
Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:
Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա: