Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ կատուն չի վնասվում բարձրությունից ընկնելիս

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Կատվի օրգանիզմն ստեղծված է այնպիսի հատուկ ձևով, որի շնորհիվ բարձրությունից ընկնելիս կատուն վնասվածք չի ստանում։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ կատվի՝ բարձրությունից ընկնելու դեպքում անվնաս մնալու գործին հիմնականում խառնվում է ոչ թե կենսաբանությունը և ֆիզիոլոգիան, այլ ֆիզիկան։ Ո՛չ կատվի թաթերը ինչ-որ յուրահատուկ մեղմացուցիչ՝ ամորտիզացիոն հատկություն ունեն և ո՛չ էլ նրա վերջույթները՝ ինչ-որ յուրահատուկ կառուցվածք։ Ինչպես թաթերը, այնպես էլ նրա վերջույթների կառուցվածքը առանձնապես չեն տարբերվում մնացած չորքոտանիների թաթերից և հենաշարժիչ համակարգից, չնայած պետք է նշել, որ կատվի հենաշարժիչ համակարգը, համեմատած շատ այլ կենդանիների հետ, շարժուն է։ Բացի այդ, կատուն այլ չորքոտանիների և անգամ մարդու համեմատ ավելի ճարպիկ է, արագ կողմնորոշվող և ունի լավ զարգացած վեստիբուլ յար ապարատ։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ կատուն բավականին թեթև կենդանի է՝ համեմատած իր չափերի հետ։ Ընդ որում, կատվի անկման բարձրության ավելացումը կատվի վնասվելու հավանականությունը չի մեծացնում։ Ինչ բարձրությունից էլ կատուն ընկնի, նրա անկման արագությունը չի կարող գերազանցել 100 կիլոմետր/ժամը։ Համեմատության համար ասենք, որ ընկնող մարդու անկման արգությունը կարող է հասնել անգամ 210 կիլոմետր/ժամի։ Կատվի համար երբեմն ավելի վտանգավոր է ցածր բարձրություններից անկումը, քանի որ այդ դեպքում նա չի հասցնում իր մարմինը դասավորել անկման հետևանքները մեղմացնելու ամենահարմար դիրքով՝ թաթերով ներքև։ Բանն այն է, որ թռիչքի ժամանակ կատուն թաթերը չռում է ինչքան հնարավոր է, որով և մեծացնում է օդի դիմադրողականությունը, արդյունքում կենդանու մարմինը աշխատում է որպես պարաշյուտ, որը մեծացնելով օդի հետ շփումը` իջեցնում է անկման արագությունը։ Այս ամենի մեջ ավելի շատ կարևոր է ոչ թե կատվի հարմարվողականությունը անկմանը, այլ մեխանիկայի և աէրոդինամիկայի օրենքները։ Իրականում այնպես չէ, որ կատուները բարձրությունից ընկնելիս վնասվածքներ ընդհանրապես չեն ստանում, ավելին՝ վնասվածքներ ստանալու դեպքերը բազմաթիվ են։ Մի հետաքրքիր հետազոտության արդյունքում, որը իրականացրել է ինչ-որ մասնավոր անասնաբուժական ընկերություն, պարզվել է, որ «թռչող կատուներ» ավելի շատ լինում են գիշերը, քան ցերեկը, ընդ որում՝ 65 % դեպքերում դա կատարում են մինչև 3 տարեկան կատուները։ Թաթերի վրա ընկնելու ռեֆլեքսը կատվի ձագերի մոտ սկսում է զարգանալ 3-4 շաբաթական հասակում և 6-7 շաբաթական հասակում այն ամրապնդվում է։ Ի դեպ, այն մոլորությունը, որ անկման ժամանակ կատվին կողմնորոշվել օգնում է պոչը, սխալ է, անպոչ կատուներն էլ նույն հաջողությամբ բարձրությունից ընկնելիս գետնին կանգնում են չորս թաթերի վրա, քանի որ օդում շրջվելու համար նրանք օգտագործում են ոչ թե պոչը, այլ հետևի թաթերը։ Կատուն փոքր բարձրությունից, օրինակ՝ մարդու ձեռքից ընկնելիս օդում թաթերով ներքև կողմնորոշվելու ժամանակ չի ունենում և անգամ կարող է վնասվել։ 1976 թվականին նյույորքցի անասնաբույժ Գորդոն Ռոբինսոնը նկարագրել է, այսպես կոչված, «բարձրության սինդրոմը», ըստ որի, ինչքան բարձր է շենքի հարկը, որտեղից ընկել է կատուն, այնքան քիչ վնասվածք է ստանում կենդանին։ Այսինքն, ինչքան էլ հակասական է հնչում, բայց 15-րդ հարկից ընկնելը կատվի համար ավելի անվտանգ է, քան 2-րդ հարկից ընկնելը։ Սակայն բարձրահարկերից ընկնելիս երբեմն կատվի՝ ընկնելուն հարմարվելու ռեֆլեքսը չի գործում և կենդանին մահացու վնասվում է։ Այս երևույթը կոչում են ընկնելու «շոկ», և սա հավանաբար կապված է կենդանու անկման ընթացքում եղած հոգեվիճակի հետ։

Այն, որ կատուն ընկնում է միշտ թաթերի վրա, պարզ է։ Կա նաև մի այլ հաստատված փաստ՝ բուտերբրոդը ընկնում է միշտ կարագով ներքև։ Արդյունքում որոշ կատակասերներ խնդիր են առաջադրել, թե ինչ կլինի մեջքին բուտերբրոդ կապած կատվի հետ ընկնելիս։ Ըստ նրանց, մի կողմից կատուն աշխատելու է այնպես պտտվել, որ ընկնի թաթերով ներքև, բայց միևնույն ժամանակ էլ բուտերբրոդը «ուժ է գործադրելու», որ ընկնի կարագով ներքև, այսինքն՝ կատվին հակառակ։ Արդյունքում երկու ուժերը իրար կչեզոքացնեն, և կստացվի հակագրավիտացիա։ Կատակասերների եզրակացությունն աներևակայելի է՝ կստանանք որոշակի կայուն վիճակ, երբ կատուն անընդհատ պտտվում է, բայց այդպես էլ չի ընկնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ