Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշ­խա­նա­կան գոր­ծո­նը՝ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րում. ին­չո՞ւ փոխ­վեց «Ռի­տա Սարգ­սյա­նի հիմ­նադ­րա­մի» նվի­րատ­վու­թյուն­նե­րի չա­փը

ОБЩЕСТВО

Բարեգործության մշակույթի և այդ առաքելությունը որդեգրած հիմնադրամների գործունեությունն ինչպես նախկինում, այժմ ևս հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս լայն քննարկման արժանացավ նախորդ տարի ստեղծված «Ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, նվիրատու ընկերությունների ու անհատների ցանկը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է: Փետրվարին կայացած ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ հիմնադրամի գործունեության 5 ամիսների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտք է եղել 264 մլն դրամ։ Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվության համաձայն՝ 2018թ.-ին 77 նվիրատվություն է եղել, երեկվա դրությամբ՝ 2019թ.-ին էլ եղել է 19 նվիրատվություն: Մարտի 12-ի դրությամբ հիմնադրամը 80 357 338 դրամի աջակցություն է տրամադրել: Իսկ միայն հունվար ամսվա ընթացքում, ըստ հաշվետվության, հիմնադրամն օգնել է 42 երեխայի և երիտասարդի՝ ստանալու անհրաժեշտ դեղորայք, լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ: Իհարկե, նպատակն ու արդյունքները ողջունելի են, բայց խնդիրը, որին այսօր ուզում ենք անդրադառնալ, մի փոքր այլ դաշտում է: Խոսքը բարեգործության, նվիրատվություններ տալու և դրանք ստանալու հարցում իշխանական գործոնի առկայության կամ բացակայության մասին է: 

2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո «Նվիրիր կյանք» հիմնադրամը հայտարարեց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այնուամենայնիվ, հիմնադրամի ներկայացուցիչները հետո հավաստիացրեցին, որ գործունեությունը շարունակելու է: Նշենք, որ հիմնադրամի նպատակն օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնություն ցուցաբերելն է: 

 
 
Реклама 16
 

Մինչ 2018թ. հայտնի իրադարձությունները «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահի կինն էր՝ Ռիտա Սարգսյանը: Հիմա Ռիտա Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի կազմում է, բայց իր անվան դիմաց ոչ թե հոգաբարձուների խորհրդի նախագահ, այլ երաժիշտ է գրված: 

Մի փոքր ուսումնասիրեցինք «Նվիրիր կյանք» հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվությունները: 

Դիտարկելով դրանք՝ նկատեցինք, որ 2018թ. մայիսից հետո նվիրատուների ցանկում հիմնականում գերակշռում են հանրությանը ոչ հայտնի անհատները, կային նաև մի քանի ընկերություններ: Այդուհանդերձ, նվիրաբերված գումարները նախորդ տարիների պես հիմնականում կլորիկ չէին: 2019թ. տվյալներն էլ այդ առումով էական փոփոխության չէին ենթարկվել: 

«Նվիրիր կյանքի» ներկայիս ֆինանսական հոսքերի, հիմնադրամի այժմյան գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր ուղղեցինք հիմնադրամի ներկայացուցչին:

Հիմնադրամի փոխտնօրեն Նունե Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ իրենք շարունակում են աշխատել այնպես, ինչպես մինչ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին էին աշխատում: Այդուհանդերձ, փոխտնօրենը չժխտեց, որ խնդիրներ կան:

«Մեր գործունեության մեջ ոչինչ չի փոխվել, բայց, ելնելով տարբեր հանգամանքներից, գումարի հայթայթումն անկասկած ավելի է դժվարացել: Քանի որ մեր պատվավոր նախագահը առաջին տիկինն էր, գումարի հայթայթումը մի փոքր ավելի հեշտ էր, թեև միշտ այդ խնդիրը մենք ունեցել ենք: Հաշվի առնելով համապատասխան գումարների հայթայթումը՝ հիմա նաև մեր հաշիվների չափն է փոխվել. նախկինում հնարավորություններն ավելի մեծ էին, քան այսօր, բայց ոչ մի կտրուկ փոփոխություն մեզ մոտ տեղի չի ունեցել: Այսինքն, մենք ինչպես աշխատում էինք, այդպես էլ շարունակում ենք մեր աշխատանքը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերոնշյալ փոքրիկ ուսումնասիրությանը, փոխտնօրենն արձագանքեց. «Ինչպես նկատել եք, այո, մեր հիմնական նվիրատուները եղել են ոչ հայտնի մարդիկ: Դա նաև մեր հաշվետվությունների մեջ է երևում: Այնտեղ կան անհատներ, մեկը, օրինակ, 1000 դրամ, մյուսը, օրինակ, 100 հազար դրամ է փոխանցել: Այսպիսի նվիրատվություններ մեզ մոտ ավելի շատ են եղել, քան գործարարների կողմից: Ինչ վերաբերում է գործարար անձանց, ընդհանրապես, ով որքանով կարողացել, աջակցել է: Եղել է ձեռնարկություն, որը 50 հազար դրամ է փոխանցել, մենք դրա համար էլ ենք շնորհակալ եղել: Եղել է նաև նամակ, որտեղ նշվել է 1000 դոլար գումարի մասին: Վերջին նամակ-խնդրանքի արձագանքը շատ տխուր էր, մենք նվիրատվություն չունեցանք: Մենք շատ դեպքերում նաև պատասխան նամակներ էինք ստանում, որտեղ նշված էր լինում առկա ֆինանսական խնդիրների, դժվարությունների մասին: Դա էլ ենք հասկացել, այդպես էլ է եղել, որ չեն կարողացել օգնության ձեռք մեկնել»:

Հարցին, թե կարո՞ղ է արձանագրել, որ, այդուհանդերձ, մերժողական պատասխանները հիմա ավելի շատ են, քան նախկինում, երբ հոգաբարձուների խորհրդի նախագահը Ռիտա Սարգսյանն էր, Ն. Ավանեսյանն արձագանքեց. «Այո: Դա նաև ակնհայտ է մեր կայքում հրապարակված նվիրատվությունների քաղվածքներում: Թաքցնելու իմաստ էլ չկա՝ այդպես է»:

Նունե Ավանեսյանը նաև հավելեց՝ քանի որ 2018թ. ապրիլից իրենց հնարավորությունները պակասել են, ավելի քիչ երեխաների են կարողացել աջակցել. «Բայց մենք այսօրվա դրությամբ մոտ 750-780 շահառու երեխա ունենք: Տարիների ընթացքում շահառուների թիվն ավելացել է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ