Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ կա Լուսնի հակառակ կողմում՝ խավա՞ր, թե՞ պայծառ լույս

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լուսինը ունի երկու կողմ, ընդ որում՝ լուսնի մի երեսը ընդհանրապես չի լուսավորվում արեգակից։

Իրականում այդպես չէ։

Ամբողջ հարցն այն է, որ գոյություն ունի Երկիր մոլորակից Լուսնի անտեսանալի հատված, որը, սակայն, չի նշանակում, որ այդ հատվածը արևի երես չի տեսնում։ Ցանկացած կլոր մարմին միշտ լուսավորվում է լուսատուի, տվյալ դեպքում՝ Արեգակի կողմից հավասարաչափ։ Սրանում կարելի է համոզվել հասարակ փորձով. վերցրեք գնդակը և պահեք ցանկացած լուսատուի, օրինակ՝ լամպի դիմաց, արդյունքում կնկատեք, որ ինչքան էլ տեղափոխեք գնդակի դիրքը, հեռացնեք կամ մոտեցնեք լուսատուին, միևնույն է, այն լուսավորվելու է կիսով չափ։ Կոնկրետ Լուսնի ցանկացած հատվածի դեպքում այդ մարմնի յուրաքանչյուր հատված 15 երկրային օր գտնվում է խորը մթության մեջ և ուղիղ այդքան ժամանակ լուսավորվում է Արեգակով։ Լուսնային օրվա ընթացքում Լուսնի մակերևույթը հասցնում է շիկանալ +115 0C և ավելի, գիշերը՝ սառչել մինչև –170 0C, իսկ որոշ տեղերում անգամ մինչև –240 0C: Փաստորեն, Լուսնի վրա այնպիսի տերմինալ պայմաններ են, որոնք երկրի վրա ստեղծել հնարավոր է միայն լաբորատոր պայմաններում։ 1959 թվականի հոկտեմբերի 7-ին խորհրդային ավտոմատ միջմոլորակային «Լուսին-3» կայանը Լուսնի անտեսանելի հատվածից Երկիր ուղարկեց առաջին անգամ նկարված լուսանկարներ։ Իհարկե, լուսանկարների որակը բավարար չէր, բայց այդ արդյունքով գիտնականները շատ էին ուրախացել, քանի որ մինչև այդ ոչ մեկին վիճակված չէր տեսնել Լուսնի հակառակ երեսը։ Բանն այն է, որ Լուսինը միշտ դեպի Երկիր է ուղղված լինում մի կիսագնդով, իսկ նրա մյուս կիսագունդը, չնայած նրան, որ Լուսինը պտտվում է երկրագնդի շուրջ, միշտ անհասանելի է եղել մարդկային աչքի համար։ Ինչպես ցանկացած երկնային մարմին, Լուսինը ևս մասնակցում է մի շարք տիեզերական շարժերի, որոնցից ամենակարևորներն են Լուսնի պտույտը Երկրի շուրջ և պտույտը սեփական առանցքի շուրջ։ Եվ այստեղ առկա է հետաքրքիր առանձնահատկություն. լուսնային տարին (Լուսնի մեկ պտույտ Երկրի շուրջ) հավասար է լուսնային օրվան (սեփական առանցքի շուրջ մեկ պտույտ) և կազմում է 29,5 երկնային օր։ Այսինքն, լուսնային օրը և գիշերը տևում են 15-ական երկրային օր։ Իսկ այդ հավասարության պատճառն այն է, որ Երկիրը և Լուսինը շատ մոտ են իրար, արդյունքում Երկրի գրավիտացիոն դաշտը սկզբից դանդաղեցրել է իր բնական արբանյակի՝ Լուսնի՝ իր առանցքի շուրջ պտտման հաճախականությունը, ապա վերջնական արդյունքում այն լրիվ դադարեցրել։ Հենց այստեղից էլ ծագում է այն մոլորությունը, որ Լուսնի անտեսանելի հատվածը երբեք արևի երես չի տեսնում։ 

Իրականում երկրագնդի այս բնական արբանյակի ցանկացած հատված ստանում է իր հասանելիք արևը։ Երկրից Լուսնի շարժմանը կարելի է հետևել ըստ Լուսնի ֆազաների փոփոխության։ Բանն այն է, որ Լուսինն ինքը լույս չի արձակում, և այն տեսանելի է լինում միայն շնորհիվ իր մակերևույթին ընկնող արեգակնային լույսի անդրադարձման։ Արդյունքում Լուսնի տեսքը անընդհատ փոփոխվում է, մեկ այն լրիվ անտեսանելի է, մեկ լինում է աղեղի տեսքով, մեկ էլ ներկայանում է ամբողջական սկավառակի տեսքով։ Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ դիրք ունի Լուսինը՝ համեմատած Արեգակի և Երկրի դիրքի հետ։ Արդյունքում, եթե մենք տեսնում ենք Լուսնի բարակ մանգաղաձև շերտը, ապա դա նշանակում է, որ Լուսնի՝ մեզ համար անտեսանելի հատվածը այդ պահին արևի կողմից լուսավորված է համարյա ամբողջությամբ, երբ Երկրից երևում է կիսալուսին, ապա դա նշանակում է, որ Լուսնի անտեսանելի հատվածը ևս լուսավորված է կիսով չափ, իսկ ահա լիալուսնի ժամանակ Լուսնի սկավառակի անտեսանելի հատվածում այդ պահին գիշեր է։

Հայտնի է, որ Լուսինը մեծ դեր ունի ինչպես երկրագնդի, այնպես էլ մարդկության գիտակցության վրա։ Օրինակ, Հնդկաստանում այն համարվում է մոլորակների տիրակալ, քրիստոնյաները Զատիկը նշում են գարնանային առաջին նորալուսնին, իսկ մուսուլմանների մոտ այն ավելի լայն խորհրդանիշ է և պատկերված է ավելի քան 16 երկրների դրոշներին։ Նշենք, որ խորհրդային լուսնագնաց սարքերը, ինչպես նաև ամերիկյան աստղագնացները եղել են Լուսնի վրա։ Հետագայում որոշ անհատներ և կազմակերպություններ հայտնել են Լուսնի կամ նրա մի մասի նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Այնուամենայնիվ, 1979 թվականին ստորագրվել է լուսնային համաձայնագիր, որը արգելում է Լուսնի ռեսուրսների օգտագործումը միայն մեկ պետության կողմից, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ համաձայնագիրը դեռ չի ստորագրել Լուսին հասնելու ունակ որևէ պետություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ