Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ար­ցա­խի դիր­քո­րո­շու­մը պետք է ավե­լի խիստ լի­նի, քան Երև­ա­նի­նը»

ИНТЕРВЬЮ

 

Երևանից օրեր առաջ հնչեցված դիրքորոշմանը երեկ արձագանքել է պաշտոնական Բաքուն։ Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխության, այլ դրա վերականգնման առաջարկ է։ Արձագանքելով վերոնշյալ դիրքորոշմանը՝ Բաքուն մասնավորապես ընդգծել է, թե «չկան փաստաթղթեր և որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությունը»։ Անդրադառնալով հայտարարությանն ու արձագանքին՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. 

 

«Ն. Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Թեև այդ հայտարարությունը արժանանացավ ինչպես ներքին, այնպես էլ Ադրբեջանի քննադատությանը, բայց նա այդ ուղեգիծը պահեց, ինչն արտաքին քաղաքականության առումով ճիշտ է։ Բանն այն է, որ ասվել է մի բան, ինչը մեծ հաշվով ընկալվում է որպես հայանպաստ։ Իհարկե, մենք երկրի ներսում կարող ենք տարբեր դիրքորոշումներ ունենալ վերոնշյալի մասին, բայց դրսում, առավել ևս՝ Ադրբեջանի կողմից, այն ընկալվում է որպես հայանպաստ տարբերակ։ Այդ պատճառով էլ վերջինս հակադարձում է։ Իսկ որոշ ժամանակ հետո հայանպաստ հայտարարությունից հետ կանգնելը կարող էր անսկզբունքային ու թույլ քաղաքականության տպավորություն թողնել, բայց, փաստորեն, Ն. Փաշինյանը մինչ այս պահն այդ ուղեգծին հավատարիմ է»,-ասաց Է. Էլբակյանը։

 

Քաղաքագետի խոսքերով՝ բնական է և պարզ, որ Ադրբեջանը պետք է հակադրվեր և նման կերպ արձագանքեր։ Նրա դիտարկմամբ, պաշտոնական Բաքվի երեկվա արձագանքը բառախաղերի ու մանիպուլ յացիայի դաշտից է։ «Այն, որ Արցախը բանակցային ձևաչափում միշտ է ներգրավված եղել, փաստ է, ուղղակի մասնակցության աստիճանի, մակարդակների տարբերություն կա։ Հիմա պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսվում։ Երբ ասում ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան կամ նորից բանակցային կողմ դառնա, նկատի ունենք Արցախի մասնակցության այն աստիճանը, որը կար 90-ականների վերջին։ Օրինակ, երբ համանախագահները հակամարտության լուծման փուլային, փաթեթային և ընդհանուր պետության տարբերակներն էին հեղինակում, նրանք օրինակներն ուղարկում էին Երևան, Ստեփանակերտ և Բաքու, և երեք կողմից էլ արձագանքի էին սպասում։ Այսինքն, երբ ասվում է, որ Արցախը պետք է վերադառնա, նկատի ունեն մակարդակը։ Անգամ 2000-ական թվականներին, երբ ընդունված է ասել, որ Արցախին դուրս հանեցին բանակցային գործընթացից, վերջինս իրականում եղել է գործընթացի մեջ»,-ընդգծեց Է. Էլբակյանը՝ այդ համատեքստում օրինակ բերելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այցերն Արցախ։

 

Ինչ վերաբերում է Բաքվի վերոնշյալ այն տեսակետին, թե «փաստաթղթեր, որոշումներ չկան», քաղաքագետը նշեց, որ ամեն ինչ սահմանումից է գալիս։ «Ես հենց այդ առումով ընդգծեցի, որ մանիպուլ յացիայի դաշտ կա։ Ադրբեջանը կարող է հայտարարել ու ասել, թե «չկան փաստաթղթեր», թեև իրականում սխալ է, որովհետև հրադադարի մասին համաձայնագիրը եռակողմ է։ Մի քիչ սխալ ուղղությամբ են գնացել, կարող էին փորձել ասել, որ «երբեք երեք ղեկավարների հանդիպում չի եղել»։ Ես արդեն սահմանեցի, թե ինչ է նշանակում բանակցային կողմ լինել: Արցախն այս պահին ևս առնվազն բանակցային ձևաչափում կա, բայց համեմատած 1997-98 թթ. հետ՝ մասնակցության մակարդակն, իհարկե, ավելի ցածր է։ Բնականաբար, Ադրբեջանը պետք է փորձի այս կամ այն կերպ ցույց տալ, որ Արցախը, որպես կողմ, չի եղել, չկա ու չի էլ լինելու»,-ասաց նա։ Նշենք, որ մարտի 21-ին Արցախի երեք խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ընդգծելով նաև, որ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի ճանաչումն ու դերի բարձրացումը։ Մեր զրուցակցի խոսքով, այս հայտարարությունը կարող է դիտարկվել որպես առանձին վերցրած Արցախի դիրքորոշում։

 

«Պարզ է, որ ոչնչից չի գոյացել այդ տեքստը։ Եղել է ինֆորմացիոն առիթ, դա է թելադրել նաև քաղաքական օրակարգը։ Արցախյան իշխանություններն, ըստ էության, ավելի հաճախ ու գրեթե միշտ են բարձրաձայնել, որ Արցախը պետք է լիարժեք կողմ դառնա։ Առհասարակ շատ կարևոր է, որ լինի դիրքորոշում։ Ավելին, Արցախի դիրքորոշումը պետք է ավելի խիստ լինի, քան Երևանինը, որովհետև Արցախը չունի այն հայտնի կաշկանդումները, որոնք ունի Երևանը։ Օրինակ՝ Երևանը չի կարող ասել՝ «մենք դեմ ենք ներկայացվող ամբողջ փաթեթին», իսկ Արցախը կարող է և պետք է ասի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги