Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տանն այժմ կա­րող է տե­սա­կա­նո­րեն ամ­րապն­դել իր դիր­քե­րը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Նազարբաևի հրաժարականը շանսեր է տալիս Փաշինյանին. Երևանը պատրաստվում է Աստանայում նախատեսված ԵԱՏՄ-ի գագաթաժողովին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականն ուղեկցվում է հետաքրքիր հեռախոսային դիվանագիտությամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հրաժարականի մասին հայտարարելուց առաջ Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Կրեմլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել զրույցի բովանդակությունը: Միևնույն ժամանակ, Նազարբաևի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ երկու երկրների ղեկավարները «պայմանավորվել են հետագայում շարունակել կանոնավոր շփումները»: Նա նաև հաղորդել է Նազարբաևի հեռախոսազրույցների մասին Բելառուսի և Ղըրղըզստանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հետ: Այս առումով շատ փորձագետներ ուշադրություն են դարձնում ոչ թե նրան, թե ում է զանգել Նազարբաևը, այլ նրան, թե ով է սեփական նախաձեռնությամբ կապվել նրա հետ՝ դրա մեջ տեսնելով որոշակի իմաստ: Եվ այստեղ մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Որոշ կայքեր նշում են, որ «Նազարբաևը զանգահարել է հինգ երկրների ղեկավարներին` հրաժարական տալուց առաջ, և միայն Պուտինն է, որ ափսոսանք չի հայտնել հրաժարականի առումով»: Ուրիշներն ընդհանրապես շրջանցում են Աստանայի հետ հեռախոսային խոսակցությունների նախաձեռնության հարցը՝ օգտագործելով ընդհանուր բառեր`«տեղի է ունեցել խոսակցություն »: Կան նաև այլ անհամապատասխանություններ: Այսպիսով, Ղազախստանի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանը «ափսոսանք է հայտնել Նուրսուլթան Նազարբաևի որոշման կապակցությամբ»: Սակայն, ըստ հայկական մամուլի, «Փաշինյանը կարևորել է Նազարբաևի նշանակալի դերը երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման գործում»: Մենք հատուկ կենտրոնանում ենք Երևանի և Աստանայի միջև զրույցին, և ահա թե ինչ պատճառներով: Այն ունի արձանագրության նրբերանգ, քանի որ մայիսի վերջին Ղազախստանում կանցկացվի ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որը կնախագահի Հայաստանը: Պետք է ենթադրել, որ Նազարբաևը այս համաժողովում պաշտոնապես կպարգևատրվի: Բայց հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանի զանգը ունի նաև խորհրդանշական նշանակություն: Նազարբաևի հրաժարականը տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններում նկատելի բարդությունների ֆոնին: Այն նաև ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ուժերի հավասարակշռությունը փոխելու ներուժ ունի, որտեղ վերջին շրջանում դաշինք է եղել Աստանայի և Մինսկի ու նրանց միացած Բաքվի միջև, որը, սակայն, չի անդամակցում այդ կազմակերպություններից ոչ մեկին: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլ յան պատերազմում Երևանը բաց տեքստով դժգոհություն արտահայտեց Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումների նկատմամբ, որոնք հրաժարվեցին նրան որպես ՀԱՊԿ անդամ աջակցել: Այն ժամանակ անգամ որոշ հայ փորձագետներ Հայաստանին առաջարկում էին բաց երկխոսություն սկսել այդ երկու երկրներին ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցով: Իհարկե, Երևանում հասկանում են, որ Նազարբաևը «հեռանում է այնպես, որ մնա»: Այնուամենայնիվ, նրա իրավահաջորդը, որպես հանրապետության ղեկավար, անխուսափելիորեն կստանա թեկուզ նեղ, բայց, այդուամենայնիվ, հնարավորությունների միջանցք, որը հնարավորություն կտա որոշակի ուղղումներ կատարել արտաքին քաղաքական հարցերում: Հարցը միայն այն է, թե երբ, ինչպես և ինչ ներքին և արտաքին հանգամանքներում դրանք կդրսևորվեն: Սա շատ լուրջ հարց է, որի հստակեցումը շատ բան կպարզի այն մասին, թե միջնաժամկետ հեռանկարում դեպի ուժային որ բևեռը կհակվի Աստանայի արտաքին քաղաքականությունը: Կան մի քանի առումներ: Նազարբաևը խաղում էր թուրքական ուղղությամբ՝ հարավային թևում և Թուրքիայում, ընդհուպ մինչև Մերձավոր և Միջին Արևելքի ամենաբարդ տարածաշրջան: Ղազախստանում իշխանության պլանավորված տարանցումը չի կարող լինել այդքան պարզ, որքան թվում է շատերին: Հայաստանի համար ամենակարևորն այն է, որ Բելառուսը և Ղազախստանը, որոնք միշտ էլ հեռավորություն էին պահում իրենից, իրենք են հայտնվել տարբեր խնդիրների առաջ: Նազարբաևի հայտարարությունը Լուկաշենկոյի համար չէր հնչում որպես «որոտ պարզ երկնքում»: Եվ պատահական չէ, որ վերջերս Բելառուսի նախագահը սկսել է ավելի հաճախ մեկնաբանել անդրկովկասյան իրադարձությունները՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման չիրականացված սցենարները և խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր անձնական կապերի մասին: Լուրեր են պտտվում, որ Լուկաշենկոն մտադիր է ապրիլին այցելել Թուրքիա, որտեղ նա պատրաստվում է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ առևտրի և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ հանդիպումները «լավ արդյունքներ կտան»: Այսինքն, Մինսկը սկսել է թուրքալեզու ուղղությամբ աշխարհաքաղաքական դիրքորոշում փնտրել և, ինչպես նշում է հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, «ձգտում է բարձրացնել իր աշխարհաքաղաքական կապիտալիզացիան»: Ավելի կոնկրետ` Բաքվի և Անկարայի հետ լուրջ դաշինք կնքել: Սակայն Լուկաշենկոյին հազիվ թե հաջողվի «Նազարբաևի մակարդակի» բարդ աշխարհաքաղաքական ինտրիգի ստեղծման հասնել: Այնուամենայնիվ, որոշակի իմաստով նա ձգտում է Ղազախստանի առաջնորդի աշխարհաքաղաքական տեղը գրավել՝ ակնհայտորեն ունենալով այն տեղեկությունները, որ Նազարբաևի իրավահաջորդը, որպես երկրի նախագահ, հնարավոր է, որ չունենա «նազարբաևյան օպորտունիստական» կողմնորոշում, այլ Մոսկվայի հետ ավելի սերտ համագործակցություն իրականացնի: Եվ ոչ միայն նրա, այլ նաև Հայաստանի հետ: Այս դեպքում, տեսականորեն, պետք է ակնկալել որոշակի ճշգրտում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում: Բայց ինչ էլ լինի, հետխորհրդային տարածքում փոփոխությունների ալիքներ են՝ մեկ Երևանից է ուղարկում «հեղափոխական» ազդակներ, մեկ էլ այն սկսվում է Աստանայից: Հնարավոր է, որ այդ ազդակները շուտով Մինսկից լինեն: Բոլորի համար, այդ թվում` Ռուսաստանի, գալիս է մի պահ, երբ պետք է ցույց տալ, ինչպես հեռավոր, այնպես էլ մոտակա արտասահմանյան ուժերի տարբեր բևեռների միջև հավասարակշռման արվեստ: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այժմ նա կարող է տեսականորեն ամրապնդել իր դիրքերը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում` Աստանայի հետ հարաբերությունների վերականգնման և Մոսկվայի հետ ուժեղ միության միջոցով: Իսկ ինչ կլինի գործնականում՝ հետո կերևա:

Կամո Խաչիկյան

У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области