Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գտնվել է լու­ծում, որն այն­քան էլ լու­ծում չէ. պրոբ­լեմ­ներ՝ ան­գամ գործ­նա­կան հար­թու­թյան վրա

ПОЛИТИКА

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ամենատարածված սյուժեն համայնքներից շատերում տեղի ունեցող մինի հեղափոխություններն են, որոնց մասնակիցները պահանջում են իրենց քաղաքապետի կամ գյուղապետի հրաժարականը։ Քաղաքական կայացած համակարգեր ունեցող երկրներում նման պրակտիկան նույնիսկ զարմանալի կլիներ, որովհետև տեղական իշխանությունը չպետք է տրվեր քաղաքական կոնյուկտուրայի փոփոխությանը։ Սակայն Հայաստանում հետհեղափոխական տեղական հուզումները նույնիսկ օրինաչափություն են. տեղական իշխանությունը, մեծ հաշվով, չի եղել ինքնուրույն ինստիտուտ ու, ըստ էության, հանդիսացել է հին համակարգի լոկալ դրսևորումը։ Գյուղապետի պաշտոնը հաճախ եղել է ինդուլգենցիա, որով «պարգևատրվել» են տեղական կլանները՝ համապետական ընտրություններում իշխանության թեկնածուին կամ կուսակցությանն աջակցելու համար։ Այս միտումը նոր դրսևորում ստացավ համայնքների խոշորացման գործընթացից հետո։ Համայնքների խոշորացման գործընթացը շատ դեպքերում արհեստական էր ու ենթարկվում էր հենց քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանությանը՝ դառնալով ստատուս-քվոյի ամրապնդման կարևոր գործիք, ինստիտուտ։

Այս իրողությունների համատեքստում խիստ օրինաչափ է, որ հեղափոխությունից հետո ամբողջ երկրում սկսեց համանյքապետների հրաժարականների պահանջով անցկացվող ակցիաների գործընթաց։ Առավել օդիոզ համայնքապետները հեռացան կենտրոնական իշխանության փոխվելուն զուգահեռ, մյուսները՝ հարուցված քրեական գործերի ճնշման տակ։ Եղան նաև արտառոց դեպքեր։ Օրինակ՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարը հրաժարական տվեց մարզպետի ու Պետական վերահսկողության ծառայության պետի ուղղակի կամ քողարկված ճնշման արդյունքում, սակայն արտահերթ ընտրություններում բավականին համոզիչ հաղթանակ տարավ։ Սակայն մի շարք համայնքներում ճգնաժամային, նույնիսկ՝ ֆորս-մաժորային իրավիճակները շարունակվում են. համայնքի բնակիչների մի մասը, նույնիսկ մեծամասնությունը պահաջում է իր ղեկավարի հրաժարականը, սակայն վերջինս համառորեն չի հեռանում՝ պասիվ դիմադրություն ցույց տալով, որոշ դեպքերում՝ մոբիլիզացնելով իր կողմնակիցներին։

Երբ իշխանությունը չունի իրավական կամ վարչական գործիքներ՝ թերացած համայնքապետից ազատվելու կամ տարբեր համայնքների բնակիչների պահանջները բավարարելու համար, բնական է, որ պետք է փորձի խնդրին տալ օրենսդրական կարգավորում։ Հենց այդ նպատակով էլ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ փորձ է արվում օրենսդրորեն ամրագրել տեղական հանրաքվեների ինստիտուտը։ Ըստ մտահղացման, եթե հանրաքվեին մասնակցի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլինի անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ, այլ խոսքով՝ ստեղծվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու օրենսդրական մեխանիզմ։

Իհարկե, օրենսդրական հնարավոր կարգավորումը կօգնի, որպեսզի մի շարք համայնքներում ֆորս-մաժորային վիճակները հաղթահարվեն։ Դա այդպես է անկասկած, սակայն առաջարկվող լուծումը նույնպես ինստիտուցիոնալ չէ, ավելին՝ կարող է ծնել մի շարք ռիսկեր։ Նախ՝ այս հարցում գոյություն ունի իրավական խնդիր, ու անպայման անհրաժեշտ կլինի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, մյուս կողմից՝ տեղական հանրաքվեների ինստիտուտը դառնում է համայնքային իշխանությունը խոցելի դարձնող գործոն, որը միաժամանակ ուժեղ լծակ է դառնում կառավարության ու մարզպետների համար՝ անցանկալի համայնքապետներին հեռացնելու, առնվազն՝ «խեղճացնելու» համար։ Հետո՝ տեղական հանրաքվեների ինստիտուտն ակնհայտորեն կաշկանդում է համայնքապետներին, որովհետև նրանք չեն կարող ընդունել ոչ պոպուլ յար որոշումներ, որոնք գուցե անհրաժեշտություն են քաղաքի, գյուղի երկարաժամկետ զարգացման համատեքստում։

Օրենքի նախագիծը պրոբլեմներ է հարուցում անգամ գործնական հարթության վրա։ Եթե որևէ համայնքում ընտրություններին մասնակցում են մեծ թվով թեկնածուներ, ապա քաղաքապետը կամ գյուղապետը կարող են ընտրվել, օրինակ, 20% քվեով, իսկ դա նշանակում է, որ միանգամայն լեգիտիմ ընտրությունների հենց հաջորդ օրը պարտված թեկնածուները կարող են կոնսոլիդացվել ու, տեղական հանրաքվե նախաձեռնելով, իր պաշտոնից արագ հեռացնել միանգամայն լեգիտիմ համայնքապետին։

Այս իրավիճակը հաշվի առնելով՝ իշխանությունները պետք է կարողանան գտնել մարզերում իրավիճակը կայունացնող այլ լուծումներ՝ արդյունավետ կառավարման համակարգը փորձելով ներդնել ՏԻՄ հերթական ընտրությունների միջոցով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей