Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հե­ղա­փո­խա­կան» վտան­գա­վոր «էքս­պե­րի­մենտ­ներ» Ար­ցա­խում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները: Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում են ոչ այնքան արցախցիների քվեները ստանալու, որքան՝ Երևանի համակրանքը շահելու նպատակով։ Ընտրական այս ֆալստարտն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Մի կողմից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ վերստին չի հավակնելու իր պաշտոնին, ինչը «ժառանգորդի» համար պայքարն ուժեղացրել է հենց ԼՂՀ քաղաքական էլիտայի տարբեր սեգմենտների միջև, մյուս կողմից՝ ոմանց մոտ առաջացել է համակարգը փոխելու իրական մտադրություն կամ գայթակղություն։

Արցախում տիրող «տաք» ներքաղաքական իրավիճակն արդյունք է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության։ Հայաստանում կամ Արցախում ոմանց մոտ առաջացավ հեղափոխությունը Ստեփանակերտ «արտահանելու» ցանկություն։ Բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի թիմը կանխեց այդ տրամադրությունները՝ թերևս գիտակցելով, որ առաջնագիծը հեղափոխական ցնցումների ենթարկելու շռայլությունը նման է արկածախնդրության։ Իհարկե, Հայաստանի իշխանությունն իր այս ռացիոնալ քաղաքականության հարցում այնքան էլ հետևողական չեղավ, ինչի դրսևորումներից մեկը խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու հայկական պետությունների էլիտաների միջև առաջացած հակադրությունն էր, որն, ի դեպ, կարևոր ազդակ է Արցախում ընտրական ֆալստարտի համար։

Արցախում ներքաղաքական ակտիվությունն ինքնին բացասական երևույթ չէր լինի, եթե ոմանք չփորձեին դրա վրա «տաքացնել» իրենց ձեռքերը։ Ասենք՝ միանգամայն ոչ համարժեք է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը՝ ստորագրահավաքի միջոցով Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ շնորհելու օրակարգով։ Արցախի Հանրապետության դեինստիտուցիոնալիզացիայի նման փորձը ստվերելու է առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու կասկածի տակ է դնելու ԼՂՀ ապագա իշխանության լեգիտիմությունը։ Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի «մարզացման» նախաձեռնությունը մեծապես վնասում է բանակցային գործընթացում հայկական կողմի մարտավարությանը։ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան նոր քաղաքականությունը միտված է Արցախի սուբյեկտության մեծացմանը ու նրան բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ դարձնելուն։ Եթե այդ համատեքստում որոշ ուժեր հանդես են գալիս Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, ապա ակամայից հզոր փաստարկ են տալիս Բաքվին՝ վերջինիս համար ալիբի ստեղծելով Փաշինյանի օրակարգը մերժելու համար։

Մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան կոնսենսուս ձևավորել Արցախի հարցում ու Հայկական երկրորդ հանրապետությունը չդարձնեն իրենց ինքնահաստատման կամ հեղափոխական «էքսպերիմենտների» հարթակ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը24 ժամ ջուր չի լինի Համացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաԴանակաhարություն՝ Երևանում․ վիճաբանnւթյան մասնակիցներից մեկը hետnւյքի վիրավnրnւմnվ տեղափոխվել է hիվանդանոց Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա կնվազի 4-6 աստիճանով ՍԴ անդամի թեկնածուն «Սորոսի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել. Ագնեսա Խամոյան Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Խմիչք, որ թույլ է տալիս մի քանի ժամով «գնալ» տիեզերք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Գործադուլը մեկնարկած է. ի՞նչ են պահանջում փաստաբաններըԽայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Բաշար ալ Ասադի կնոջ մոտ կրկին քաղցկեղ է ախտորոշվել Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելը 83,19 դոլար Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք ՉալաբյանԻնչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Մահացած 29-ամյա կինն ամուսնացած էր, ուներ 3 երեխա․ փոքրը՝ 7 ամսական Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Կիև է ժամանել Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան«Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է