Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե վա­ղե­մու­թյան ժամ­կետն ան­ցել է, չի նշա­նա­կում, որ ուսում­նա­սի­րու­թյան հիմ­քեր չկան»

ИНТЕРВЬЮ

Այս օրերին մեր իրականության մեջ հաճախ են տասնամյակներ հետ գնում, վերհիշում, օրինակ, 1996թ., 1998թ. ընտրական գործընթացները: Հաճախ գնահատականներում ու հայտարարություններում կասկածի տակ է դրվում այդ գործընթացների որոշ դրվագների օրինականությունը: Այս համատեքստում, սակայն, փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ զրուցել ենք վաղեմության ժամկետ ասվածի մասին: Մասնավորապես, օրինակ, քսան և ավելի տարի առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացների մասով վաղեմության ի՞նչ ժամկետներ կան: 

Փաստաբանը նախ ընդգծում է, որ հանցագործությունները 4 խմբի են բաժանվում:

«Ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Նշվածներից յուրաքանչյուրի համար վաղեմության առանձին ժամկետ է նախատեսված: Մինչև արարքը չորակենք, չտեսնենք, թե որ հոդվածով է, չենք կարող որոշել՝ վաղեմության ժամկետն անցե՞լ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե ազատազրկումը 5 տարին չի գերազանցում, ուրեմն հանցանքը միջին ծանրության է, և այդ մասով վաղեմության ժամկետը հինգ տարի է: Եթե անձը հետախուզվում է, վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ թվարկելով նաև մյուս հանցանքների վաղեմության ժամկետները: 

Բացի այդ, նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքով կան հանցանքներ, որոնց համար ընդհանրապես վաղեմություն չի գործում, որոնց թվում են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցանքները:

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին առնչվող հանցանքներին, Տ. Սարգսյանը նշում է, որ խախտումներն այնքան տարբեր են, որ, մեծ հաշվով, միանշանակ դժվար է պատասխանել:

«Օրինակ, ուրիշի փոխարեն ընտրելը, կամ տվյալներ կեղծելը, հանձնաժողովի անդամի լիազորության իրականացմանը խոչընդոտելը: Մի քանի հոդվածներ կան, պետք է նայենք կոնկրետ հոդվածը ու տեսնենք, թե որքան պատիժ է նախատեսվում: Ըստ դրա՝ պետք է հասկանալ, թե արարքը ոչ մեծ, միջին, ծանր, թե առանձնապես ծանր հանցագործություն է ենթադրում: Եվ կոնկրետ այդ հանցանքի շրջանակներում պետք է հասկանանք՝ վաղեմությունն անցել է, թե ոչ»,-նշեց նա:

Տ. Սարգսյանը շեշտեց՝ «ընտրություն կեղծել» ասվածը լայն հասկացություն է:

«Պաշտոնատար անձը կարող է իր լիազորություններն անցնել կամ չարաշահել պաշտոնեական դիրքը կամ սահմանադրական կարգի բռնի տապալում անել: Այսինքն, կեղծելը լայն է, և երբ արարքին կտրվի որակում, նոր այդ ժամանակ կարող ենք ասել՝ վաղեմությունն անցել է, թե ոչ: Բացի այդ, եթե վաղեմության ժամկետն անցել է, չի նշանակում, որ ընդհանրապես ուսումնասիրություններ կատարելու հիմքեր չկան: Օրենսդրությունը նախատեսում է, որ վաղեմության ժամկետն անցնելուց հետո անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է, բայց դա չի նշանակում, որ քննություն չպետք է իրականացվի: Պրակտիկայում շատ դեպքեր կան, երբ անձը առարկում է, որ վաղեմությունն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի. մարդն ասում է՝ անմեղ եմ, և եթե դուք ինձ մեղադրանք եք առաջադրել, դատարանում պայքարելու եմ արդարացման համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պրակտիկայում ևս նման դեպքեր եղել են: 

«Նշեմ նաև, որ եթե վաղեմության ժամկետի ընթացքում անձը նոր հանցանք է կատարում, ապա իր՝ նախկին հանցանքի վաղեմության ժամկետը նոր կատարած հանցանքի պահից կրկին սկսում է հաշվարկվել: Եթե հետախուզման մեջ է, հաշվարկը դվում է»,-ընդգծեց նա:

Իսկ թե տասնամյակներ առաջ տեղի ունեցած գործընթացների վերանայումն, առհասարակ, ի՞նչ կտա, Տ. Սարգսյանը, որպես իրավաբան է հարցին պատասխանում.

«Երբևէ հանցանք կատարած անձը պետք է պատասխանատվության ենթարկվի, և պատասխանտվությունը պետք է օրենքով նախատեսված լինի, այսինքն, միայն օրինական ընթացակարգերը պահպանելով և օրենքով սահմանված շրջանակներում: Որևէ մեկի համար չպետք է հատուկ ընթացակարգեր նախատեսվեն: Եթե վաղեմության ժամկետներն անցել են, և օրենքը հնարավորություն չի տալիս այդ մարդկանց պատասխանտվության ենթարկել, հետևաբար, չպետք է ենթարկվեն, բայց եթե օրենքը նախատեսում է պատասխանատվություն, ապա օրենքը բոլորի համար հավասար է, և պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այդ համատեքստում օրենսդիրն ու քաղաքական իշխանությունն ինքն է օրենքի նախագծեր ներկայացնում ու ընդունում: Եթե գտնում է, որ իրավիճակ է փոխվել և նախկինում կատարվածները պետք է ներվեն կամ առանձնահատուկ կարգով քննվեն, թող օրենսդրական նախաձեռնություն լինի, օրենսդրական բազա ստեղծվի: Պատասխանատվության ենթարկելու ճանապարհը միայն օրենքով պետք է լինի՝ կարևորն անձնավորված չլինի, հետապնդումներ չլինեն»,-ասաց նա:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ընդհանարապես պատասխանատվությունը նաև զսպող նշանակություն ունի. «Եթե այսօրվա իշխանությունը գնում է նախկիններին պատասխանատվության ենթարկելու վերոնշյալ ճանապարհով, ինչ-որ տեղ իրեն էլ է զսպում: Ուրեմն, այդ պարագայում ազնիվ իշխանություն է, որովհետև նույնը ապագայում կարող է իրեն սպառնալ: Սա ինչ-որ տեղ հասարակության բարոյահոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված հանգամանք կլինի»:

Նա շեշտեց, որ բացի այդ, հնարավորինս հրապարակային պետք է լինեն հանրային հնչեղության գործերը. «Քրեական հետապնդման մարմինները ոչ միայն պետք է դատարանին հիմնավորեն և համոզեն անձի մեղավոր լինելը, այլև հասարակությանը: Եթե այդ ճանապարհով գնան, ընդունելի է»,- եզրափակեց փաստաբանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ