Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մարզ­պե­տա­րան­նե­րը դառ­նում են հա­մայն­քա­պետ­նե­րի գլխին կախ­ված «մա­հակ»

АНАЛИТИКА

Տարածքային կառավարման մարմինների ձևավորման սկզբից՝ 1995թ․-ից, երբ ստեղծվեց այս ինստիտուտը բոլորը համարում էին, որ դա ժամանակավոր է և այն ժամանակ մարզպետներն իրենց գորունեությունը կազմակերպում էին առաջին նախագահի հրամանագրերով մինչև  2018-ի գարուն, երբ ԱԺ-ում այդ օրենքներում լրամշակումներ կատարվեցին:։ Դրանք բավական հնացած փաստաթղթեր էին, քանի որ հակասության մեջ էին շատ օրենքների հետ։

Ըստ էության՝ մարզպետարանների դերը համայնքների հետ կապը ապահովելն էր, նաև հսկողությունը, ինչը շատ դեպքերում պետական ուղղաձիգ կառավարման էր վերածվում։ Տեղական համայնքների ինքնուրույնության կորուստը հենց այդ ուղղաձիգ կառավարման պատճառով էր։

Քանիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանում ՏԻՄ համակարգը խնդրահարույց ոլորտ է, ի դեպ՝  դա այդպես է եղել սկզբնավորման առաջին իսկ օրից: Ակնհայտ է, որ առկա խնդիրները խորքային են և հասնում են մինչև սահմանադրական կարգավորումներ: ՏԻՄ ղեկավարներն ու ավագանու անդամները առաջնային մանդատ ունեցող, ընտրված ներկայացուցիչներ են, սակայն գործնական կյանքում նրանք ստորադասվում են, կախվածության մեջ են հայտնվում մարզպետներից: Այն դեպքում, երբ մարզպետներն առաջնային մանդատ չունեն, կառավարության կողմից նշանակված պաշտոնյաներ են և պետք է կատարեն կառավարության ներկայացուցչի գործառույթները տեղերում:

Սակայն կյանքը ցույց է տվել, որ մարզպետները վերածվում են համայնքապետերին վերադաս ու թելադրող պաշտոնյաների: Այդ հարցում էական դեր է խաղում ՏԻՄ մարմինների ֆինանսական կախվածությունը մարզպետարաններից ու մարզպետներից: Սա խնդիր է, որը պետք է լուծվի, եթե անգամ պահանջվեն սահմանադրական փոփոխություններ:

Խնդիրների մյուս համախումբը կապված է հենց ՏԻՄ ղեկավարի, նրանց՝ սեփական դերի ու պաշտոնների ընկալման հետ: ՏԻՄ ղեկավարների մեծ մասը ըստ էության չի զգում իրեն տրված քաղաքացիների քվեի իրական արժեքն ու նշանակությունը, իրեն չի համարում անկախ, պետական մարմիններից անկախ պաշտոնյա և գործում է խորհրդային «կոլխոզի նախագահի» տրամաբանությամբ: Այն դեպքում, երբ տեղական ինքնակառավարման համակարգը հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգերից է՝ ճիշտ այնպիսին, որպիսին են պետական իշխանության մարմինները, դատարանները կամ քաղաքացիական հասարակությունը:

Ցանկացած կառավարման համակարգ, ունենալով ավելի կամ պակաս ուժեղ կողմեր, արդյունավետ կամ ոչ արդյունավետ է դառնում մի շարք գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են, օրինակ, տվյալ երկրում ժողովրդավարական քաղաքական ավանդութի առկայությունը, քաղաքական պրակտիկայի համապատասխանությունը Սահմանադրությանը, օրենքի գերակայությունը, հասարակության իրավագիտակցության մակարդակը և այլն: Այս տարրերի համախումբն այլ կերպ կոչվում է քաղաքական կամ սահմանադրական մշակույթ:

Առաջին հայացքից թվում է, թե ՏԻՄ-երը  քաղաքական առումով պետք է լինեին ինքնուրույն, քանի որ ամեն համայնք ուղիղ ընտրություններով ընտրում է համայնքի ղեկավար, ավագանու անդամներ, բացի Երևան, Վանաձոր ու Գյումրի քաղաքներից, որտեղ համամասնական ընտրակարգով են ընտրությունները։ Բայց քանի որ նրանք ունեն շատ սահմանափակ լիազորություններ՝ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով, սա առաջացնում է էական կախվածություն պետական մարմիններից։ Ֆինանսական թուլությունն ազդում է քաղաքական ինքնուրույնության վրա:

Կառավարությունը ներկայումս ձեռնամուխ է եղել մի նոր օրեսդրական նախաձեռնությամբ՝ ըստ որի, ավելի է ընդլայնում մարզպետարանների ֆունկցիոնալ առանձնահատկությունը, և մարզպետարանները դառնում են համայնքապետերի գլխին կախված «մահակ»: Վերջին շրջանում ականատես ենք լինում թե ինչպես են մարզպետներն անընդհատ թիրախավորում այս կամ այն համայնքապետին և մեկը մյուսի հետևից «բացահայտումների» ու «չարաշահումների» շղթաներ հայտնաբերում: Ունենք մի իրավիճակ, երբ իշխանություններն իրենց տեղական ներկայացուցիչներին օժտել են լայն լիազորություններ, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով ու ձևերով հանրության շրջանում ապահովեն ցանկալի տրամադրություն:

 Անդրանիկ Հարությունյան

 
Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью