Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պետրոս Առաջին. «մեծ բարեփոխի՞չ», թե՞ «մեծ սրիկա»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Պետրոս Առաջինը ռուսական պետականության պատմության ամենամեծ բարեփոխիչն էր

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Պետրոս Առաջինը, որ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին եղել է Ռուսաստանի կայսրը, ընդամենը, ըստ պատմաբան Լև Գումիլ յովի, փորձում էր նմանվել եվրոպացիներին, ավելի կոնկրետ՝ հոլանդացիներին, ընդ որում՝ նրա քայլերը նման էին 5 տարեկան աղջկա վարմունքին, որն ընդամենը դնում է մոր գլխարկը և ներկում շրթունքները, որպեսզի նմանվի իր սիրելի մայրիկին։ Իրականում, հաշվի առնելով իրականացված բոլոր սոցիոլոգիական հարցումները, ներկայումս առկա է այն մոլորությունը, որ Պետրոս Առաջինը համարվում է ռուսական իրականության ամենահանրահայտ անձնավորությունը։ 

Նշենք, որ պաշտոնական ռուսական պատմագրությունը ևս նրան համարում է մեծ գործիչ: Շարունակում են կանգնեցվել նրա արձանները, գրքեր գրվել, ֆիլմեր նկարահանվել, նրա մասին շարունակում են հիացմունքով խոսել ժամանակակից քաղաքական գործիչները և այլն։ Բայց կա նաև այդ ամենը ոչ միայն ժխտող, այլ հակադարձող կարծիք, որն արտահայտել են այնպիսի հանրահայտ պատմաբաններ, ինչպիսիք են Նիկոլայ Կարամզինը, Վասիլի Կլ յուչևսկին, Պավել Միլ յուկովը և այլն։ Սկսենք նրանից, որ առաջին հերթին Պետրոս Առաջինը այնպիսի տեսք չի ունեցել, ինչպիսին պատկերացնում ենք մենք ըստ նկարների և նկարագրությունների (բարձրահասակ դյուցազուն՝ աննկուն առողջությամբ)։ Իրականում այդ բավականին բարձրահասակ անձնավորությունը (2 մետր 4 սանտիմետր հասակով) շատ նիհար էր, ուներ նեղ ուսեր և կոնք ։ Ընդ որում, մինչև մեր օրերը պահպանված նրա շորերը այնքան նեղ են, որ ուղղակի անհնար է դրանք կրողին, մեղմ ասած, դյուցազնական կազմվածք ունեցող համարել։ Եվ դա ամբողջը չէ։ Պետրոս Առաջինը հիվանդ էր, նա ունենում էր պարբերական նյարդային նոպաներ, որի պատճառով էլ երբեք չէր բաժանվում դաշտային դեղարկղիկից և պարբերաբար դեղեր էր ընդունում։ Նշենք, որ Պետրոս Առաջինը չի մահացել խեղդվողներին օգնելու պատճառով (չնայած նման դեպք իրոք եղել է, բայց այն ընդամենը սրացրել է նրա հիվանդությունները), ոչ էլ սիֆիլիսից է մահացել, ոչ էլ նրան թունավորել են «հատուկ նվիրված կոնֆետներով»։ Իրականում նա մահացել է միզածորանի բորբոքման հետևանքով, երբ վիրաբույժ Հորնը վիրահատել է նրան, բայց, ավաղ, այդ ամենը վատ վախճան է ունեցել։ Պետրոսին վերաբերող առասպելն այն մասին, որ նա «պատուհան է բացել դեպի Եվրոպա» և որ նա մեծ բարեփոխիչ էր ու բերել է արևմտյան քաղաքակրթությունը Ռուսաստան, ծագել է Եկատերինա Երկրորդի ժամանակ։ Այս գերմանական ծագմամբ ռուսական թագուհու ստեղծած առասպելը չի ժխտվել ոչ 19-րդ և ոչ էլ 20-րդ դարերում։ Իրականում ամեն ինչ այլ կերպ է։ Իհարկե, Պետրոս Առաջինը, վերադառնալով Հոլանդիայից, բավականին դեկորատիվ նորարարություններ մտցրեց՝ սափրվելը, ծխախոտ ծխելը, գերմանական զգեստ կրելը, բայց այդ ամենը, ըստ նրա ժամանակակիցների, չէր փոխում արմատացած սովորույթները։ Բանն այն է, որ Ռուսաստանի կապերը Եվրոպայի հետ առկա էին դեռևս Իվան Երրորդի ժամանակներից և շարունակվում էին, իսկ այն, որ Պետրոսը ծառայության էր վերցնում արտասահմանցի մասնագետների, այնքան էլ անսովոր երևույթ չէր: Ընդհանուր առմամբ, պետրոսյան բարեփոխումները ընդամենը նրա նախորդների սկսած բարեփոխումների սովորական շարունակությունն էին։ Ըստ Գումիլ յովի, պետրոսյան բարեփոխումներն անգամ անուղղելի էին, քանի որ նա ժողովրդին բաժանեց երկու մասի՝ ազնվականությանը հակադրելով ժողովրդին, հենց նրա ժամանակ է Ռուսաստանում ընդունվել ստրկությունը՝ մտցնելով «շնչահարկը», մարդկանց վաճառքը և կտտանքները, իսկ հարկերն աճել են 6,5 անգամ. արդյունքում երկրի ազգաբնակչությունը պակասել է մեկ հինգերորդով, միևնույն ժամանակ նրա իշխանության ժամանակաշրջանում սկսվել է բնապահպանական աղետ՝ կապված անտառների մասսայական ոչնչացման հետ, և արդյունքում Կենտրոնական Ռուսաստանի մշակովի դաշտերի բերքատու հողը քայքայվել է՝ ճահճացման պատճառով։ 

Իհարկե, բազմաթիվ գրական ստեղծագործությունները նպաստել են «Պետրոս Մեծի» առասպելի ստեղծմանը։ Ընդ որում, այդ ամենում ամենամեծ ավանդն ունեն Լև Տոլստոյը՝ «Պետրոս Առաջինի ժամանակների վեպ» ստեղծագործությամբ, և Ալեքսեյ Տոլստոյը՝ «Պետրոս Առաջին» վեպով։ Հետաքրքիր է, որ սկզբից Պետրոս Առաջինին աստվածացնող Լև Տոլստոյը իր կյանքի վերջում փոխել է իր կարծիքն այդ պատմական դեմքի նկատմամբ և սկսել է գրել «մեծ սրիկայի» ու «ազնվական հանցագործի» մասին, որը փորձում էր սրբապղծել Ավետարանը։ Ի վերջո, Տոլստոյը առաջարկում է սերունդներին մոռանալ նրա մասին և ոչ թե հուշարձաններ կանգնեցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию