Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ով­քեր չեն կա­րո­ղա­նում աշ­խա­տել, պետք է ազ­նիվ լի­նեն ու իրենք հե­ռա­նան»

ИНТЕРВЬЮ

Իներցիան դեռ շարունակվում է: Շատ հանգամանքներ դեռ իրենք իրենցով են տեղի ունենում, իրենք իրենցով էլ կառավարվում են: Տնտեսական իրավիճակի վերաբերյալ նման կարծիք ունի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերոնշյալը նա կապում է հետևյալի հետ. «Կախված պատասխանատվությունից, պրոֆեսիոնալիզմից, փորձից ու ջանասիրությունից՝ պետական մարմինների ակտիվությունը բավականին լուրջ վերանայման կարիք ունի: Խոսքը մի շարք գերատեսչությունների մասին է: Նշվածի հետևանքով սպասվելիք ռեֆորմներն իրենց ակտիվությամբ և զանգվածայնությամբ հաճախ այդքան ընդգծված չեն լինում: Իսկ քանի դեռ ներքևներում չեն պատկերացնում, թե տնտեսությունը խթանելու և զարգացնելու համար ինչպիսի կարևոր քայլեր պետք է արվեն, այդ նախագծերը դեպի վերև չեն էլ գնում: Երբ կառավարության կողմից ակտիվությունը դեռևս այդքան բարձր չէ, պակասը պետք է լրացնի Ազգային ժողովը: Բայց մենք այստեղ նույն խնդիրն ունենք. պատգամավորների մեծ մասը նոր է, իսկ հանձնաժողովներում ընդգրկվում են նաև մարդիկ, որոնք տվյալ ոլորտի մասնագետ չեն»:

Գ. Մակարյանը առանձնացրեց նաև համայնքներին ու դրանց կառավարումն իրականացնող պաշտոնյաներին. «Մեծ հաշվով, բոլոր պետական կարևոր օղակները դեռևս թափ հավաքելու և ոլորտներին տիրապետելու անհրաժեշտություն ունեն: Սա այն գլոբալ խնդիրն է, որն իներցիոն վիճակի մեջ է պահում էկոնոմիկան: Իսկ երբ էկոնոմիկան իներցիոն վիճակում է, տարբեր ցուցանիշներ հաճախ մեկ վեր են բարձրանում, մեկ իջնում են: Լինում են նաև հակասական կարծիքներ, որովհետև բիզնեսը և քաղաքացիները շատ տարբերություններ դեռ չեն տեսնում»:

Թեև մեր զրուցակիցը գյուղատնտեսական ու մի շարք այլ ուղղություններում աշխուժության միտումների մասին խոսեց, այդուհանդերձ, հավելեց, որ դրանք բոլորը որոշակի աջակցություն են պահանջում:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ պաշտոնյաների պատասխանատվությունը դեռ ցածր մակարդակի վրա է. նրանք, ովքեր նախարար են, փոխնախարար կամ ավելի ցածր պաշտոն ունեն ու չեն կարողանում աշխատել, պետք է ազնիվ լինեն: Ոչ թե պետք է սպասեն, որ իրենց վերադասն ասի՝ չես կարողանում աշխատել, հեռացիր, այլ առաջին հերթին հարկատուների հանդեպ ազնիվ լինելով՝ պետք է հեռանան իրենց նախաձեռնությամբ: Մենք ձգձգելու, ոչինչ չանելու կամ անընդհատ սպասելիքների մեջ պահելու վիճակից արդեն սկսում ենք հագենալ: Բազմաթիվ թերությունների մասին ենք խոսում, ուզում ենք հուշել, ուղղորդել, բայց տեմպերը բոլորովին այլ են: Երկրի համար սա լավ չէ, որովհետև եթե իներցիան երկարի, ապագայում իներցիայի բացասական հետևանքներն ավելի նկատելի կարող են լինել: Էկոնոմիկան և իրավիճակը դեպի առաջ գնացող գործընթաց են պահանջում»,-ասաց նա: Գ. Մակարյանի հետ զրույցում անդրադարձանք տարբեր ոլորտների վերաբերյալ հայտարարվող դրական ցուցանիշներին և իրականության մեջ դրանց արտացոլմանը: «Վիճակագրությունը որոշակի մեթոդաբանությամբ է հաշվարկվում: Չեմ ուզում նման կասկած արտահայտել, բայց հարց է՝ արդյո՞ք այն ավելի ճիշտ, թափանցիկ է ներկայացվում, թե՞ որոշ բաներ նախկին ժամանակների պես են հաշվում: Նույն մեթոդիկայո՞վ են հաշվում, այսինքն, ոչ թե դիտավորյալ են ուզում փոխել, այլ ուղղակի մեթոդիկան է այդպիսին, թե՞ ուղղակի այդպես որոշ թվեր են ցույց տալիս»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այստեղ կա «բաժակը կիսով չափ լիքն է կամ կիսով չափ դատարկ է» մոտեցումը, և տարբեր շրջանակներ տարբեր կերպ են ընկալում այդ ցուցանիշները:

«Իրականությունն այն է, որ մենք գրեթե նույն իրավիճակում ենք: Իներցիայի միջոցով մի փոքր դրական փուլում ենք, ամեն դեպքում հետ չենք գնում»,-հավելեց նա:

Այդուհանդերձ, նա կարևորեց բիզնես միջավայրին մի փոքր այլ մոտեցում ցուցաբերելու հանգամանքը: «Կառավարությունը պետք է ավելի սիրով ու ջերմությամբ խոսի իր էկոնոմիկայի լիդերների և էկոնոմիկան կրողների մասին: Խոսքը բիզնեսի և գործատուների մասին է: Ընդհանուր վերաբերմունքը միայն դրական պետք է լինի: Իսկ նման վերաբերմունք չցուցաբերելը որոշակի խոչընդոտներ է առաջացնում: Դա հոգեբանորեն ազդում է նաև ներդրողների վրա, կարող են սպասողական նոր իրավիճակներ առաջանալ, ինչը լավ չէ: Վերջին մի շարք իրադարձություններից հետո որոշ ներդրողներ մեզ արդեն հարցեր են տվել: Հարցրել են՝ դա չի՞ ազդում, կամ՝ ի՞նչ եք կարծում, սա լա՞վ է, թե՞ լավ չէ»,-ասաց նա՝ կարևորելով տնտեսական շահը հաշվի առնելու հանգամանքը: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, նա նշեց, որ նախկինում ևս շատ լավ անուններով տարբեր ռեֆորմների վերաբերյալ պատմություններ են լսել, բայց դրանք այլ արդյունքներով են ավարտվել:

«Ես ուզում եմ ասել, որ եթե պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտը չփոխվի, ինչքան էլ լավ անուններ դնեն, միևնույն է, որոշ ժամանակ անց կտեսնենք, որ նույն բաներն ենք անում կամ չենք էլ անում: Նոր կաբինետում ու նոր նախարարների մեջ կամ բացակայում են պատասխանատվության ինստիտուտից բխող մոտեցումները, կամ դրանք շատ թույլ են: Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հանդիպումներ և քննարկումներ կազմակերպի, որ խնդիրները սպառվեն: Իսկ երբ տեսնում ենք, որ խնդիրները չեն սպառվում, հանդիպումներ չեն լինում, չեն արձագանքում, վատ են արձագանքում, հաճախ պատասխանը «գլխառադ» են անում կամ ընդհանրապես չեն տիրապետում, ստիպված գնում ենք ավելի վերև, որովհետև մնացածը չեն կարողանում լուծել խնդիրները: Սա լավ տպավորություն չի թողնում: Վարչապետի թիմում դեռ շատերը պետք է վերապատրաստվեն, որ կարողանան հանդես գալ որպես գերատեսչության ղեկավար»,-ամփոփեց Գ.Մակարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США