Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կա­ռա­վա­րու­թյու­նից ամ­պա­գոռ­գոռ բա­ռեր են հնչում, բայց գյու­ղա­ցի­նե­րի կյան­քում ոչինչ չի փոխ­վում»

ИНТЕРВЬЮ

Գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար տեղեկացնում է կատարված աշխատանքների, բարեփոխումների մասին: Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել էր, որ այս պահին գյուղատնտեսության մեջ չկա ճյուղ, որը պետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսով բաց մնացած լինի: Խոսվել է նաև գյուղվարկերի տրամադրման, տոկոսների պակասեցման, գյուղացիների հոգսը թեթևացնելու մասին: Մյուս կողմից, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ցանկացած տեղեկատվության տակ անհնար է չհանդիպել գոնե մի քանի մեկնաբանության, որտեղ ասվում է, որ իրականում ցածր տոկոսադրույք ունեցող վարկերը ևս հասանելի չեն գյուղացիների համար:

«Փաստի» հետ զրույցում «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է, որ գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են:

«Սկսել է գարնանացանը, լիքը պրոբլեմներ կան: Կառավարությունից ամպագոռգոռ բառեր են հնչում, բայց երբ գյուղացիների հետ խոսում ենք, ասում են՝ մեր կյանքում ոչինչ չի փոխվել: Իրենք պարտքեր ունեն՝ վարկեր, հարկեր, տոկոսներ և դեռ դրանք են մարում: Գնում են Ռուսաստան, աշխատում, բերում և այդ տոկոսները մարում: Միգուցե հիմա վարկերի տրամադրման լավ պայմաններ են ստեղծվել, բայց դա պետք է շուտ արվեր: Հիմա այս մարդիկ չեն կարող, այսպես կոչված, լավ պայմաններով վարկեր վերցնել», ասում է պարոն Սեդրակյանը:

Նա նշում է, որ այսօր գյուղատնտեսության մեջ առաջնայինը գյուղտեխնիկայի ստեղծման հարցն է:

«Այս դարում առանց մեքենայացման գյուղատնտեսական գործընթացներ իրականացնելն անտրամաբանական է: Բոլոր ծրագրերում գրվել էր այդ մասին: 2017 թվականի ծրագրում անգամ նշված էր, որ աշնանացանի հետ գյուղտեխնիկայի ստեղծման պիլոտային ծրագիր պետք է կատարվի:

Նախկին կառավարությունը ևս ասում էր՝ գյուղատնտեսությունում հեղափոխություն է լինելու: Երկու նախարար փոխվեց, սակայն ոչինչ տեղի չունեցավ: Փոփոխություն իրականացնելու համար պետք է մոբիլիզացնել ոլորտի մասնագետներին, քննարկումներ իրականացնել, տեսնել՝ որն է ճիշտ ուղղությունը, ոչ թե կարկատաններով գնալ առաջ: Մի քանի տույժ-տուգանք վերացնում են, հաշվում են, որ մեծ գործ են արել», - նշում է զրուցակիցս:

Սեդրակյանի խոսքով, գյուղատնտեսության մասնագետները հիասթափված են, որ գյուղնախարարությունը ներկայացնում է մի մարդ, որը կապ չունի գյուղատնտեսության հետ: «Նա Կարեն Կարապետյանի ժամանակ պատահական ոտք է դրել այդ դաշտ ու շարունակում է իր գործունեությունը: Ի՞նչ է, ոլորտում չկա՞ն խելացի մասնագետներ: Նախ՝ դա վստահություն կհաղորդեր մարդկանց, երկրորդն էլ՝ մասնագետը կարող էր հիմնավորել, թե ինչ վտանգներ ունի գյուղնախարարության վերացումը: Կադրային հարցը շատ կարևոր է: Գյուղատնտեսության հետ կապված հարցերով զբաղվում է երկու նախարարություն՝ գյուղնախարարությունը և տարածքային կառավարման նախարարությունը: Մի նախարարը պատմաբան է, մյուսը՝ իրավաբան», - ընդգծում է «Ֆերմերային շարժում» հկ-ի նախագահը

Սեդրակյանը հավելում է, որ 162 հասարակական կազմակերպություն օրերս դիմել են կառավարությանը՝ անվճար օժանդակություն առաջարկելով: «Բայց այս մարդիկ իրենց դնում են ամենագետի տեղ, չեն ուզում խելացի, փորձառու մարդկանց հետ հաշվի նստել, լսել նրանց տեսակետը: Նախկին իշխանությունները, որքան էլ ոչ ժողովրդավար էին, բայց թեկուզ ձևական, կազմակերպում էին ծրագրերի հանրային քննարկումներ: Իսկ հիմա չեն ուզում նույնիսկ այդ հարցերն Ազգային ժողով բերել: Առաջ են ընկնում, կառավարությունը միանգամից որոշում է կայացնում: Չի կարելի այդպես վարվել: Նման աշխատելաոճը հիասթափության կբերի: Կարծես թե ժողովրդին արհամարհեն: Ամենաահավոր ծրագրերից մեկը գյուղական համայնքների խոշորացման գործընթացի շարունակությունն է: Սա սկսեց նախկին կառավարությունը, քննադատվեց, հիմա էլ նոր կառավարությունն է շարունակում: Չի կարելի անտեսել մասնագետների կարծիքը»: 

Անդրադարձանք նաև մթերման գործընթացին, որն ամեն տարի լուրջ խնդիրների է հանգեցնում:

«Ես «Սպայկային» չեմ արդարացնում, բայց եթե այն փակեն, գյուղացին ինչպե՞ս է իրականացնելու մթերումը: Մեծ-մեծ խոսում են՝ ուրիշ մարդիկ կլինեն, կանեն: Կարող է անեն, բայց այդ կառույցը, եթե տուգանքներ ունի, թող վճարի, բայց թողեք այն աշխատի, գյուղացիների բերքը մթերի: Խոսքը միայն «Սպայկային» չի վերաբերում», - ընդգծում է զրուցակիցս՝ հավելելով, որ մարդկանց պետք է ոգևորել:

«Մարդիկ հուսահատվում են, մեկնում արտագնա աշխատանքի, շատերը չեն վերադառնում: Պետք է վստահություն լինի, որպեսզի մարդիկ ներդրումներ անեն, աշխատեն», - եզրափակեց պարոն Սեդրակյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана