Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «փայլն» ու ճգնա­ժա­մը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հիշո՞ւմ եք՝ հեղափոխության առաջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ու նույնիսկ պնդում էր, որ դրանք Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք այդքան բարձր մակարդակի վրա չեն եղել։ Իհարկե, այդ պնդումներին ազդեցիկ փորձագիտական շրջանակները թերահավատորեն էին վերաբերվում, որովհետև անցած գրեթե երեսուն տարիների ընթացքում չի եղել ժամանակաշրջան, երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն երկու անգամ կոշտ հայտարարություններով անդրադառնա Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Փաշինյանի վարչապետության 11 ամիսների ընթացքում նման բան տեղի ունեցավ, երբ Մոսկվան Հայաստանի մասին «հիշեց» Յուրի Խաչատուրովի սկանդալային պատմությունից ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո։ Եթե սա «փայլուն» հարաբերությունների դրսևորում է, ապա տողերիս հեղինակը, թերևս, մակերեսային պատկերացում անգամ չունի դիվանագիտության մասին, թեև «փայլուն» բառը հաստատ դիվհարաբերությունների որակը բնորոշող տերմին չէ։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Մոսկվայում հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը եղել է անգամ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, սակայն նա դիվանագիտական տարբեր հնարքներով, ըստ էության, մերժել է Մոսկվայի այդ խնդրանքը: Նիկոլ Փաշինյանը տվեց իր համաձայնությունը, թեև երկրի ներսում այս խնդրի վերաբերյալ, մեղմ ասած, չկար քաղաքական ու հասարակական կոնսենսուս։

Սակայն նույնիսկ դրանից հետո ռուսական իշխանության վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանության նկատմամբ բացարձակապես չփոխվեց։ Նույնիսկ չենք խոսում այն մասին, որ անցած մեկ տարում այդպես էլ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց չկատարեց Մոսկվա, իսկ Վլադիմիր Պուտինի ակնկալվող երևանյան այցի ժամկետներն անընդհատ հետաձգվում են:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված էպատաժային պատմությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ռուսաստանում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ ու որևէ կերպ չի կարողանում վերականգնել վստահությունը։ Այստեղ դեր ունեն թե՛ մեր իշխանության պրոֆեսիոնալիզմի ակնհայտ պակասը, թե՛ արտաքին հարաբերություններում դրսևորվող էպատաժը և թե՛ Մոսկվայում արմատավորված որոշակի կարծրատիպերը։

Ուշագրավ է, որ Փաշինյանի թիմին այդպես էլ չհաջողվեց հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատել Ռոբերտ Քոչարյանի գործոնից, այլ խոսքով՝ Մոսկվային համոզել, որ երկրորդ նախագահի գործն իրավական է՝ առանց քաղաքական բաղադրիչի։ Պատահական չէ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական առաջատար հեռուստաընկերություններն ու էլեկտրոնային ԶԼՄ-ները ողողված են Ռոբերտ Քոչարյանի գործի մասին միակողմանի նյութերով, որոնցում առհասարակ բացակայում է պաշտոնական Երևանի տեսակետը։ Ինչքան էլ մեր իշխանության ներկայացուցիչները փորձեն հիմնավորել, որ դրանք լրատվամիջոցների, ոչ թե Կրեմլի դիրքորոշումն են, այդ վարկածին որևէ բանական մարդ չի հավատում. Ռուսաստանում լրատվական ու փորձագիտական դաշտերը հատկապես արտաքին քաղաքական հարաբերությունների առումով գտնվում են իշխանությունների տոտալ վերահսկողության տակ։ Այլ խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն ամենաճգնաժամայինն են ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչը վտանգավոր անդրադարձներ կարող է ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի ու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը