Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բե­րան փա­կե­լու» մշա­կույ­թը. նախ­կին­նե­րը գոր­ծո՞ն են, թե՞ ոչ

АНАЛИТИКА

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ութ տարիներն անցան անցումային շրջանի տրամաբանությամբ։ Երբ ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը, անմիջապես մարդկանց բերանը փակվում էր այն փաստարկով, որ երկիրը գտնվում է անցումային շրջանում, պատերազմը նոր է ավարտվել, ունենք աղետի գոտի։ Այս ամենն, իհարկե, կար, սակայն խնդիրն այն է, որ անարդյունավետ կառավարումն ու կիսատ-պռատ բարեփոխումները «դուրս գրվեցին» անցումային շրջանի վրա, ու 1996-ին մենք ունեցանք վիճահարույց ընտրություններ, ինչը հանգեցրեց իշխանության ճգնաժամին ու 1998-ի իշխանափոխությանը, որն արժանացավ ամենատարբեր, հաճախ իրարամերժ գնահատականների։ Այս ամենը «բերան փակելու» հետևանք էր։

Հետո եկան Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանները, երբ պաշտոնական պրոպագանդան շատ ավելի լայն թափով սկսեց աշխատել՝ հաճախ ուղղակիորեն թիրախավորելով ընդդիմությանը, անվանարկելով նրա գործիչներին։ Խնդիրների մասին բարձրաձայնում էր ընդդիմությունը, ու անմիջապես հնչում էր իշխանության «փաստարկը», թե ամեն բան արվում է հանուն Արցախի, այլ խոսքով՝ ԼՂ խնդրով փակվում էր ընդդիմության ու հասարակության բերանը։ Այս համատեքստում հիշարժան են անցած քսանամյակի հատկապես երկու կարևոր իրադարձություններ։ 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո երկրում ստեղծվել էր իրապես ճգնաժամային իրավիճակ, երբ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությունը ու հասարակության մի ստվար զանգված կասկածի տակ էին դնում ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Այդ ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ գլխավոր շտաբը՝ հրապարակ նետելով ԼՂ հարցը։ Ասել կուզի, երբ իշխանությունը նեղն էր ընկնում, անմիջապես ասպարեզ էր նետում Արցախին սպառնացող վտանգի մասին թեզը։ Նույն տրամաբանությամբ՝ երբ Սերժ Սարգսյանը 2018-ին հավակնում էր իր երրորդ իշխանավարմանը, նրա կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, որ միայն նա կարող է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնել կարգավորման գործընթացում։ Իհարկե, սա քարոզչական ու քաղաքական պարզունակ տրյուկ էր, ինչն ապացուցվեց առաջիկա ամիսների ընթացքում։

Թվում էր՝ թավշյա հեղափոխությունն արմատապես վիճակ է փոխելու ու գոնե նոր իշխանությունը հասարակության ու ընդդիմության հետ ավելի անկեղծ, ռացիոնալ երկխոսության դիրքերից է հանդես գալու։ Հեղափոխությունից հետո, սակայն, իշխանությունը փորձում է փակել ընդդիմադիրների բերանները՝ օգտագործելով «բա Սերժի ժամանակ լա՞վ էր» կամ «ուզո՞ւմ եք Սերժը հետ գա» թեզերը: Այս մտայնությունը գուցե ինչոր տեղ համարժեք էր հետհեղափոխական առաջին ամիսներին, երբ խորհրդարանում դեռ դոմինանտ էր հանրապետական մեծամասնությունը ու հասարակության մեծ մասի համար տակավին գոյություն ուներ հին համակարգի ռեստավրացիայի վտանգը։ Սակայն 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո «բա Սերժի ժամանակ լա՞վ էր» և կամ «ուզո՞ւմ եք Սերժը հետ գա» արդարացում-մուննաթները, մեղմ ասած, դեմագոգիկ են՝ զուրկ որևէ քաղաքական հիմքից։ Հասարակությունը դեկտեմբերի 9-ի ընտրություններում արդեն ընտրական տեղամասերում մերժել է թե՛ ՀՀԿ-ին, թե՛ նախորդ համակարգի հետ ասոցացվող այլ ուժերի, և պետք չէ մարդկանց անընդհատ վախեցնել նախկինների «ուրվականով»՝ դրանով փակելով քննադատող բերանները։ Ի վերջո, գործող իշխանության ներկայացուցիչներն անընդհատ պնդում են, որ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն այլևս քաղաքական գործոն չեն։ Եթե այդպես է, անհասկանալի է մնում, թե ինչու է մեր օրը սկսվում ու ավարտվում նրանց դեմ կազմակերպված իշխանական հակաքարոզչությամբ։ Սրան բանական բացատրություն չկա, միակ փաստարկն այն է, որ, ինչպես նախկինում, հեղափոխական իշխանությունը նույնպես չի հանդուրժում այլակարծությունը, քննադատությունը։ Թավշյա հեղափոխությունը գուցե պատմական ու բացառիկ էր, սակայն այն չի փոխել իշխանության մտածողությունը, արժեհամակարգը։ 

Իշխանությունը պետք է սովորի արդյունավետ կառավարել ու նաև քննադատություն լսել, հակառակ պարագայում՝ մենք դատապարտված ենք մշտապես ունենալ ավտորիտար իշխանություն, որը տարբեր պատրվակներով փակում է ընդդիմադիր բերաններ։ Հայաստանում, այսպես կոչված, ռևանշի հարց գոյություն չունի, ու եթե հեղափոխությունը պարտվի, ապա դա տեղի կունենա միայն գործող իշխանության ապաշնորհության հետևանքով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию