Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ցան­կա­նում են և՛ խրա­խու­սել, և՛ օրի­նա­կա­նաց­նել կրթու­թյան ոլոր­տում վատ իրա­վի­ճա­կը»

ИНТЕРВЬЮ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիել յանը և Լիլիթ Մակունցը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել աշխատող ուսանողների ուսման վարձը, ընդ որում՝ ոչ միայն հիմնական աշխատողների, այլ նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:

Նախագիծն առաջիկայում քննարկվելու է կառավարությունում, այնուհետև Ազգային ժողովում, գուցե լինի նաև հանրային քննարկում ոլորտի մասնագետների հետ: Եվ եթե այն ընդունվի և Հարկային օրենսգրքում լրացումները կատարվեն, ապա պետությունը կպարտավորվի վճարել նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Գումարները կվերադարձվեն ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուստարվա համար սահմանված ՄՈԳ-ի շեմը հաղթահարելու դեպքում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ կրթության ոլորտում կայացված որոշումների մեծ մասը անշրջելի են, և առաջին հայացքից բարի այս մտադրությունը նաև ռիսկեր է պարունակում:

«Եթե խոսում ենք կրթության ոլորտի մասին, առաջին խնդիրը որակի հարցն է: Հայաստանում այսօր ուսանողների զգալի մասն աշխատում է, և քանի որ այդ աշխատանքը հաճախ նորմավորված չէ, մեր համալսարանները տարբեր ժամերի՝ երեկոյան, ցերեկային, առավոտյան, դասընթացներ չեն առաջարկում, հաճախ այդ աշխատանքներն ուսանողները կատարում են դասերի հաշվին: Դասի գալիս են անվճար սովորողները և, ասենք, շատ ապահով ընտանիքների ուսանողները, որոնց ծնողներն ունեն բավարար եկամուտ և երեխային ասում են՝ դու մի աշխատիր, այլ սովորիր: Մյուս հարցն էլ այն է, որ աշխատանքի պատճառով բացակայող ուսանողներին համալսարանները չեն կարողանում հեռացնել, որովհետև նրանց թիվն այնքան շատ է, որ հեռացնելու դեպքում կոլապս կլինի: Մի տեսակ ծուղակային վիճակ է: Եթե փորձես կրթության շահերը պաշտպանել, բացականերին բուհից հեռացնելով պատժել, կկորցնես քո եկամտի զգալի մասը: Այս օրինագծով ցանկանում են այս վատ իրավիճակը և՛ խրախուսել, և՛օրինականացնել», - «Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ նախքան օրենքում նման փոփոխություն կատարելը պետք է մի քանի հարակից հարց լուծել:

«Համալսարանները պետք է ավելի խիստ լինեն: Այսինքն՝ այն ուսանողներին, որոնց եկամտահարկը պետք է փոխանցվի որպես ուսման վարձ, պետք է խիստ պահանջներ ներկայացվեն: Ենթադրենք, նա իրավունք չունենա 100 ժամից ավելի բացակայել: Եթե հանկարծ բացակայի, եկամտահարկի գանձումը հաշվի չեն առնելու: Կամ ներկայացնի փաստաթուղթ, որ իր աշխատանքային ժամերը դասերի ժամին չեն», - կարծում է փորձագետը:

Խաչատրյանը նշում է, որ այս նախագիծը մղելու է նաև մնացած ուսանողներին ևս աշխատանք գտնել: «Այս պարագայում ստացվում է ՝ բարձրագույն կրթություն՝ աշխատանքի դիմաց: Գնում ենք, աշխատում, գումարը վճարում ենք որպես ուսման վարձ և դիպլոմ ենք գնում: Եթե ֆինանսների նախարարությունը համարում է, որ այնքան փող կա, որ եկամտահարկը կարելի է այդ նպատակով օգտագործել, գուցե այլ կերպ վարվեն. այն փոխանցվի բյուջե, և դրա հաշվին ավելանան բուհերում անվճար տեղերը», - նշում է Խաչատրյանը:

Կարծիք կա, որ այս նախագծով պետությունը հարկային դաշտ է բերում տնտեսվարողներին: Կրթության փորձագետը նշում է, որ այսօր շատ ուսանողներ անօրինական են աշխատում՝ առանց պայմանագրի: «Եթե եկամտահարկի այս արտոնությունը լինի, ուսանողն արդեն աշխատանքային պայմանագիր կպահանջի՝ այդ արտոնությունից օգտվելու համար: Դա ճիշտ է և հնարավոր: Բայց այս դեպքում էլ գործատուն կարող է պայմանագիր կնքել, սակայն աշխատավարձի չափը նվազեցնել: Եթե նա ուսանողին վճարում էր, ասենք, 50 հազար դրամ աշխատավարձ, ապա այս դեպքում նա ուսանողի հետ պայմանագիր կկնքի, բայց նույն 50 հազարի մի մասը կտա եկամտահարկ, իսկ մյուս մասը՝ որպես մաքուր աշխատավարձ», - ասում է փորձագետը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ որոշ՝ շատ քիչ թվով ուսանողների համար սա իսկապես օգտակար որոշում է:

«Որոշ ուսանողներ և՛ սովորում են, և՛ աշխատում են, ընդ որում՝ աշխատանքը և ուսուցումն իրար օգնում են, բայց նման ուսանողների թիվը քիչ է: Մենք խնդիր ունենք բուհերում դասաժամերին ուսանողների ներկայություն ապահովելու: Առանց չափազանցնելու, հատկապես բարձր կուրսերում ունենք 50 տոկոսից ավելի բացակայություն: Սա լուրջ խնդիր է: Եթե ուսանողներն այս կերպ անցկացնեն իրենց ուսանողական տարիները՝ աշխատեն, դասերի չհաճախեն, այդ գումարով վարձը վճարեն, վերջում ունենալու ենք շատ ցածր որակի աշխատուժ, և տնտեսական փոփոխություններ արդեն չեն լինի, որովհետև ցածրորակ աշխատուժը ինչպե՞ս կարող է տնտեսություն զարգացնել», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США