Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշ­խա­նու­թյան եկած­նե­րի տո­նը, կամ՝ «փո­ղոց փա­կե­լու» սինդ­րո­մը

АНАЛИТИКА

Ընդդիմախոսների գրեթե բոլոր կանխատեսումներն արդարացան. Քաղաքացու օրը, որը հապճեպ հայտնվել էր պետական տոնացուցակում, հանրային մեծ հետաքրքրություն չառաջացրեց։ Նման իրավիճակը կանխատեսելի էր՝ անկախ այն հանգամանքից, որ դեռևս բավականին բարձր է հեղափոխական իշխանության վարկանիշը, իսկ հասարակությունը տակավին դրական վերաբերմունք ունի անցած տարվա իրադարձությունների հանդեպ։

Նիկոլ Փաշինյանի թիմն ակնհայտորեն հաշվի չէր առել ժամանակի գործոնը։ Իրադարձությունների պատմականությունը, դրանց քաղաքական, քաղաքակրթական, սոցիալական հետագիծը կարող է գնահատել միայն ժամանակը, երբ հուզական տրամադրություններն իրենց տեղը զիջում են խորքային վերլուծություններին, ու ոչ թե քարոզչության մակարդակում, այլ իրականում հնարավորություն է ընձեռվում գնահատել կոնկրետ իրադարձության նշանակությունը։ Այս ակնհայտ իրողությունները հուշում էին, որ թավշյա հեղափոխության արժևորմամբ պետք է զբաղվի գոնե հաջորդ իշխանությունը, որն օրգանական կապ չի ունենա հեղափոխական հարթակի հետ։ Մյուս կողմից՝ տոնն ինքնին արհեստական է, որովհետև ժողովրդավարական հասարակություններում քաղաքացու տոն իրավամբ համարվում է Սահմանադրության օրը, երբ ամրագրվում, ֆորմալիզացվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, նրա հարաբերությունները պետության հետ։ Հակառակ պարագայում՝ քաղաքացիականության գաղափարը կարող է ենթարկվել քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությանը, տոնացուցակը կխմբագրվի ցանկացած իշխանափոխությունից կամ քաղաքական տեղատվությունից հետո։

Մյուս կողմից՝ դարձյալ ակնհայտ դարձավ այս իշխանության մեջ հայեցակարգային համապարփակ մոտեցումների բացակայությունը, կիսատ-պռատությունը։ Նիկոլ Փաշինյանի թիմը հանդես է գալիս նախաձեռնություններով, շրջանառու է դարձնում ամբիցիոզ կարգախոսներ, հետո նոր միայն մտածում է դրանց բովանդակության մասին։ Օրինակ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համակարգային լայնամասշտաբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն հետո խորհրդարանի դատին ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, որն ամենևին հեղափոխական լուծումներ չէր առաջարկում ու հիմնված էր ոչ թե վերլուծությունների, այլ ընդամենը ինտուիցիայի վրա։ Նույն պատկերն ենք տեսնում նաև տնտեսական հեղափոխության պարագայում. գործ ունենք բարձրագոչ հայտարարության, հեղափոխական կարգախոսի հետ, սակայն կառավարությունը պրիմիտիվ պատկերացում չունի անգամ տնտեսական առաջնահերթությունների մասին, ինչի հետևանքով անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում չի կատարվել որևէ նշանակալի ներդրում, որը թույլ կտա խոսել զարգացման հեռանկարի մասին։ Նույն տրամաբանությունը գործեց Քաղաքացու օրվա պարագայում. որոշում կայացվեց այն սահմանելու մասին, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե որն է նոր տոնի բովանդակությունը, ինչի հետևանքով մենք տեսանք սոսկ փակված փողոցներ, մանղալով խորովածի ծիսականություն, մեծ հաշվով՝ անճաշակություն, որը, սակայն, որևէ կերպ չարժևորեց քաղաքացուն, քաղաքացիականությունը։ Իհարկե, իշխանությունները փորձել էին հանրային քննարկումներով լրացնել բովանդակային բաղադրիչի բացակայությունը, սակայն դա ակնհայտորեն չստացվեց, որովհետև իշխանության ներկայացուցիչները շուտասելուկի պես կրկնում էին «ապրիլ յան թեզերը»՝ փակելով հանրային դիսկուրսի ճանապարհը։

Տոները կոնսոլիդացնող, հասարակությանը համախմբող նշանակություն ունեն, սակայն հետհեղափոխական Հայաստանում նույնիսկ դրանք խտրական վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիների հանդեպ, բարիկադներ են ստեղծում հասարակության տարբեր հատվածների միջև։ Օրինակ՝ Քաղաքացու օրն ի՞նչ անեին այն հարյուրհազարավոր մարդիկ, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը կամ հասցրել են հիասթափվել հեղափոխությունից։

Եվ ամենևին պետք չէ զարմանալ, որ Քաղաքացու օրը դարձավ նույնիսկ ոչ այնքան հեղափոխության, որքան՝ հեղափոխական հարթակի տոնը. ընդամենն արժևորվեց այն իրադարձությունը, որն այս իշխանության ձևավորման հիմք է դարձել։ Հեղափոխությունից անցել է մեկ տարի, սակայն մարդիկ որակական առաջընթաց չեն տեսնում իրենց կենցաղում, կյանքում, նոր իշխանությունները չեն կատարել իրենց հեղափոխական ու նախընտրական խոստումներից շատերը, եթե չասենք՝ ոչինչ էլ չեն կատարել։ Պատահական չէ, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Քաղաքացու օրը խոսում էր իշխանության ու հասարակության խզվող կապի մասին, ու շաբաթ օրվա իրադարձությունները, որոնց հիմնական մասնակիցը հենց հեղափոխության էլիտան էր, վկայում են հենց այդ մասին։ Պատահական չէ, որ շաբաթ օրը որոշ քաղաքացիներ իրականացրեցին «Հիշեցում» ակցիան և փակեցին արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումներին. կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասել են ակցիայի մասնակիցները և նշել, որ այդ խոստումներից ոչ մեկը չի իրականացվել:

Միշտ այսպես է լինում, երբ իշխանությունը մնում է փողոց փակողի հոգեվիճակում՝ այդպես էլ չկարողանալով ձևավորել պետական օրակարգ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью