Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ար­ցախն ունի ուժեղ բա­նակ, իրա­կան իշ­խա­նու­թյուն և ան­գամ իշ­խա­նու­թյան փո­խանց­ման քա­ղա­քա­կան ավան­դույթ­ներ

МЕЖДУНАРОДНОЕ

rueconomics.ru-ն գրում է, որ ըստ Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևի, Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի՝ Երևանին ներկայացվող պահանջները անհեթեթ են. Ադրբեջանը չի ցանկանում ընդունել, որ այդ չճանաչված հանրապետությունը դե ֆակտո դարձել է պետություն: Աթաևը ասել է նաև, որ ամեն տարի՝ ապրիլ-մայիս ամիսներին, Ադրբեջանի և Հայաստանի միջև «խոսակցական մարտերը» սրվում են։ Դրան մի քանի գործոն է նպաստում, և դրանցից մեկը ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր Հեյդար Ալիևն է, որը ծնվել է մայիսի 10-ին: 2017 թվականի գարնանը նրա որդին՝ Իլհամ Ալիևը, հրապարակավ հայտարարել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի գրավյալ տարածք է, և այդ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն: Այսինքն, Հայաստանը պարտավոր է դուրս գալ այդ տարածքներից: Ընդ որում, ընդամենը քառորդ դար առաջ՝ 1994 թվականի մայիսի 12-ին, 1991-1994 թվականների Առաջին ղարաբաղյան պատերազմը դադարեցվել է կնքված եռակողմ և անժամկետ փաստաթղթով: Այն ժամանակ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են համաձայնագիր, որը դեռևս ուժի մեջ է: Այժմ Բաքուն ասում է, որ Կովկասում երկրորդ հայկական պետություն չի կարող լինել, չնայած դե ֆակտո Ղարաբաղն արդեն իսկ կա, թեկուզ և առանց կարգավիճակի ճանաչման: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիևը «Ռիա» գործակալությանը տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Բաքվում Երևանից ակնկալում են կառուցողական մոտեցում Ղարաբաղի հարցով բանակցություններում: Ըստ նրա, եթե հայկական կողմը իսկապես ցանկանում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել, ապա պետք է կառուցողական կերպով մասնակցի բանակցային գործընթացին՝ առկա ձևաչափով և ՄԱԿ-ի բանաձևերի պահանջներին համապատասխան, այսինքն՝ պետք է զորքերը դուրս բերի Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Այս առիթով Արթուր Աթաևը կարծում է, որ Երևանը չճանաչված հանրապետության մասին երկխոսություններում հետևողականորեն հայտարարում է , որ ինքը պատրաստ է քննարկել «Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող կարգավորման գործընթացը», և սա նշանակալի դիրքորոշում է: Հայկական կողմը ընդամենը խուսափում է բուն վիճելի տարածքի կարգավիճակի մասին խոսակցություններից, այսինքն՝ համարում է այդ տարածքը արդեն կայացած պետություն և խոսում է նախկին ադրբեջանական յոթ շրջանների մասին, որոնք այժմ պատկանում են Ղարաբաղին: Այստեղ կան հարյուրավոր այլ նրբերանգներ, բայց խնդիրը, ըստ էության, ակնհայտ է՝ իրավիճակը ոչ միայն պատային է, այլ նաև մոտ է մատայինի: Ներկա աշխարհաքաղաքական դասավորությունում կողմերը պատրաստ չեն հեռանալ իրենց զբաղեցրած դիրքորոշումներից և պատրաստ են երկար մնալ դրանց հավատարիմ: Բաքվում և Երևանում ռազմատենչ ուժերը ուժեղ են, իսկ այն թափը, որով Հայաստանն ու Ադրբեջանը զինվում են, բերում է այն մտքին, որ կողմերը նախապատրաստվում են դիմակայության տաք փուլին: Նույնիսկ կենցաղային մակարդակով երկու երկրների քաղաքացիները համոզված են, որ Ղարաբաղի շուրջ վեճը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով: Ինչպե՞ս քանդել «ղարաբաղյան հանգույցը»։

Հիկմետ Հաջիևի խոսքերով, ներկայումս բանակցային գործընթացի ձևաչափը չի փոխվել և իրականացվում է հակամարտության կողմերի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իսկ ղարաբաղցիները չեն մասնակցում երկխոսությանը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտարարել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու մասին: 1991 թվականի սեպտեմբերին ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարվել է ԼՂՀ ստեղծումը, իսկ Ադրբեջանը ռազմական հակամարտության ընթացքում կորցրել է վերահսկողությունը նրա նկատմամբ: 1992 թվականից սկսած, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցություններ են ընթանում: Բաքուն պնդում է, որ իր տարածքային ամբողջականությունը պահպանվի, իսկ Երևանը պաշտպանում է ԼՂՀ շահերը: Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղը որպես անկախ պետություն, ուստի և թույլ չի տալիս ԼՂՀ ղեկավարությանը ներգրավել այս խնդրի շուրջ երկխոսության մեջ։ Հայերը, ընդհակառակը, ճանաչում են Ղարաբաղը որպես անկախ սուբյեկտ և թույլատրում են նրան բանակցություններ վարել, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը խոչընդոտում է դրան: Իրավիճակը փակուղային է , այստեղ երկխոսության համար պետք են կշիռ ունեցող քաղաքական միջնորդներ, հակառակ դեպքում հնարավոր չի լինի խնդիրները քննարկել կառուցողական մթնոլորտում: Ըստ Արթուր Աթաևի, հատկանշական է այն, որ Ռուսաստանը խառը վերահսկողության ուժերի ստեղծման գործում եզակի փորձ ունի։ 1992-93 թվականներին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, դառնալով միջնորդ, գործնականում Հարավային Օսիայի, Հյուսիսային Օսիայի և Վրաստանի նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստեցրեց: Ռուսաստանի մասնակցությամբ այս քառակողմ ձևաչափը շատ արդյունավետ գործեց: Նման փորձը կարող է շատ օգտակար լինել ղարաբաղյան խնդրի լուծման համար և կարող է նպաստել զինված հակամարտությունից խուսափելուն: Իրոք, չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, ԼՂՀ-ն դարձել է դե ֆակտո կայացած պետություն: Նա ունի ուժեղ բանակ, իրական իշխանություն և անգամ իշխանության փոխանցման քաղաքական ավանդույթներ: Աթաևը համոզված է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի իր ճակատագիրը որոշելու բանակցություններին, իսկ Ադրբեջանը պետք է սթափ գնահատի ներկա իրավիճակը և ընդունի ակնհայտը. ԼՂՀ-ում և հարակից տարածքներում հայկական դոմինանտությունը անվիճելի է, և պետք է հաշտվել դրա հետ:

Կամո Խաչիկյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ