Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­կա­հե­ղա­փո­խու­թյուն» փնտրե­լու մո­լուցք

АНАЛИТИКА

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բնույթով դեմոկրատական էր, սակայն դրա հաղթանակից հետո գործնական քաղաքականության ու ինստիտուցիոնալ մակարդակներում պահպանվեց անձնակենտրոն համակարգը, որը ստացել է սուպերվարչապետական անունը։ Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստիտուտները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե օրենքի կամ բանականության տրամաբանությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի խոսքով կամ ճաշակով։ Օրինակ՝ բավական էր, որ վարչապետը կառավարության հերթական նիստերից մեկում ընդդիմությանը հեգնանքով մեղադրի «ահաբեկչությունը» խրախուսելու մեջ, որպեսզի համապատասխան ծառայությունները մանրակրկիտ զննեն ընդդիմադիր այն պատգամավորների ծառայողական մեքենաները, որոնք մուտք են գործում խորհրդարանի տարածք։

Նույն խոտոր տրամաբանությունը գործում է ավելի նուրբ հարցում, որը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների բավականին բարդ հարաբերություններին։ Արցախից վերադառնալուց հետո Փաշինյանի մոտ արթնացել էին հեղափոխական տրամադրություններ, ու նա ֆեյսբուքյան գրառումով հանրությանը տեղեկացրեց, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:

Գլոբալ հարթության վրա, իհարկե, տխուր է պատկերացնել, որ Արցախ կատարած այցը, մանավանդ՝ Եռատոնի առթիվ, Փաշինյանի մոտ այդպսի զգացողություններ է ծնել։ Մյուս կողմից՝ արդեն օրինաչափություն է դարձել, որ գործող իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունակությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու։ Սա, իհարկե, բոլ շևիկյան մտածողության դրսևորում է, երբ հասարակության մեջ անընդհատ «ստեղծվում» են «հակահեղափոխական» օջախներ ու կերպարներ։ Նման քաղաքականությունն ու մտածողությունն, ի վերջո, ծնում են կառավարման ավտորիտար «մշակույթ», եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը համոզված դեմոկրատներ են ու հոգու խորքում ատում են ավտորիտարիզմի որևէ դրսևորում։

Միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչների կոնսոլիդացված դիրքորոշումները, ակնհայտ հարձակումներն Արցախի իշխանության ուղղությամբ հուշում են, որ գործ ունենք հենց ավտորիտար մտածողության հետ։ Երեկ խորհրդարանի պաշտպանության, ՆԳ և ԱԱ մշտական հնաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարգացրել է իրենց ուժի առաջնորդի միտքն ու ասել է, որ հակահեղափոխական միտում լինելու պարագայում Արցախի ժողովուրդն այդ օջախը տեղում կխեղդի։ Նախ՝ սկզբունքորեն հայաստանցի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել Արցախի հասարակության անունից, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն է տարբեր առիթներով արդարացիորեն նշել, որ նման իրավունք ունեն միայն մարդիկ, ովքեր ստացել են ԼՂՀ հասարակության վստահության մանդատը։ Սա աքսիոմ է, որը մեկընդմիշտ պետք է հիշեն Հայաստանի քաղաքական բոլոր սուբյեկտները։

Բացի այդ՝ շատ հետաքրքիր է, թե ո՞վ կամ ովքե՞ր են ձևակերպել հեղափոխության արժեքները, որ այսպիսի թեթևությամբ խոսում են «հակահեղափոխության» մասին։ Ինչքան ես եմ հասկանում՝ հեղափոխությունը ձևակերպված քաղաքական օրակարգ ու արժեքներ չունի, ըստ այդմ՝ ստացվում է, որ «հակահեղափոխական» են համարվում բոլոր նրանք, ովքեր հանդգնում են Փաշինյանից տարբերվող կարծիք ունենալ։ Այս տրամաբանությամբ շարժվելու պարագայում՝ շուտով Հայաստանի հասարակության մեծամասնությունը դառնալու է «հակահեղափոխական», որովհետև վարչապետի ու նրա թիմի վարկանիշն օբյեկտիվորեն ընկնում է։

Մյուս կողմից՝ հեղափոխության մեխանիկական «արտահանումը» Հայաստանից Արցախ՝ որևէ լավ բանի չի բերելու, ինչի մասին գրել եմ բազմիցս։ Եթե նույնիսկ Հայաստանն ու Արցախը գտնվում են միևնույն քաղաքական համակարգում, միևնույն է՝ Արցախն ունի իր առանձնահատկությունները՝ թելադրված չավարտված պատերազմի հարուցած խնդիրներով։

Սակայն գանք, ըստ իս, ավելի գլոբալ մի խնդրի։

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից հետամուտ է բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնմանը։ Պետք է խոստովանել, որ վարչապետի այս օրակարգը հոգեհարազատ է բոլորիս, ու այս հարցում Հայաստանում ունենք քաղաքական ու հասարակական կոնսենսուս։ Սակայն Արցախի սուբյեկտությանը միջազգային հանրությունն ու միջնորդները լուրջ կվերաբերվեն, եթե ԱՀ սուբյեկտությունը վերականգնվի առաջին հերթին Հայաստանի հետ հարաբերություններում։ Իսկ դա առնվազն ենթադրում է, որ Հայաստանի իշխանության առաջին դեմքերը ըմբռնումով պետք է մոտենան այն հանգամանքին, որ Արցախում կարող է լինել իշխանություն, որի ոչ բոլոր տեսակետներն են համընկնում պաշտոնական Երևանի դիրքորոշումների հետ։ Դա ոչ թե «հակահեղափոխականություն» է, այլ Արցախի սուբյեկտության դրսևորում։ Եթե այս գիտակցությունը չգործի, ապա միջազգային հանրությունը նույնպես չի ցանկանա գործ ունենալ «հակահեղափոխական» Արցախի հետ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»