Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պաշտ­պա­նա­կան զգա­ցո­ղու­թյունն արթ­նա­նում է, երբ ընտանիքի դեմ ինչ-որ սրեր են ուղղ­վում»

ИНТЕРВЬЮ

Երեկ Ընտանիքի միջազգային օրն էր: Հասարակության և պետության ամենակարևոր օղակներից մեկի մասին «Փաստը» զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:

Ընտանիքը մեր ամենակայուն արժեքներից մեկն է

Ընտանիքը ոչ միայն արժեք է մեզ համար, այլև հասարակության կազմակերպման օղակ: Երբ նայում ենք ընտանիքի նախատիպերին, թե ինչ ճանապարհ է անցել այն մինչև իր այսօրվա ձևին և բովանդակությանը հասնելը, տեսնում ենք, որ սա այդ փոքր խմբի ինքնակազմակերպման հոգեպես ամենաառողջ ձևն է: Ընտանիքը մեր ամենակայուն, աներկբա արժեքներից մեկն է, որն ընդունվում է գրեթե բոլորի կողմից, բայց քաղաքակրթական զարգացումները տեղում չեն դոփում և այսօր ընտանիքի հարցում նույնպես կան որոշակի տեղաշարժեր, ձևափոխումներ: Արևմուտքում, օրինակ, կան «պարտնյորային ընտանիքներ»: Գաղտնիք չէ, որ կան ընտանիքներ, որոնք կազմվում են նույն սեռի ներկայացուցիչներից: Սա, իհարկե, ընտանիքը տանում է դեպի աղավաղման, քաղաքակրթության մի մեծ ստեղծագործության ոչնչացման, որը հասարակական կյանքը կայուն և հոգեպես առողջ պահող ամենակարևոր ձևերից մեկն է: Ընտանիքը մեզանում մեծ դեր է ունեցել՝ մանավանդ բարդ պատմական իրադրություններում: Այն ապաստան է դարձել մարդկանց համար: Մենք շատ խորն ենք գիտակցում ընտանիքի դերն ու արժեքը: Հակված եմ նրան, որ ավելի շատ միտված ենք պահպանել մեր ընտանեկան արժեքները, քան տրվել ինչ-որ կասկածելի հոսանքների

Ըստ էության, ընտանիքի դեմ տարվող ամբողջ քարոզը, կարծում եմ, պատահական չէ, որովհետև քանդել այդ սոցիալական կառուցվածքը, նշանակում է սոցիալական ամբողջ համակարգը լուրջ հարցականի տակ դնել: Մենք ներքին պաշտպանական զգացողություն ունենք ընտանիքի նկատմամբ, և հիմա տեսնում եմ, որ այն արթնանում է մարդկանց մեջ, երբ ընտանիքի դեմ ինչ-որ սրեր են ուղղվում: Կարող է ինչ-որ քարոզչամեքենայի աշխատանքի հետևանքով ժամանակավորապես ինչ-ինչ տրամադրություններ առաջանան, բայց մեզանում արժեքն այնքան կայուն է, այնքան խորքային նշանակություն ունի, որ դիմագրավելու ենք այդ վտանգներին: Ուղղակի սա մեզանից էներգիա է խլելու, որը կարող էինք ավելի արդյունավետ օգտագործել:

Միայն սոցիալական գործոնով չէի մեկնաբանի մեր ընտանիքներում քիչ երեխաների ծնունդը

Երբ նայում ենք մի քանի սերունդ ավելի հետ, տեսնում ենք, որ սոցիալական պայմանները շատ ավելի ծանր, կենցաղն ավելի բարդ են եղել, բայց երեխաների քանակը փոքր չի եղել: Օրինակ, գյուղերում տնտեսություն վարելը, հող մշակելը աշխատող մեծ ուժ է պահանջել: Ընտանիքները բազմանդամ են եղել: Իրար օգնելով՝ կարողացել են տնտեսությունը պահպանել, զարգանալ: Հիմա, երբ նայում ենք արևմտյան քաղաքակրթական մոդելները, եթե նույնիսկ պահպանվում է ընտանիքի կառուցվածքը, երեխաների քանակը քիչ է: Բայց մեր աչքի առաջ կան էթնիկ մշակույթներ, որոնք բավական արագ են բազմանում՝ չնայած բարդ սոցիալական պայմաններին: Միայն սոցիալական գործոնով չէի բացատրի մեր ընտանիքներում քիչ երեխաների ծնունդը: Մենք երեխայապաշտ ազգ ենք: Ամեն մի երեխայի հետ կապված ծնողները մտածում են՝ կկարողանա՞ն երեխային ապահովել ամենով, ինչ անհրաժեշտ է արժանապատիվ ապրելու համար: Սա կարող է հանգեցնել այնպիսի դիրքորոշման, որ ավելի լավ է մեկ կամ երկու երեխա ունենալ, բայց երեխայի համար արժանապատիվ կենցաղ ապահովել, կրթությամբ զբաղվել և այլն: Բացի դրանից, կինը չի ուզում զբաղվել միայն ընտանեկան հարցերով, հոգսերով, այլ ցանկանում է նաև աշխատել, հասարակական ակտիվ գործունեություն ծավալել, ինքնահաստատվել ընտանիքից դուրս, իսկ այս դեպքում շատ երեխաները կաշկանդում են: Նաև սա է պատճառներից մեկը, որ երեխաների թիվն ավելի փոքր է լինում: Փաստն այն է, որ դժվար ենք բազմանում: Սա շատ մեծ մինուս է, ըստ էության, դառնում ենք ծերացող ազգ, որը լուրջ հարված է ազգի զարգացման, ապագայի համար: 

«Ստացվեց՝ լավ, չստացվեց՝ կբաժանվենք»

Փաստ է, որ գնալով ամուսնալուծությունների նկատմամբ հասարակությունն ավելի հանդուրժող է դառնում: Եթե մի քանի տասնյակ տարի առաջ ամուսնալուծված լինելը կնոջ կամ տղամարդու համար դրոշմ էր, նրանց ընտանիքի համար էլ խարանի նման մի բան, և մարդիկ շարունակում էին միասին ապրել այն դեպքերում, երբ ընտանեկան այդ միությունը միայն տառապանքներ էր բերում, ապա հիմա ամուսնալուծությունների նկատմամբ հանդուրժողականությունը մեծացել է: Մենք աշխարհի մասնիկն ենք, չենք կարող քաղաքակրթության զարգացումներից լրիվ անջատվել: Ամբողջ աշխարհում ամուսնությանը, կարծես թե, այսպես են վերաբերվում՝ «ստացվեց՝ լավ, չստացվեց՝ կբաժանվենք»: Բայց հենց դա է հանգեցնում ամուսնության, ընտանիքի քայքայմանը: Ամուսնության առաջին տարիները, հարմարվելու տեսանկյունից, ամենադժվարինն են: Եթե կարողանում են հաղթահարել խնդիրները, մտնում են ընտանեկան ավելի կայուն փուլ:

Եթե ամուսնական կյանքը զույգի համար տառապանք է դարձել, ակնհայտ սխալ է տեղի ունեցել, կան լուրջ պատճառներ, ամուսնական կապը քանդելն ավելի ճիշտ է, քան այն պահպանելը: Գուցե երջանկությունն ուրիշ տեղ է: Բայց նախքան նման որոշում կայացնելը պետք է ամեն ինչ անել ընտանիքը պահպանելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию