Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անահիտ Բախշյան. «Ակնկալիքը, թե մի էլեկտրոնային հայտագրումով խնդիրները կլուծվեն, սին է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բազմաթիվ ծնողներ օրերս իրենց դժգոհությունն էին հայտնել ԿԳՆ գործարկած` առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգի շուրջ: Կան դպրոցներ, որտեղ գրանցման տեղերը լրացվել են, և շատերը ստիպված են երեխաներին այլ համայնքներում գտնվող դպրոցներ տանել:

«Իհարկե, լավ է, որ նման համակարգ է ներդրվել, այն անհրաժեշտ էր, բայց այն չի լուծում բոլոր այն խնդիրները, որոնք ցանկացել են լուծել այս քայլով: Կարելի է ասել՝ համակարգի ներդրումը անհրաժեշտ էր, բայց բավարար չէր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը

Նրա խոսքով, առաջացած դժգոհություններն ավելի խորքային պատճառներ ունեն. «Այստեղ առկա է պատճառահետևանքային կապը: Հարցն այն է, որ խնդիրների մի մեծ շղթայի մեջ այս համակարգը մի փոքրիկ հարց է լուծում ընդամենը: Հարցը շատ ավելի գլոբալ լուծում է պահանջում: Լուծումը կլինի այն ժամանակ, երբ «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում ամրագրենք, որ ծնողները կարող են միայն իրենց հաշվառման վայրում, իրենց թաղամասի դպրոց տանել երեխաներին: Սա շատ կարևոր է, ինչի արդյունքում կվերանան այն բոլոր հետևանքները, որոնք խնդիր են առաջացնում: Հիմա ծնողն ընտրում է դպրոցը՝ անկախ բնակության վայրից: Ապրում է Նոր Նորքում, բայց ընտրում Կենտրոնի որևէ դպրոց, որը մոտ է իր աշխատանքի վայրին կամ հեղինակություն ունի: Օրենքն իրեն այդ առումով չի խանգարում: Այս կարգը, փաստորեն, փորձում է կարգավորել աշակերտների խտությունը դպրոցում, բայց այդ կարգով սահմանափակվում է այն ծնողների իրավունքը, որոնք օրենքով իրավունք ունեն դպրոց ընտրել: Ստացվում է՝ օրենքը մի կողմից թույլ է տալիս ընտրել, բայց նաև սահմանափակում է, այնինչ օրենքը չի կարող այդպիսի երկակի ստանդարտներ ունենալ: Նշանակում է՝ օրենքի այդ դրույթը ճիշտ չէ, և վերանայումը պետք է հենց այդ հատվածից սկսել»:

Շարունակելով խոսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ Ա. Բախշյանը նշեց. «Ծնողն այդ դեպքում չի փնտրելու մեկ այլ դպրոց, իսկ թաղամասում ընտրությունը փոքրանում է՝ ընտրությունը թաղամասի դպրոցների միջև է լինում: Այստեղ ևս շատ ավելի գլոբալ խնդիր կա՝ դպրոցների նկատմամբ մեր ժողովրդի վստահությունը պետք է համաչափ լինի, որ ծնողը չուզենա երեխային տանել իր թաղամասից հեռու գտնվող դպրոց միայն նրա համար, որ այնտեղ կրթությունն ավելի լավ է կազմակերպվում: Այդ կրթությունը պետք է կազմակերպվի բոլոր դպրոցներում, իսկ տարբերությունը հնարավորինս քիչ լինի: Բացի այդ, ըստ իս, որոշակի դպրոցների նկատմամբ առավելություն տալը հաճախ հիմնավորված չէ: Որոշ դպրոցների նկատմամբ ձևավորված ու արմատացած մոտեցումները դեռ չեն նշանակում, որ այդ հեղինակավոր դպրոցներում իրապես որակյալ կրթություն է ապահովվում, այնպիսի կրթություն, որ իրենց երեխաները կրկնուսույցի կարիք չունենան»:

Անահիտ Բախշյանը շեշտեց, որ խնդիրների շարքը գալիս է նրանից, որ կրթության նկատմամբ պետական հովանավորությունը հավասարապես ու համարժեք չի դրվել: «Խոսքը, մասնավորապես, վերանորոգումների մասին է: Ծնողի համար կարևոր են դպրոցի պայմանները, օրինակ՝ պատուհանները փակվո՞ւմ են, թե՞ ապակի ընդհանրապես չկա: Իրականում դպրոցների մեջ այդ առումով շատ լուրջ տարբերություն կա, ինչն ընտրության մեծ հնարավորություն չի տալիս: Մեծ հաշվով, ակնկալիքը, թե մի էլեկտրոնային հայտագրումով խնդիրները կլուծվեն, սին է: 

Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունից շատ լուրջ քայլերի շարան է պահանջվում: Իսկ վերոնշյալ համակարգը կարելի է մեջտեղից վերցրած քայլ որակել: Չուսումնասիրելով խնդիրների շղթան, չվերցնելով լուծումների շարքը՝ վերցվել է մի կետ, որը խնդիր չի լուծելու: Իհարկե, այդ պահին ինչոր հարց լուծելու է, բայց ոչ ամբողջովին: Դպրոցների՝ հավասար վստահություն վայելելու խնդիրը երկար լուծում է պահանջում: Ես վստահ եմ, որ այդ առումով հետազոտություն չի արվել, հասարակությանը չի ներկայացվել քայլերի այն հաջորդականությունը, որտեղ կասվեր՝ այս կետը հիմա իրականացնում ենք, բայց մյուսները ևս կարևոր են, քանի որ խնդիրները համալիր լուծում են պահանջում»,-եզրափակեց փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից