Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպե՞ս թույլ չտալ, որ ուղեղը ծերանա ու «ժանգոտվի»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Գլուխկոտրուկները, ռեբուսները, խաչբառերը, սուդոկուն և այլ տրամաբանական խաղերը մարզում են ուղեղը, թույլ չեն տալիս «ուղեղին ժանգոտվել», զարգացնում են հիշողությունը, մեծացնում մտավոր զարգացածությունը և մարդկանց դարձնում են ավելի խելացի: Ընդ որում, զբաղվել դրանցով խորհուրդ է տրվում ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Իրականում այս հարցը շատ վիճելի է:

Իհարկե, ոչ ոք չի վիճում, որ անհրաժեշտ է զարգացնել ինտելեկտը և ակտիվ պահել ուղեղը, բայց իրականում ոչ միշտ է, որ այն, ինչ համարվում է օգտակար, իրականում իրոք օգտակար է: Վերջին մի քանի տարիների ընթացքում նեյրոֆիզիոլոգները ներկայացրել են տրամաբանական խաղերի օգտավետության հետաքրքիր, երբեմն անգամ միմյանց հակասող հետազոտությունների արդյունքներ: Օրինակ՝ բրիտանացի գիտնականները ներկայացրել են մի հետազոտության արդյունք, ըստ որի, խաչբառերի լուծումը և նման այլ գործողությունները բերում են ուղեղի «երիտասարդացման»: Դուբլինի Տրինիտտի համալսարանի պրոֆեսոր Իեն Ռոբերտսոնը և նրա կոլեգաները հաստատում են, որ տրամաբանական խնդիրների լուծումը ակտիվացնում է ուղեղի արյան շրջանառությունը, այսինքն՝ ուղեղը մարզվում է, և հետևաբար դա անհրաժեշտ է ծերերին: Այնուամենայնիվ, նրանց կոլեգաները Չիկագոյից այդ եզրակացության մեջ որոշակի ճշտում են մտցրել: Ըստ նրանց, սկզբնական շրջանում այդ տրամաբանական խաղերը իրոք ակտիվացնում են ուղեղը և, հետևաբար, դանդաղեցնում ուղեղի ծերացումը, բայց եթե ծեր մարդու մոտ արդեն իսկ առաջացել է Այցհեյմերի հիվանդություն, ապա ուղեղի այդպիսի ակտիվացումը մոտավորապես կրկնակի արագությամբ ակտիվացնում է նաև հիվանդության զարգացումը: Այսինքն, դրանք հակացուցված են ծերերին, քանի որ վերջ ի վերջո տարիների հետ բոլորի մոտ էլ զարգանում է այդ հիվանդությունը: Բրիտանական բժշկական հետազոտությունների խորհրդի մի խումբ գիտնականներ՝ Էդրիան Օուենի ղեկավարությամբ, մեկ այլ հետազոտություն են իրականացրել: Նրանք փորձել են պարզել, թե ինչպես կարող են տրամաբանական խաղերը զարգացնել հիշողությունը և ինտելեկտը: Դրա համար ընդհանուր ինտելեկտուլ զարգացման համար նախատեսված համակարգչային խաղերը փորձարկել են 11 000 կամավորների մասնակցությամբ: Սկզբից բոլորն անցել են հիշողության և ինտելեկտի թեստավորում, ապա 6 շաբաթվա ընթացքում օրվա մեջ ամենաքիչը 10 րոպե զբաղվել են այդ «խաղերով», այսինքն՝ «մարզել» են ուղեղները, որից հետո կրկին թեստավորվել են: Արդյունքում արձանագրվել է, որ նրանց ինտելեկտուալ զարգացումը աճ չի արձանագրել, մնացել է նույն մակարդակին: Ստացվում է, որ այդ «զարգացնող» խաղերն անիմաստ են: Այնուամենայնիվ, եթե փորձենք ավելի հեռուն գնալ, ապա կստացվի, որ ուղեղի համար անիմաստ է ցանկացած մտավոր ակտիվություն: Բայց այդպես չէ: Ուղղակի պետք է արձանագրել, որ այդ ինտելեկտուալ խաղերը մի առանձնահատկություն ունեն՝ դրանք մոնոտոն են, ունեն նույնանման լուծումներ և սկզբունքներ: Այսինքն, մեկ անգամ լուծելով խնդիրը՝ հետագայում նմանատիպ խնդրի լուծումը դադարում է ուղեղի համար նորություն լինել, այսինքն՝ ուղեղն այլևս չի զարգանում: Իսկ ինչպե՞ս մարզել ուղեղը: Գիտնականները գտնում են, որ լավագույն ձևը լեզուներ սովորելն է: Նոր լեզուն լրիվ նոր բան է ուղեղի համար: Սակայն այստեղ ևս կարող է առաջանալ մոնոտոնություն, քանի որ որոշակի լեզվային խմբերում առկա են նմանություններ:

Ներկայումս գիտնականները գտնում են, որ ուղեղի լավագույն մարզումը և մտավոր երկարակեցության գրավականը սովորական շփումն է և ակտիվ սոցիալական գործունեությունը: 2001 թվականին Բրեդլի և Կրեյգ Ուոլքինս եղբայրները դոկտոր Մակատո Սուձուկիի հետ հրատարակել են իրենց 25 տարվա աշխատանքի արդյունքը՝ «Ինչո՞ւ ճապոնացիները չեն ծերանում» վերնագրով, որտեղ նկարագրում են աշխարհի ամենաերկարակյաց համարվող Օվկիանիայի բնակիչների կյանքը: Ըստ հետազոտողների, այդ մարդիկ ցանկացած տարիքում կապ են պահպանում հարազատների և ընկերների հետ, գտնում են նոր հետաքրքրություններ և հոբբիներ, իրենց կյանքի կեսին կորցրած ծերերը չեն շտապում ապրելու տեղափոխվել իրենց երեխաների մոտ և նախընտրում են իրենց գործերը վարել առանց ուրիշի օգնության, տեսնել նոր վայրեր, գտնել նոր ընկերներ և ձեռք բերել նոր գիտելիքներ: Փաստացի, «ուղեղի ժանգոտման» և ծերացման պատճառը ծուլությունն է և կյանքի մոնոտոնությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ