Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հե­ղա­փո­խա­կա­նու­թյուն՝ առանց ռա­ցի­ո­նա­լիզ­մի

АНАЛИТИКА

Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական բարեփոխումների շուրջ սենսացիոն բացահայտումներով աչքի չընկավ։ Համենայն դեպս, դրա այն մասը, որը վերաբերում էր անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը, հասարակությունը մի քանի անգամ լսել է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի նշած չափանիշներին չհամապատասխանող դատավորների հրաժարականի մասին դրույթին, ապա գոնե այս պահին տեսանելի չէ, թե ինչ մեխանիզմներով են իրականություն դառնալու վարչապետի ցանկությունները։

Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի բովանդակային մասին անդրադառնալու ժամանակ դեռևս կունենանք, մանավանդ, որ, իմ պատկերացմամբ, հայտարարված բարեփոխումները բազմաշերտ են ու տեղի են ունենալու ամիսների ընթացքում։ Հիմա ավելի էական է այլ հարցի պատասխան, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ նման ելույթը զուգակցել դատարանների մուտքերն արգելափակելու կոչով։

«Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»,- երեկվա խորհրդակցության ժամանկ ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքից ակնհայտ է դառնում, որ դատարաններն արգելափակելու ակցիան, մեղմ ասած, հուզականության դրսևորում էր։ Ասենք՝ ոչ մի բան չէր խանգարում, որ Փաշինյանն իր ելույթն ունենար առանց ֆորս-մաժորային ակցիայի, մանավանդ երկրի ներսում ու արտաքին աշխարհում որևէ մեկը կասկածի տակ չի առնում նրա լեգիտիմությունը։ Ի վերջո, չի կարելի ակցիա իրականացնել, ապա հետին թվով մտածել դրա շարունակության կամ օրակարգի մասին։

Փաշինյանի դաշինքը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն ու ակնհայտորեն բարեփոխումներ, անգամ Հիմնական օրենքի փոփոխություններ կարող է իրականացնել՝ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր ռեֆորմի մասին ինչ կարծիք ունեն ընդդիմադիր ուժերը։ Այս պարագայում առնվազն անհասկանալի է, թե ինչու է վարչապետը պարբերաբար դիմում փողոցի օգնությանը՝ անհարկի լարվածություն սերմանելով երկրում կամ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների»։ Նման իրավիճակը կարող է բացատրվել մի քանի հանգամանքով։

Սկզբունքորեն՝ գործող իշխանությունը չի կարողանում իր «կենսունակությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու։ Տարբեր փուլերում փոխվում են թիրախները, մի դեպքում դա կարող են լինել Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն, այլ դեպքում՝ օլիգարխիան, այսօր՝ դատավորները, սակայն գործող իշխանության վարքագիծը մնում է անփոփոխ՝ աչքի ընկնելով ագրեսիվ հռետորաբանությամբ ու վարքագծով:

Տվյալ դեպքում՝ ակնհայտ է, որ Փաշինյանի արձագանքն ավելի զգացմունքային եղավ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո հասարակության մի ինչոր զանգված խոսեց գործող իշխանության թուլության, հին համակարգի ռեստավրացիայի ռիսկերի մասին։ Այլ խոսքով՝ Փաշինյանն իրական համարեց վարկանիշի անկման ռիսկը ու հերթական անգամ որոշեց դիմել հեղափոխական վարքագծի՝ իրավիճակը փրկելու համար։ Ինչքանո՞վ է արդյունավետ նման մարտավարությունը, ցույց կտա ժամանակը։

Մյուս կողմից՝ առայժմ հստակորեն չեն ուրվագծվում հնարավոր բարեփոխումները, այլ խոսքով՝ մենք լսել ենք միայն ցանկություններ՝ առանց կոնկրետ հայեցակարգերի ու ժամանակային պլանավորման։ Մի խոսքով՝ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կոնկրետ արդյունքների կհանգեցնեն բարեփոխումները, բայց վստահաբար կարելի է արձանագրել, որ դատարանների «շրջափակման» օպերացիան կարող է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա ու մեկնաբանվել՝ որպես գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը ճնշելու փորձ։

Մի խոսքով՝ մենք ականատես դարձանք հեղափոխականության ցուցադրության, որի ռացիոնալ արդյունքը խիստ մշուշոտ է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию