Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայ­կա­կան ֆուտ­բո­լի մութ շեր­տե­րը

АНАЛИТИКА

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ առաջնության նախավերջին տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» և «Փյունիկ»-«Արարատ» խաղերը կսպասարկեն արտերկրյա մրցավարներ: Երևույթն ինքնին նորություն չէ հայկական ֆուտբոլի համար, նախկինում էլ գավաթային որոշ եզրափակիչների համար հրավիրվել են արտասահմանցի մրցավարներ: Օրերս կայացած եզրափակչի «Ալաշկերտ»-«Լոռի» հանդիպումն էլ սպասարկում էր իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Նորությունն այն է, որ արտերկրյա մրցավարներ են հրավիրվում՝ առաջնության հանդիպումներ սպասարկելու համար: Արտաքուստ այս որոշման մեջ ոչ մի վատ բան չկա, ավելին՝ հաճախ է առաջարկություն հնչել՝ մեկ-երկու արտասահմանցի հրավիրել, թեկուզ արդեն 45 տարեկան, որոնք ավարտել կամ ավարտում են կարիերան, օրինակ, Իսպանիայում, բայց դեռ մի քանի տարի կարող են «վազվզել» Հայաստանի առաջնությունում: Դա թույլ կտա բարձրացնել մրցավարության մակարդակը, իսկ հայ մրցավարների համար կլինի հիանալի դպրոց: Սակայն կոնկրետ այս որոշումը կայացվել է որոշակի հանգամանքների բերումով, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տալիս: Հիմա՝ նախապատմության մասին:

Դեռևս մարտի 31-ին կայացած «Բանանց»«Փյունիկ» հանդիպումից հետո ահազանգ հնչեց մրցավարության մասին: Տպավորություն էր, որ այս խաղն անպայման պետք է ավարտվեր ոչ-ոքի: Սակայն հարցին ուշադրություն դարձնելու փոխարեն հրապարակվեցին ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի չափազանց վիճելի պարզաբանում-արդարացումները՝ կապված «Բանանցի» ներկայացրած բողոքի հետ: Ավելին, ընդամենը 20 օր անց նույն «Բանանցի» մասնակցությամբ գավաթի խաղարկության չափազանց պատասխանատու կիսաեզրափակիչ խաղում ֆեդերացիան որոշում է նշանակել... նույն մրցավարին: Արդյունքում «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը թույլ չտվեց, որ թիմը մասնակցի հանդիպմանը: Այս արարքի համար Չելոյանցն ու ակումբը ստացել են արարքին արժանի տույժեր, հնչել են տարբեր մեկնաբանություններ՝ և՛ մեղադրող, և՛ արդարացնող: Հնարավոր է, որ Չելոյանցը սխալ, կանոնակարգերին և օրենքներին հակառակ քայլ կատարեց, ինչի մասին խոսեցին նաև մասնագետները, սակայն անտեսվեց մի շատ կարևոր հանգամանք. Չելոյանցը, մեղմ ասած, առաջին օրը չէ ֆուտբոլում, ու նրա քայլը պետք է որ հնչեր որպես ահազանգ ու լուրջ մտորումների տեղիք տար: Ակնհայտ էր, որ «Բանանցի» սեփականատերը շատ ավելի խորքային խնդիրներ ու դիտավորություններ էր տեսնում:

Ցավոք, Չելոյանցի մտահոգությունները հաստատվեցին: Նոր սկանդալ ծագեց «Լոռի»-«Փյունիկ» խաղից հետո, երբ մրցավարը չնշանակեց այնպիսի 11 մետրանոց տուգանային հարված, որը չտեսնելու համար մրցավարն ու «շրջակայքում» գտնվող երկու օգնականները առնվազն մեջքով պիտի շրջված լինեին: Այնինչ խաղի մրցավարը բավական լավ դիրք էր զբաղեցրել դաշտում, և իրադարձությունները ծավալվեցին նրա աչքի առջև: Քիչ անց նա չհաշվեց «Փյունիկի» գոլը: Համաձայն ենք՝ այստեղ իրավիճակը միանշանակ չէր: Այդուամենայնիվ, այս ամենը նոր աղմուկի պատճառ դարձավ: «Փյունիկ» ակումբն ու վերջինիս սեփականատեր Արթուր Սողոմոնյանը փաստացի բաց տեքստով հայտարարում էին, որ վերջին մի քանի տուրերում «սկսեցին զարմանալի բաներ տեղի ունենալ, իսկ մրցավարական բոլոր սխալները ուղղված էին ի շահ մեկ թիմի»: Ակնհայտ է, որ խոսքը «ԱրարատԱրմենիա» ակումբի մասին է: Ի դեպ, սրա վերաբերյալ կուլիսներում շշուկներ ու կասկածներ էին պտտվում բավականին երկար ժամանակ, նույնիսկ մինչև «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը: Հնչեցին նաև այլ կասկածներ, որոնց հակադարձեցին մասնավորաբար «Լոռին» ու «Արարատ-Արմենիան»: Ահա այս ամենի ֆոնին որոշվեց արտասահմանցի մրցավարներ հրավիրել: Սակայն հարցն այն է, որ մի կողմից որոշումը ուշացած է, մյուս կողմից՝ ոչ համակարգային, զուտ իրադարձային այսպիսի որոշումը վերջնականապես քանդում է հայաստանյան առանց այն էլ խախուտ մրցավարության հիմքերը՝ ընդունելով, որ մենք չունենք մրցավարներ, որոնք վստահելի են թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛, առավել ևս, անաչառության տեսակետից: Ֆեդերացիան ինքը պետք է եզրակացություններ անի նման վիճակի վերաբերյալ, քանզի եթե լուծումներ գտնելու փոխարեն փորձում են ակումբների հանդեպ «իշխանություն» բանեցնել, նրանց հետ խոսել մատ թափ տալով, արդյունքում ունենալու ենք նոր սկանդալներ: Այնինչ լսել է պետք ու գտնել լուծումներ: Ջայլամային քաղաքականությունը ոչ մի տեղ չի տանում: Ի դեպ, խոսքը վերաբերում է նաև խաղացանկի կազմմանը, ինչին առաջիկայում ամենայն մանրամասնությամբ կանդրադառնանք: Հիմա ուղղակի նշենք, որ արդեն իսկ կասկածելի է այն հանգամանքը, որ եռօրյա տուրի պայմաններում ակումբներից մեկը կամ երկուսն իրենց հանդիպումներն անցկացնում են որևէ տուրի վերջին ու հաջորդ տուրի առաջին խաղային օրը՝ ունենալով հանգստյան երկու, առավելագույնը՝ 3 օր: Սա՝ այն դեպքում, երբ որոշ ակումբներ կարող են ունենալ 4-5 հանգստյան օր: Համարենք, որ սա չհասկանալու կամ թափթփվածության արդյունք է, թեպետ մի քանի կրկնվող դեպքերը իրոք մտորելու տեղիք են տալիս: Եվ վերջապես, լավ կլինի, եթե ֆեդերացիան մյուս առաջնության համար բացառի աշխատանքային օրերին ցերեկային ժամերին խաղ նշանակելու արատավոր պրակտիկան, քանզի հատկապես ամռանն ուղղակի անհնար է ցերեկվա ժամը 1-3-ը խաղալ, մյուս կողմից, դրանով հաստատ չենք նպաստի ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ու ֆուտբոլասերին մարզադաշտ բերելուն:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги