Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին». ի՞նչ խնդիրների են բախվում շահառուները

ОБЩЕСТВО

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7,5 տոկոսով՝ առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9,5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2, իսկ մարզերում՝ չորս տոկոսով: Մի փոքր ուսումնասիրելով տարբեր բանկերի կայքերում տեղադրված տեղեկատվությունն այս ծրագրի մասին՝ նկատում ենք, որ դրանք պատրաստ են առավելագույնը տրամադրել 27 միլիոն դրամ՝ անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում, և 22-24 մլն դրամ՝ երկրորդային շուկայից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում: Վարկի մարման ժամկետը տատանվում է 10 տարվա միջակայքում:

Դիանան և Արթուրն (անունները փոփոխված են- խմբ.) այս տարի ամռանը պատրաստվում են ամուսնանալ: Կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին ընդառաջ որոշել են լուծել համատեղ ապրելու համար ամենաանհրաժեշտի՝ բնակարանի ձեռքբերման հարցը: Սակայն արդեն վեց ամիս է, ինչ նրանց բոլոր ջանքերն ապարդյուն են: Նորաստեղծ ընտանիքը մեծ հույսեր է կապել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի հետ, բայց պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ մատչելի չէ՝ բնակարանի սեփականատեր դառնալու տեսանկյունից:

Դիանան «Փաստի» հետ զրույցում ստեղծված իրավիճակն ահավոր կոչեց. արդեն վեց ամիս բնակարանի փնտրտուք, անթիվ-անհամար թղթեր, արդեն իսկ ծախսված որոշակի գումար, սակայն ցանկալի արդյունքը ոչ միայն չկա, այլ դեռ տեսանելի չէ մոտ ապագայում: Դիանան նշում է՝ իրենք ցանկանում են ձեռք բերել բնակարան երկրորդային շուկայից: «Հատկապես այն ընտանիքները, որոնց ամսական եկամուտը մեծ չէ, նախընտրում են բնակարան կամ էլ բնակելի տուն ձեռք բերել երկրորդային շուկայից: Այս դեպքում բնակարանների գներն ավելի մատչելի են, իսկ առաջնային շուկայի դեպքում, երբ բնակարան ձեռք ես բերում հենց կառուցապատողից, գներն ավելի բարձր են: Կարող ես ռիսկի դիմել և բնակարան գնել, եթե եկամուտդ բարձր է: Ճիշտ է, տոկոսները պահվում են եկամտահարկից, բայց ամեն ամիս վճարվող գումարները, միևնույն է, մեծ են», - ասում է Դիանան:

Դիանան նշում է, որ շատ բանկեր ասում են, թե բնակարան գնելու համար երիտասարդ ընտանիքներին տրամադրում են 2226 միլիոն դրամ: «Երբ այցելեցինք բանկերից 1-2-ը, ասացին՝ 17 միլիոնից ավել գումար չենք տրամադրում, բացառված է»,ասում է մեր զրուցակիցը:

Բացի դա, թղթաբանությունը բավականին շատ ժամանակ է խլում: «Շատ դեպքում միանգամից չեն ասում, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում, անընդհատ ընկնում ես թղթաբանական քաշքշուկի մեջ: Կամ էլ փաստաթուղթը պատրաստում ես, մեկ էլ պարզվում է, որ դրա մեջ ինչ-որ տերմինի փոխարեն այլ բառ պետք է գրվեր», - ընդգծում է Դիանան, որը բնակարանի ձեռքբերման ժամանակ ևս մեկ խնդրի է բախվել:

«Գյուղում ծնողներս տուն ունեն, որտեղ ես և ընտանիքիս անդամները համասեփականատերեր ենք: Տան ընդհանուր մակերեսը 300 քմ է: Այս ծրագրով տուն գնելու դեպքում պարտավոր ես 18 քմ-ից ավելի սեփականություն չունենալ: Այս դեպքում մեր ընտանիքի անդամները վեցն են: Երբ 300 քմ-ն բաժանում ենք 6 անձի միջև, ստացվում է, որ յուրաքանչյուրս ունի 50 քմ սեփականություն այդ տանը: Այդ դեպքում պետք է գնաս կադաստր, նոտար, հրաժարվես քո սեփականությունից: Բայց չէ որ խոսքն իմ հայրական տան մասին է, ամուսնանալուց հետո ես չեմ պատրաստվում այնտեղ ապրել», - ասում է Դիանան:

Խնդիրներն անվերջանալի են թվում: «Ի վերջո, եթե հաջողվում է քո ցանկացած տունը գտնել, սեփականատերն, օրինակ, ասում է՝ բնակարանս վաճառում եմ 48 հազար դոլարով, բայց գնահատողը գալիս է և ասում՝ տունն արժի 43 հազար դոլար: Սա էլ է որոշիչ դեր խաղում: Բացի դա, նորից բախվում ենք այն խնդրին, որ աշխատող մարդը ստանում է, օրինակ, 150 000 դրամ աշխատավարձ, բայց իր պայմանագրում ավելի քիչ է գրված, իսկ բնակարան ձեռք բերելու ժամանակ աշխատավարձի չափը կարևոր նշանակություն ունի», - ընդգծում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ կանխավճարը տարբեր բանկերի դեպքում տարբեր է, և բնական է, որքան շատ կարողանաս վճարել, այնքան հետագայում ավելի հեշտ կլինի ամսական վճարումների ժամանակ:

Բացի կանխավճարից, ամեն ամիս կատարվող վճարումներից, պետք է կատարես մի շարք վճարումներ ևս: «Կա սպասարկման, տարեկան ապահովագրության վճար: Պետք է ապահովագրես գույքը, որը գնում ես, տարեկան վճարում ես մոտավորապես 50 000 դրամ, ինչպես նաև քո և ամուսնուդ կյանքը: Ցանկն այսքանով չի սահմանափակվում», - ասում է Դիանան: «Եթե այսօր բանկից վերցնեմ 17 միլիոն դրամ տուն գնելու նպատակով, ապա 15 տարի հետո պետք է վերադարձնեմ 10 միլիոնով ավելի՝ մոտ 27 միլիոն: Սա տարեկան ամենացածր տոկոսադրույքի դեպքում», - սեփական հաշվարկներն է ներկայացնում մեր զրուցակիցը: Չնայած այս ամենին՝ Դիանան և Արթուրը չեն կորցնում հույսը՝ համատեղ կյանքը սեփական բնակարանում սկսելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ