Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ հա­տում ես ռա­ցի­ո­նա­լու­թյան սահ­մա­նը

АНАЛИТИКА

Գաղտնիք չէ, որ քաղաքական զարգացումները շատ դեպքերում որոշակի ճշտումների, բացահայտումների կատալիզատոր են հանդիսանում։ Դրանք օգնում են հասկանալ, թե երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս իրականում ինչպիսին է վերաբերմունքն այս կամ այն գործընթացի, օրվա իշխանության կամ ընդդիմության նկատմամբ։ Նման բացահայտման յուրահատուկ լ յուստրացիայի ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես կոչված, դատական բարեփոխումների ազդարարումից հետո։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է արտաքին ազդակներին։ Փաշինյանի վերոնշյալ ազդարարումը բացահայտեց, թե տվյալ պահին աշխարհաքաղաքական հիմնական ուժային կենտրոններն ինչ հույսեր կամ վերաբերմունք ունեն ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ։


Նշենք, որ դատական բարեփոխումների մեկնարկի հայտնի հայտարարումից հետո, որի հիմքում դրված է, այսպես կոչված, անցումային արդարադատության և վեթթինգի գաղափարը, դեռ օր չանցած՝ ԱՄՆ-ը բավականին հետաքրքիր դիվանագիտական լեզվով մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ թեև ասվում էր, որ իրենք աջակցելու են վստահություն ներշնչող անկախ դատական համակարգի ձևավորմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, այնուամենայնիվ, հայտարարության տեքստում թաքնված էին հստակ ազդակներ, թե Միացյալ Նահանգները չի սատարում ՀՀ գործող վարչախմբի՝ ՀՀ Սահմանադրությունը շրջանցելու քայլերին։ ԱՄՆ-ը կոչ էր անում բոլոր գործողությունները ձեռնարկել սահմանադրության շրջանակներում։ Ըստ էության, ակնարկվում էր, որ դատավորների շրջափակման ակցիան, որի հրահրողը հենց վարչապետն էր, և որին մասնակցեցին ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ակնհայտորեն Սահմանադրությունից դուրս քայլ էր։ Կատարվածից մի քանի օր անց արդեն Հայաստան գործուղվեց վեթթինգի «կարկառուն» մասնագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան։ Հետաքրքիր է, որ նա Հայաստան ժամանեց շատ արագ, թեև, որպես կանոն, նման հարցերը բավականին երկար են լուծում ստանում՝ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիայի ավանդույթները։ Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, ամերիկացիները պատրաստ էին իրենց մասնագետին Հայաստան գործուղել և, ի տարբերություն հայաստանյան հասարակության, շատ լավ գիտեին, որ մեր երկրում նման բարեփոխումներ են մեկնարկելու, և վերոնշյալ մասնագետը ելման դրությամբ սպասում էր Հայաստան մեկնելու հրամանին։

Այս համատեքստում հատկանշական է նաև այն փաստը, որ վեթթինգի համակարգի ներդրման մասին հայտարարությունից ընդամենն օրեր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վեթթինգի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է։ Սա, իհարկե, բնորոշ չէ բավականին ծանրաշարժ և կոմպետենտությամբ բացառիկ մակարդակի վրա չգտնվող քաղաքական ուժին։ Սա պարզապես նշանակում է, որ վեթթինգի մասին օրինագիծը պարզապես վաղօրոք նախապատրաստված է եղել, ու թերևս անհիմն չեն կասկածները, որ այն արտահայաստանյան ծագում ունի։ Կարելի է ենթադրել, որ տարբեր հիմնադրամներ վաղուց գրել ու ներկայացրել են նաև անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը։

Այս առումով թերևս հատկանշական է, որ դատական բարեփոխումները սկիզբ դնելուց ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Եվ չի բացառվում, որ գուցե այդ ժամանակ էլ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման քայլի է դիմելու, և ստացել է ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունն այդ հարցում։

Նույնաբովանդակ արձագանքը եղավ արևմտյան մյուս բևեռի՝ ԵՄ կողմից։ Այս կառույցի ներկայացուցիչների ելույթներում ընդհանուր առմամբ նույնպես որոշակի նուրբ ու քողարկված նկատողություններ կային՝ բարեփոխումները Սահմանադրության շրջանակներում անցկացնելու վերաբերյաԿար նաև ակնարկ՝ խորհրդականների և ֆինանսների տեսքով աջակցություն ցուցաբերելու մասին։

Շատերը միջազգային արձագանքի տարափում սպասում էին, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերելու ՌԴ-ն։ Պաշտոնական Մոսկվան որևէ լուրջ արձագանք, կարծես թե, չի ցուցաբերել հայկական դատաիրավական հեղափոխության առնչությամբ։ Եթե հաշվի չառնենք ռուսական փորձագիտական մակարդակով անդրադարձները՝ ՌԴ-ն ընդհանուր առմամբ գերադասեց լռել։

Այս համատեքստում պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Նախ՝ դատաիրավական բարեփոխումների մասին ազդարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ դատարանից՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության համար իբր անսպասելի կալանքից ազատվեց Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի ազատումը վերջին ամիսների ընթացքում պաշտոնական և ոչ պաշտոնական Ռուսաստանի օրակարգային թիվ մեկ հարցերից մեկն էր։ Այս առումով կարելի է համարել, որ Ռուսաստանի ձգտումներն առնվազն մասամբ բավարարված են։ Եվ այս ֆոնին դատական ռեֆորմներին աջակցելու արևմտյան ծրագիրը գուցե այն գինն է, որը Ռուսաստանն իր լոյալությամբ վճարում է Ռոբերտ Քոչարյանի ազատման համար։

Այստեղ հարկ է հավելել, որ ի սկզբանե պարզ է, որ դատական բարեփոխումները, քանի դեռ դրանք տարածվում են միայն դատական համակարգի վրա, Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի առաջնահերթությունների մեջ չեն մտնում։ Այս առումով առայժմ անհանգստանալու առիթ Ռուսաստանը չունի։ Ռուսներին հետաքրքրում են Հայաստանի հետ հարաբերությունները ռազմաքաղաքական, տնտեսական ոլորտներում, միջազգային ասպարեզում համահունչ հանդես գալու հեռանկարը, անվտանգության, պաշտպանության համակարգերը։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян