Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ո՞վ է խա­ղա­քար­տը խա­ղար­կում ներ­քին շա­հե­րի հա­մար

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Անդրկովկասում մոլեգնում է «շիզոֆրենիկ դիվանագիտությունը»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել վերջերս տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ հայտարարության մեջ խոսվել է մարդասիրական ոլորտի և անվտանգության ապահովման մասին, և դրանից կարելի է որոշակի եզրակացություն անել: Դեսպանը նշել է նաև, որ համանախագահների աշխատանքը բավականին փակ է, և դա իր բացատրությունն ունի, քանի որ հարցը շատ նուրբ է, բայց ուրախացնում է այն, որ նրանց աշխատանքը շարունակվում է, և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են շուտով հանդիպելու առաջարկը: Այսպես է ներկայացվում ընթացիկ իրադարձությունների գործող սցենարը:

Բայց արդյո՞ք դա միակ սցենարն է, եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ առանց Ստեփանակերտի՝ բանակցային սեղանին մասնակցության անհնար է լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Փաշինյանը առաջին անգամ չի խոսում այդ մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվում է փոխել բանակցությունների ձևաչափը: Նաև նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս ցանկություն չունի աջակցել այդ գաղափարին: Եվ անմիջապես առեղծվածային հարցեր են ծագում: Եթե Երևանը իսկապես բանակցություններն առանց Ստեփանակերտի մասնակցության համարում է անհեռանկարային, ապա ինչո՞ւ է ինքը մասնակցում դրանց: Բայց, եթե մասնակցում է, նշանակում է, որ խոսքը այն օրակարգի մասին է, որը հրապարակային չէ: Առեղծված է նաև այն, որ Դուշանբեում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև բանավոր համաձայնություններից հետո հակամարտության գոտում զգալիորեն նվազել էր լարվածությունը:

Միևնույն ժամանակ, լավատեսները ենթադրում էին, որ այսպիսով երկու պետությունների ղեկավարները, որոնք ստեղծել են ռազմական ստորաբաժանումների միջև գործնական կապեր, սկսել են խնդրի առնչությամբ իրենց լուծումները փնտրել, ինչպես և, որ հրաժարվել են 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման վերաբերյալ համաձայնագրերը իրականացնել: Սակայն ներկայումս Երևանը պնդում է, որ պետք է վերադառնալ այդ նախկին բանաձևին, որը արդիական է դարձել առաջնագծում ադրբեջանցի զինվորի մահվանից հետո: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայկական կողմին մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խափանման և տարածաշրջանում լարվածության ավելացման համար»: Երևանը իր հերթին հայտարարել է, որ այդ ժամանակ զոհվել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինվոր: 

Այս առիթով Փաշինյանը հայտարարել է, որ, ստուգելով այս տեղեկությունները և զինվորների զենքերը, ստացել են հաստատում, որ հայկական կողմից ոչ մի կրակոց չի արձակվել, իսկ այդ ժամանակ ադրբեջանական կողմից կրակոցներ էին հնչում, և համանախագահներին են հանձնվել առկա տեսանյութերը, որոնք ապացուցում են ադրբեջանական ուժերի կրակ բացելը և հայկական կողմի լռությունը: Ցավոք, առաջնագծում նման միջադեպեր միշտ էլ եղել են և ոչ քիչ թվով: Բայց հիմա, ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ ուժեր սկսել են խաղալ իրավիճակի սրացման ուղղությամբ:

Ըստ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի, վերջին 10 օրերի ընթացքում շփման գծում տիրող իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմից օգտագործվում են ականանետներ, ավտոմատ նռնականետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր: Միևնույն ժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան խմբագրությունը, հաշվի առնելով Երևանի՝ Ստեփանակերտի հետ հարաբերություններում ծագած խնդիրները, հստակ մատնանշում է, որ նման զարգացումների ընթացքը ցանկալի է «երրորդ, ձևականորեն անտեսանելի կողմին, որի դիրքորոշումը ցանկացած պահի կարող է վճռորոշ լինել»: Միևնույն ժամանակ, ինչպես մեզ է թվում, Ադրբեջանի գործողություններում և Հայաստանում իրավիճակի զարգացման մեջ կա որոշակի սինխրոնացում: 

Այս ամենի մեջ լուրջ վտանգ կա, քանի որ եթե գործընթացը ավելի խորանա, ապա ինչ-որ մեկի համար կարող են արձանագրվել բավականին ցավալի արդյունքներ: Չնայած, ինչքան էլ պարադոքսալ հնչի, բայց ներկայիս ստատուս քվոյի պահպանումը տարբեր պատճառներով շահավետ է հակամարտող կողմերի համար: Այն շահավետ է «չարյաց փոքրագույնի» սկզբունքով, քանի որ խաղաղ կարգավորման արդյունքում ստեղծված իրավիճակում արմատական փոփոխությունները երկու կողմերի համար նոր բարդ խնդիրներ կստեղծեն: Պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը՝ նշանակում է սպորադիկ բռնկումների ֆոնով ուղեկցվող միջնորդական խաղաղ բանակցությունների երկարաձգված անվերջանալի շարքով հակամարտության փաստացի սառեցում և միջնաժամկետ կտրվածքում կանխատեսելի «կայունության» ստեղծում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձգձգվում է երկրար ժամանակ, քանի որ բոլոր մասնակիցները վաղուց արդեն «հարմարվել» են այն իրողություններին, որոնք քաղաքական գործիչներն են ստեղծել և օգտագործում են այն որպես համապատասխան քաղաքական կապիտալ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը, ապա ժամանակակից պայմաններում, կարծես թե, դա անիրական է, եթե միայն հարևանությամբ գտնվող նոր վտանգավոր հակամարտությունների գոտիներ չառաջանան:

Հետևաբար, իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է մի անսպասելի եզրակացության. առկա իրավիճակի երկարատև պահպանումը կամ լճացումը իրադարձությունների զարգացման վատագույն սցենարը չէ: Ադրբեջանին շահավետ չէ Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը օգտագործել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման համար, քանի որ դա կհանգեցնի հայկական հասարակության համախմբման և Ռուսաստանի կողմից հակամարտող կողմերի վրա ճնշման ու ազդեցության աճի:

Ինչպես նշում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն, «մոտակա տարածաշրջաններում առանց այդ էլ շատ են ծխացող հակամարտություններ, որոնցում խառն են աշխարհի ու տարածաշրջանի ուժային կենտրոնները», և «մեկ այլ հակամարտությունն այդ բոլոր ծխացող օջախները կվերածի մեծ հրդեհի»: Հայաստանին առավել ևս նման հակամարտություն պետք չէ: Սակայն դա չի խանգարում ղարաբաղյան խաղաքարտը խաղարկել սեփական ներքին շահերի համար: Ինչը որ տեղի է ունենում հիմա:

Կամո Խաչիկյան

 
Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью