Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մարդիկ հաճախ չեն տեսնում, թե ինչ հաջողությամբ է Սորոսը վերաձևում իրենց երկիրը»

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «ԱՄՆ-ում «հակաքրիստոս» անվանված Սորոսը թափանցել է Հայաստանի իշխանության մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամերիկյան Fox News Такер հեռուստաընկերության հաղորդավար Կարլսոնը, որը հայտնի է որպես ներկայիս Սպիտակ տան տիրոջ համախոհ, հունիսի 10-ին հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը իր հարստությունը օգտագործում է արմատական գաղափարախոսություն ներդնելու համար: Ըստ նրա, «մարդիկ հաճախ չեն տեսնում, թե ինչ հաջողությամբ է Ջորջ Սորոսը վերաձևում իրենց երկիրը, բայց պետք է հասկանալ դա»:

Լրագրողը նաև մատնանշել է Ֆիլադելֆիայի նահանգային դատախազի՝ վերջերս կայացած ընտրությունը՝ որպես Սորոսի ազդեցության ապացույց. «Ֆիլադելֆիայում Սորոսը սատարել է Լարրի Կրասներին, և սպանությունների թիվը այնտեղ վերջին տասնամյակում ամենաբարձրն է»: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վստահելի անձն է, նախկինում Ջորջ Սորոսին անվանել է «հակաքրիստոս»:

Ամերիկյան միլիարդատիրոջ կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամը» (Սորոսի հիմնադրամ) գործում է նաև Հայաստանում, սակայն այն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում: Այսպիսով Հայաստանում Սորոսի կառույցները երկար տարիներ գործում են առանց սահմանափակումների և իրականացնում են տարբեր դրամաշնորհային ծրագրեր: Սորոսի հիմնադրամի հետ համագործակցող շատ մարդիկ ակտիվորեն մասնակցել են անցյալ գարնանը հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքական գործընթացներին, չնայած նրան, որ հիմնադրամի իրականացրած ծրագրերը, կարծես թե, ապաքաղաքական բնույթ ունեն: 

Սորոսի հիմնադրամի ջանքերը Ուկրաինայում և Վրաստանում փաստացի բերել են պետական հեղաշրջումների, որոնց արդյունքում այդ երկրներում արևմտամետ, ամերիկամետ ուժերը իշխանություն են ստացել և սկսել հակառուսական քաղաքականություն վարել:

Ջորջ Սորոսը համարվում է ԱՄՆ-ի հետախուզության ֆինանսական սյուներից մեկը այն երկրներում, որտեղ Միացյալ Նահանգները ձգտում է քաղաքական ռեժիմի փոփոխություն իրականացնել՝ օգտագործելով «վերահսկվող քաոսի» տեխնոլոգիան: Սորոսի հիմնադրամը արևմտյան երկրների նմանատիպ այլ ոչ կառավարական կազմակերպությունների շարքում համարվում է հետախուզության և փափուկ իշխանության սկզբունքով փոփոխություններ կատարելու գործիք («փափուկ ուժ»):

Միացյալ Նահանգները նման միջոցներով ստեղծում են ազդեցության լծակներ տարբեր, հատկապես հետխորհրդային երկրներում: Հատկանշական է, որ չնայած Հայաստանը համարվում է ավանդական պահպանողական երկիր, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու, ընտանիքի և ազգային արժեքների դերը ուժեղ է, Սորոսի ծայրահեղ ազատական գաղափարները ակտիվորեն իրականացվում են:

Սորոսի գաղափարները, ներառյալ սեռական փոքրամասնությունների ու տարբեր աղանդների իրավունքների պաշտպանության և առաջ մղման գործունեությունը, նպաստում են թուրք-ադրբեջանական տանդեմով շրջապատված կիսապատերազմի մեջ գտնվող երկրում ժողովրդագրական խնդիրների առաջացմանը:

Նշենք, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելվել է Ադրբեջանում դեռևս 2014 թվականին: Սակայն Հայաստանում, որն ավելի բարդ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակում է գտնվում, այս հիմնադրամի հետ սերտ կապեր ունեցող մարդիկ իշխանության մեջ են ներթափանցում և փորձում երկրում ներդնել լիբերալ գաղափարներ, որոնք արդեն իսկ մերժվել են տարբեր և անգամ ժողովրդավարական երկրներում: Հայաստանում Սորոսի մարդիկ ակտիվ են հանրապետության պետական անվտանգության և Ռուսաստանի հետ դաշինքի դեմ հարձակումներում: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում ձևավորվել է «Վետո» քաղաքացիական շարժումը, որը փորձում է արգելել «Սորոսի հիմնադրամի» գործունեությունը հանրապետությունում: Շարժումը երկրորդ բողոքի ակցիան է անցկացրել «Բաց հասարակության հիմնադրամի» Երևանի մասնաճյուղի առջև: 

Երևանի կենտրոնում հիմնադրամի գրասենյակի մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ: Ցուցարարները իրենց պաստառներին անգլերեն և ռուսերեն լեզվով գրել էին «Stop, Soros», ինչպես նաև ցուցադրում էին Հայաստանի հանրային այն գործիչների լուսանկարները, որոնք, հանրահավաքի մասնակիցների կարծիքով, ծառայում են հիմնադրամի շահերին: 

«Վետո»-ի քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալ յանի խոսքով, այդ գրասենյակի աշխատողները և նրանց հետ համագործակցող մարդիկ արտասահմանյան գործակալներ են, և նրանց գործունեությունը պետք է հանրապետությունում արգելվի: «Վետո» շարժումը պնդում է, որ «Բաց հասարակության» հիմնադրամը Հայաստանում հենց «պետության ներսում» է:

Տարիների ընթացքում հիմնադրամը հավաքագրել ու ֆինանսավորել է հակադեմոկրատական, հակապետական և հակասահմանադրական մտածողություն ունեցող անհատների՝ ստեղծելով արտասահմանյան գործակալների ցանց:

Կամո Խաչիկյան

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США