Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ծովային հրետանի. իսկապե՞ս միշտ այնպես է, ինչպես ֆիլմերում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Դեռևս 1200-ական թվականներից առագաստանավերում օգտագործվող ծովային հրետանին օգտագործվել է հակառակորդ նավերի անձնակազմին ոչնչացնելու և նավերը խորտակելու համար, քանի որ գնդերի՝ արկերի պայթյունների հետևանքով զոհվում էին նավաստիները և վնասվում էր նավը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ միայն 18-րդ դարի վերջերից են օգտագործվել պայթող գնդեր, իսկ մինչ այդ գնդերն ուղղակի խոցում էին նավի կորպուսը, քանի որ դրանք սովորական մետաղե գնդեր էին: Ընդ որում, նավի ռմբակոծությունը նպատակ չէր հետապնդում նավը խորտակել, քանի որ դա իրականացնելը շատ դժվար էր, չնայած նման դեպքեր արձանագրվել են: Այն ժամանակ նավը ոչնչացնելու հիմնական միջոցը աբորդաժն էր:

Իսկ ռմբակոծությունը նպատակ ուներ վնասել նավի ղեկավարումը՝ շարքից հանելով ղեկային համակարգը կամ առագաստների կայմերը: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ մի քանի կիլոգրամանոց գնդեր կրակելով հակառակորդ նավի վրա՝ նպատակ էր դրված այդ գնդերով սպանել նավաստիներին. դա քիչ հավանական է:

Նավաստիներին վնասելու գործը այստեղ կատարում էին ոչ թե գնդերը, այլ փայտի տաշեղները: Բանն այն է, որ գունդը, մեծ արագությամբ մխրճվելով նավի կորպուսի մեջ, տաշեղների էր վերածում կորպուսի փայտանյութը, որոնք էլ հենց խոցում էին մարդկանց: Մոտ տարածությունից արձակված 15 կիլոգրամանոց գունդը թափանցում էր 60 սանտիմետրանոց հաստության փայտանյութի մեջ՝ առաջացնելով մեծ արագությամբ տարբեր կողմեր թռչող մահացու բազմաթիվ տաշեղներ: Դա միայն կինոնկարներում է, որ արձակված գունդը հզոր պայթյուն է առաջացնում և չորս կողմը մահ սփռում, կամ էլ խորտակում նավը: 

Պարզ է, որ այս ամենից խուսափելու համար պետք էր նավերի կորպուսը պատրաստել այնպիսի փայտանյութից (այն ժամանակ երկաթյա կորպուսով նավեր չէին կառուցում), որը լիներ պինդ և քիչ տաշեղներ տար, իսկ այդպիսի լավագույն փայտանյութ համարվում էր վիրգինյան կաղնին (Quercus virginiana), որը, ի դեպ, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի խորհրդանիշն է:

Ծովային հրետանի առաջին անգամ 1200 թվականին օգտագործել են արագոնցիները Անժուի նավատորմի դեմ: Իհարկե, պարզ է, որ այդ առաջին հրետանու օգտագործումը էֆեկտիվ չի եղել: Արագոնցիների հրետանին ընդամենը վախեցնում էր իր կրակոցների ծխով ու ձայնով:

Փողից լիցքավորվող առաջին նավային ստացիոնար հրանոթը հայտնվել է 1336-1338 թվականներին: Նավային հրետանու առաջին մարտական օգտագործման դեպքը արձանագրվել է 1340 թվականին Սլեյսի ճակատամարտի ժամանակ, ընդ որում, այս անգամ ևս հրետանու օգտագործումը էֆեկտիվ չի եղել: Արդյունքում մինչև 15-րդ դարը, չնայած ծովային հրետանին կար տարբեր տեսակի և որակի նավերի վրա, բայց հանդիսանում էր քիչ օգտագործվող և քիչ ուսումնասիրված զինատեսակ: 

Միայն 1500 թվականին «Լե Շարանտ» կարակկայի վրա ֆրանսիացի նավաշինարար Դեշարժը ստեղծեց հրանոթային հենակետեր, ինչն արդեն իսկ մեծ առաջընթաց էր այդ գործում: Չնայած դրան, անգամ մինչև 16-րդ դարի վերջերը նավերում օգտագործում էին կատապուլտներ և բալաստներ: Առաջին իսկական նավային հրետանին բոմբարդիրն էր, որը հայտնվել է 15-րդ դարի կեսերին:

Այդ ժամանակներից սկսեցին օգտագործել չուգունե գնդեր, իսկ երբեմն էլ այդ գնդերը օգտագործում էին շիկացած վիճակում՝ հակառակորդի նավի վրա հրդեհ առաջացնելու նպատակով:

Չնայած նրան, որ անգամ 16-18-րդ դարերում հրետանին արդեն իսկ դարձել էր ռազմական նավերի անբաժանելի սպառազինության մաս, այնուամենայնիվ, դժվար էր խորտակել անգամ զինամթերքով և թնդանոթներով ծանրաբեռնված փայտյա կորպուսով առագաստանավը: Վատ էր ինչպես թնդանոթի նշանառությունը, այնպես էլ հեռահարությունը, և հաճախ ճակատամարտի ել քը վճռում էր աբորդաժը, որի համար էլ պետք էր գնդակոծությամբ շարքից հանել անձնակազմին: Հետագայում, իհարկե, հայտնվեցին այլ տեսակի գնդեր՝ պայթուցիկ, հրդեհառաջացնող, կարտեչ և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью