Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բա­վա­կա­նին վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյու­նը կա­րող է ցան­կա­ցած օրենք մեկ­նա­բա­նել ցան­կա­ցած ձև­ով»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հետքայլ՝ առաջընթացի փոխարեն, օրենքի ու Սահմանադրության սուբյեկտիվ, կամայական մեկնաբանություններ, որոնք ճիշտ ճանապարհ չեն: Փաստաբան Վահագն Գրիգորյանի դիտարկումներն են՝ դատաիրավական համակարգի շուրջ առկա վիճակի մասին: Զրույցը սկսում ենք ամենաթարմ իրադարձությունից՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունից, ըստ որի՝ նա պատրաստվում է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը:

«Մենք գործ ունենք քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված մեկնաբանության հետ: Մասնագիտական տեսանկյունից այն այնքան աբսուրդային է, որ նույնիսկ չարժե քննարկման դնել: Քանի որ Սահմանադրական դատարանն իշխանական ուժերի կողմից դիտվում է որպես հակաիշխանական ուժերի վերջին ամրոց, սրանով ընդամենը նախնական հիմք է դրվում դելեգիտիմացնել ՍԴ նախագահին և մնացածներին, բացի Վահե Գրիգորյանի նշած երկու դատավորներից:

Այս հայտարարությունով հիմք է դրվում, որ վաղն այդ մարդկանց նկատմամբ ինչ-որ գործընթացներ սկսվեն, փորձեն հեռացնել իրենց պաշտոններից, որովհետև այլ տարբերակով այդ հեռացումն ուղղակի հնարավոր չէր լինի: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա այստեղ ընդամենը բառախաղ է, որով փորձ է արվում արհեստականորեն սահմանադրական ճգնաժամի իմիտացիա ստեղծել»,«Փաստի» հետ զրույցում նկատում է Վ. Գրիգորյանը: 

Արդոք Սահմանադրության մեջ իսկապես կա՞ խնդիր, որից փորձում են օգտվել նոր իշխանության թիմի անդամները: Այս առումով փաստաբանն ընդգծում է. «Ամբողջությամբ անիմաստ եմ համարում այն, որ «ՍԴ-ի անդամ» բառը մարդիկ Սահմանադրության մեջ փոխարինել են դատավոր բառով: Եթե իրականում չլիներ այդ ձևական միտքը, այսօր Վահե Գրիգորյանը խոսելու բան չէր ունենա:

Այս առումով կարելի է ասել, որ Սահմանադրության մեջ խնդիր կա, բայց այդ խնդիրը շատ ձևական է և այն խնդիրը չէ, ըստ որի՝ կարող ենք իրավունք ունենալ այդ հարցին երկու մեկնաբանություն տալ: 

Մեծ հաշվով, միգուցե ձևական առումով խնդիրը Սահմանադրության մեջ է, բայց իրականում խնդիրը մեկնաբանողի մեջ է»:

Ինչ վերաբերում է համակարգում առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նկատում է. «Այն, որ հիմա իրավական համակարգում հետքայլեր ենք անում՝ իրավական անվտանգության և կայունության առումով, ակնհայտ է: Իհարկե, մեր դատաիրավական համակարգը երբեք անթերի չի եղել, միշտ եղել են խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիան, քաղաքական պատվերով գործերն էին:

Եղել են նաև վատ մասնագիտական որակումներ ունեցողներ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. ըստ իս, նույն քաղաքական պատվերն այսօր էլ չի վերացել ու չի էլ վերանալու, որովհետև հիմա նախկին տարբեր տրամադրությունները փոխարինվելու են հեղափոխական տրամադրություններով: Հիմա ևս հնչեղություն ունեցող գործերով ճնշում է գործադրվում»:

Փաստաբանը հետքայլ արձանագրելու վերաբերյալ այլ օրինակներ է բերում. «Դատական իշխանության նկատմամբ նման ակնհայտ անհարգալից վերաբերմունք երբեք չի դրսևորվել: Իհարկե, մարդիկ իրենց մեջ կարող են չվստահել դատական համակարգին, չսիրել առանձին դատավորների, բայց նման անարգանք դեռ երբեք չէր եղել

Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կարևոր դատավարությունների ժամանակ կարող է հավաքվել 200 մարդ, փակել դատարանի մուտքը ու ճնշել դատավորին: Խիստ դեմ եմ, որ դատավորը պետք է հասարակական ճնշման ներքո գործի և հաշվետու լինի նույն հասարակությանը: Դատավորը ոչ ոքի հաշվետու չէ, բացի օրենքից և Սահմանադրությունից: Ճիշտ ուղի չէ այն, երբ փորձում ենք ինչ-որ պոպուլիստական հայտարարություններով ու «ժողովրդի ճնշման հետևանքով» ասվածի տրամաբանության մեջ ստիպել, որ դատական ակտերն այս կամ այն կերպ կայացնեն: Նախօրեի դրվագն ակնհայտ ցույց տվեց ինձ, որ մենք արդեն հասել ենք մի իրավիճակի, երբ իշխանական թևը կարող է ցանկացած օրենք մեկնաբանել ցանկացած ձևով, ինչը բավականին վտանգավոր է: Կամայական մեկնաբանություններին չափ ու սահման արդեն չկա: Ստացվում է, որ դեպի առաջ որևէ քայլ չի արվել, բայց դեպի հետ՝ արվել է»:

Իսկ թե հատկապես ինչո՞վ են վտանգավոր օրենքի ու Սահմանադրության կամայական մեկնաբանությունները, Վ. Գրիգորյանը շեշտում է. «Երբ որդեգրվում է այն ճանապարհը, երբ, ենթադրենք, «հանուն լավ ու բարի նպատակների» ամեն ինչ է կարելի, ապա սա վաղը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ դատավորները հնարավորինս խուսափելու են իշխանության ոչ հաճո վճիռներ կայացնելուց: Եթե Վահե Գրիգորյանը կարող է այդքան սուբյեկտիվ մեկնաբանություն տալ Սահմանադրությանը, իսկ իշխանությունը դա կարող է ընդունել, ապա դատավորն ինչո՞ւ չի կարող իշխանությանը ձեռնտու ինչ-որ ակնհայտ անհիմն դատական վճիռ կայացնել և շատ սուբյեկտիվ մեկնաբանել օրենքը:

Փոխանակ ցույց տալու, որ օրենքի խեղաթյուրումը տհաճ է, իշխանությունը հակառակ ճանապարհն է որդեգրել. «Ես ունեմ նախկիններից ազատվելու նպատակ և հանուն այդ նպատակի՝ ամեն ինչի պետք է գնանք»: Երբ ՍԴ անդամն է զոհասեղանին դնում իրավունքը՝ հանուն քաղաքական կամ այլ նպատակահարմարության, ապա դա կանաչ լույս է նաև մյուս դատավորների համար: Կանաչ լույս է այն իմաստով, որ վաղը նրանք նույնկերպ կարող են վարվել»:

Վահագն Գրիգորյանի խոսքով ՝ պետք է ուղղակի ազատվել իշխանության բոլոր ճյուղերն ու մարմինները սեփական կադրերով լցնելու մոլուցքից, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերի. 

«Մենք մեկ անձի տոտալ վերահսկողության տակ գտնվող օրենսդիր ու գործադիր մարմիններ ունենք, և լավ կլիներ, որ դատարանը մնար այնպես, ինչպես կա՝ որպես օրենսդիրի ու գործադիրի հակակշիռ: Եթե դու ունես անհնազանդ դատավորներ, ապա այդ հանգամանքը ստիպում է քեզ լավ աշխատել: Իսկ եթե գիտես, որ դատական իշխանությունն էլ է քոնը, այդ դեպքում ավելի լավը դառնալու համար մոտիվացված չես:

Հայաստանը կարող է առաջ քայլ անել դատաիրավական համակարգում, եթե ընդունենք, որ դատական համակարգը ենթարկվող չէ ու վերջ, կամակատար չէ ու վերջ, իշխանությունների պատվեր չի կատարելու ու վերջ»:

Մեր զրուցակիցը դրական չի համարում նաև վեթթինգ իրականացնելու գաղափարը: Ասում է, որ վերջերս հաշվարկ է արել. «Եթե իմ ճանաչած անձանցից 17-ը դուրս գան համակարգից, իմ պատկերացմամբ, ամեն ինչ իդեալական կդառնա: Իսկ վեթթինգը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ. չի բացառվում, որ մասսայական հեռացումներ լինեն, ինչից կտուժեն քաղաքացիների գործերը, որովհետև որքան քիչ դատավոր, այնքան գործերը երկար են քննվելու: Բայց այդ հանգամանքը այլ խնդիր էլ է առաջացնելու՝ ազատ տեղերը դժվար է լինելու համալրել նոր դատավորներով»:

Փաստաբանը շեշտեց, որ դատավոր լինելն այլևս գրավիչ չէ, բայց եթե դատավորների աշխատավարձերը 5-6 անգամ բարձրացնելու՝ վարչապետի հայտարարությունն իրականություն դառնա, այդ պարագայում լավագույն մասնագետները կցանկանան աշխատել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ