Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բա­վա­կա­նին վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյու­նը կա­րող է ցան­կա­ցած օրենք մեկ­նա­բա­նել ցան­կա­ցած ձև­ով»

INTERVIEW

Հետքայլ՝ առաջընթացի փոխարեն, օրենքի ու Սահմանադրության սուբյեկտիվ, կամայական մեկնաբանություններ, որոնք ճիշտ ճանապարհ չեն: Փաստաբան Վահագն Գրիգորյանի դիտարկումներն են՝ դատաիրավական համակարգի շուրջ առկա վիճակի մասին: Զրույցը սկսում ենք ամենաթարմ իրադարձությունից՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունից, ըստ որի՝ նա պատրաստվում է ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը:

«Մենք գործ ունենք քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված մեկնաբանության հետ: Մասնագիտական տեսանկյունից այն այնքան աբսուրդային է, որ նույնիսկ չարժե քննարկման դնել: Քանի որ Սահմանադրական դատարանն իշխանական ուժերի կողմից դիտվում է որպես հակաիշխանական ուժերի վերջին ամրոց, սրանով ընդամենը նախնական հիմք է դրվում դելեգիտիմացնել ՍԴ նախագահին և մնացածներին, բացի Վահե Գրիգորյանի նշած երկու դատավորներից:

Այս հայտարարությունով հիմք է դրվում, որ վաղն այդ մարդկանց նկատմամբ ինչ-որ գործընթացներ սկսվեն, փորձեն հեռացնել իրենց պաշտոններից, որովհետև այլ տարբերակով այդ հեռացումն ուղղակի հնարավոր չէր լինի: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա այստեղ ընդամենը բառախաղ է, որով փորձ է արվում արհեստականորեն սահմանադրական ճգնաժամի իմիտացիա ստեղծել»,«Փաստի» հետ զրույցում նկատում է Վ. Գրիգորյանը: 

Արդոք Սահմանադրության մեջ իսկապես կա՞ խնդիր, որից փորձում են օգտվել նոր իշխանության թիմի անդամները: Այս առումով փաստաբանն ընդգծում է. «Ամբողջությամբ անիմաստ եմ համարում այն, որ «ՍԴ-ի անդամ» բառը մարդիկ Սահմանադրության մեջ փոխարինել են դատավոր բառով: Եթե իրականում չլիներ այդ ձևական միտքը, այսօր Վահե Գրիգորյանը խոսելու բան չէր ունենա:

Այս առումով կարելի է ասել, որ Սահմանադրության մեջ խնդիր կա, բայց այդ խնդիրը շատ ձևական է և այն խնդիրը չէ, ըստ որի՝ կարող ենք իրավունք ունենալ այդ հարցին երկու մեկնաբանություն տալ: 

Մեծ հաշվով, միգուցե ձևական առումով խնդիրը Սահմանադրության մեջ է, բայց իրականում խնդիրը մեկնաբանողի մեջ է»:

Ինչ վերաբերում է համակարգում առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նկատում է. «Այն, որ հիմա իրավական համակարգում հետքայլեր ենք անում՝ իրավական անվտանգության և կայունության առումով, ակնհայտ է: Իհարկե, մեր դատաիրավական համակարգը երբեք անթերի չի եղել, միշտ եղել են խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիան, քաղաքական պատվերով գործերն էին:

Եղել են նաև վատ մասնագիտական որակումներ ունեցողներ: Իսկ ի՞նչ ունենք այսօր. ըստ իս, նույն քաղաքական պատվերն այսօր էլ չի վերացել ու չի էլ վերանալու, որովհետև հիմա նախկին տարբեր տրամադրությունները փոխարինվելու են հեղափոխական տրամադրություններով: Հիմա ևս հնչեղություն ունեցող գործերով ճնշում է գործադրվում»:

Փաստաբանը հետքայլ արձանագրելու վերաբերյալ այլ օրինակներ է բերում. «Դատական իշխանության նկատմամբ նման ակնհայտ անհարգալից վերաբերմունք երբեք չի դրսևորվել: Իհարկե, մարդիկ իրենց մեջ կարող են չվստահել դատական համակարգին, չսիրել առանձին դատավորների, բայց նման անարգանք դեռ երբեք չէր եղել

Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կարևոր դատավարությունների ժամանակ կարող է հավաքվել 200 մարդ, փակել դատարանի մուտքը ու ճնշել դատավորին: Խիստ դեմ եմ, որ դատավորը պետք է հասարակական ճնշման ներքո գործի և հաշվետու լինի նույն հասարակությանը: Դատավորը ոչ ոքի հաշվետու չէ, բացի օրենքից և Սահմանադրությունից: Ճիշտ ուղի չէ այն, երբ փորձում ենք ինչ-որ պոպուլիստական հայտարարություններով ու «ժողովրդի ճնշման հետևանքով» ասվածի տրամաբանության մեջ ստիպել, որ դատական ակտերն այս կամ այն կերպ կայացնեն: Նախօրեի դրվագն ակնհայտ ցույց տվեց ինձ, որ մենք արդեն հասել ենք մի իրավիճակի, երբ իշխանական թևը կարող է ցանկացած օրենք մեկնաբանել ցանկացած ձևով, ինչը բավականին վտանգավոր է: Կամայական մեկնաբանություններին չափ ու սահման արդեն չկա: Ստացվում է, որ դեպի առաջ որևէ քայլ չի արվել, բայց դեպի հետ՝ արվել է»:

Իսկ թե հատկապես ինչո՞վ են վտանգավոր օրենքի ու Սահմանադրության կամայական մեկնաբանությունները, Վ. Գրիգորյանը շեշտում է. «Երբ որդեգրվում է այն ճանապարհը, երբ, ենթադրենք, «հանուն լավ ու բարի նպատակների» ամեն ինչ է կարելի, ապա սա վաղը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ դատավորները հնարավորինս խուսափելու են իշխանության ոչ հաճո վճիռներ կայացնելուց: Եթե Վահե Գրիգորյանը կարող է այդքան սուբյեկտիվ մեկնաբանություն տալ Սահմանադրությանը, իսկ իշխանությունը դա կարող է ընդունել, ապա դատավորն ինչո՞ւ չի կարող իշխանությանը ձեռնտու ինչ-որ ակնհայտ անհիմն դատական վճիռ կայացնել և շատ սուբյեկտիվ մեկնաբանել օրենքը:

Փոխանակ ցույց տալու, որ օրենքի խեղաթյուրումը տհաճ է, իշխանությունը հակառակ ճանապարհն է որդեգրել. «Ես ունեմ նախկիններից ազատվելու նպատակ և հանուն այդ նպատակի՝ ամեն ինչի պետք է գնանք»: Երբ ՍԴ անդամն է զոհասեղանին դնում իրավունքը՝ հանուն քաղաքական կամ այլ նպատակահարմարության, ապա դա կանաչ լույս է նաև մյուս դատավորների համար: Կանաչ լույս է այն իմաստով, որ վաղը նրանք նույնկերպ կարող են վարվել»:

Վահագն Գրիգորյանի խոսքով ՝ պետք է ուղղակի ազատվել իշխանության բոլոր ճյուղերն ու մարմինները սեփական կադրերով լցնելու մոլուցքից, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերի. 

«Մենք մեկ անձի տոտալ վերահսկողության տակ գտնվող օրենսդիր ու գործադիր մարմիններ ունենք, և լավ կլիներ, որ դատարանը մնար այնպես, ինչպես կա՝ որպես օրենսդիրի ու գործադիրի հակակշիռ: Եթե դու ունես անհնազանդ դատավորներ, ապա այդ հանգամանքը ստիպում է քեզ լավ աշխատել: Իսկ եթե գիտես, որ դատական իշխանությունն էլ է քոնը, այդ դեպքում ավելի լավը դառնալու համար մոտիվացված չես:

Հայաստանը կարող է առաջ քայլ անել դատաիրավական համակարգում, եթե ընդունենք, որ դատական համակարգը ենթարկվող չէ ու վերջ, կամակատար չէ ու վերջ, իշխանությունների պատվեր չի կատարելու ու վերջ»:

Մեր զրուցակիցը դրական չի համարում նաև վեթթինգ իրականացնելու գաղափարը: Ասում է, որ վերջերս հաշվարկ է արել. «Եթե իմ ճանաչած անձանցից 17-ը դուրս գան համակարգից, իմ պատկերացմամբ, ամեն ինչ իդեալական կդառնա: Իսկ վեթթինգը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ. չի բացառվում, որ մասսայական հեռացումներ լինեն, ինչից կտուժեն քաղաքացիների գործերը, որովհետև որքան քիչ դատավոր, այնքան գործերը երկար են քննվելու: Բայց այդ հանգամանքը այլ խնդիր էլ է առաջացնելու՝ ազատ տեղերը դժվար է լինելու համալրել նոր դատավորներով»:

Փաստաբանը շեշտեց, որ դատավոր լինելն այլևս գրավիչ չէ, բայց եթե դատավորների աշխատավարձերը 5-6 անգամ բարձրացնելու՝ վարչապետի հայտարարությունն իրականություն դառնա, այդ պարագայում լավագույն մասնագետները կցանկանան աշխատել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal