Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


...Որ հայ­րե­նի­քին կա­պող մի­ակ օղա­կը նախ­նի­նե­րի շի­րի­մը չլի­նի

ОБЩЕСТВО

Երկու ավտոբուս լրագրողներին տանում է Տավուշի մարզ՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում մասնակցելու «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովին:

Վաճառվում է

Ճանապարհը երկարներից է: Ամեն դեպքում՝ երկու ժամ՝ մինչ կհասնենք Դիլիջան: Աչքս պատուհանից չեմ կտրում, նույնիսկ այն ժամանակ, երբ շուրջս քննարկումներ են, խոսակցություններ: Որքան հեռանում ենք աղմկոտ քաղաքից, այնքան «ամայությունն» ավելի ակնհայտ է դառնում: Ճանապարհի երկու կողմում բաց տարածքներ են՝ չորացած, արևից խանձված խոտածածկույթ, տեղ-տեղ հանդիպող խաչքարեր, անհամար կիսակառույցներ և լքված շենքեր:

Հարցեր են ծնվում՝ ինչո՞ւ են «լքել» գրեթե կառուցված շինությունները, ինչո՞ւ ավարտին չեն հասցրել: Իսկ գուցե կառուցողները հեռացե՞լ են կամ պատրաստվում են ճանապարհ ընկնե՞լ: Շատերի վրա գրված է՝ «վաճառվում է»: Բառը ծակում է ուղեղս: Իսկ ինչո՞ւ են վաճառում: Տարբերակ չե՞ն գտնում ինչ-որ բան կառուցելու՝ գումա՞ր չունեն, թե՞ գաղափար:

Երկար թվացող ճանապարհն ընդհատվում է մեքենաների գազալցակայաններով՝ շատ են, հաջորդում են մեկը մյուսին: Չէ, մարդիկ էլ կան. մի ընտանիք շտապում է, թե ուր՝ չգիտեմ, մի մարդ էլ գլխիկոր, ինքն իր մտքերի հետ, ծանր տոպրակները ձեռքին՝ ճանապարհ է ընկել:

Ամայի թվացող տարածքներին շունչ են հաղորդում քամին, լիցքավորման կայանները, մի քանի ռեստորանները: Շուտով հեռվում գյուղեր եմ նկատում, մոտակայքում կենդանիներ են արածում: Ճանապարհին նույնիսկ երկու գործարան է աչքովս ընկնում՝ Սևանի շաքարի և գարեջրի գործարանները: Շունչ եմ քաշում: Իսկ գուցե ամեն ինչ այդքա՞ն էլ ամայի չէ:

Բեմում են երեխաները

Հասնում ենք համաժողովի վայր՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան: Հյուրերն անհանգիստ այս ու այն կողմ են գնում: Ներկա են վարչապետը, տարածքաին զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, Տավուշի մարզպետը, օտարերկրյա հյուրեր, հավանական ներդրողներ, տեղացիներ: Շարքերի միջով բեմ են շտապում երեխաները՝ գեղեցիկ ու կոկիկ հագնված: Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն է: Օրհներգի երաժշտության առաջին նոտաների հետ բոլորը ոտքի են կանգնում: Պետական օրհներգին հաջորդում է Տավուշի հիմնը, որն առաջին անգամ է հնչում: Կատարման ավարտին ծափահարությունների տարափի ներքո երեխաները շտապ քայլերով հեռանում են բեմից՝ ամբիոնը թողնելով մեծերին, որոնք ինչ-որ առումով այսօր նաև իրենց ապագան են որոշում: Երեխաներից մեկը, նկատելով հոգևորականին, վառվռուն աչքերով նրան է դիմում՝ օրհնեցե՛ք, տե՛ր հայր: Ստանում է օրհնությունը և ներկաների անթաքույց ժպիտների ուղեկցությամբ հեռանում:

Ժամանակ չունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի բացման ժամանակ խոսում է «մեր ժամանակների հերոսների մասին», կոնկրետ մարդկանց անուններ նշելով՝ ասում է, որ նրանք կարողացել են հաղթահարել հուսահատությունը, ոտքի կանգնել զրոյից, ձեռքը պարզած՝ ինչ-որ մեկից ինչ-որ բան չեն աղերսել, այլ հավատացել են իրենց ուժին, հարգել իրենք իրենց և արժանացել ուրիշների հարգանքին: Ճիշտ է ասում, ուրիշից ինչոր բան աղերսելը վատ է, հուսահատվելը՝ նույնպես: Իսկ տները, հողատարածքները վաճառողները հուսահատվե՞լ են, այգիները չմշակողները չե՞ն սիրում աշխատել, նրանք հերոսներ չե՞ն: 

Մտքերիցս ժամանակ առ ժամանակ կտրում են համաժողովի ընթացքում ելույթ ունեցողները՝ լավ ու օգտակար գաղափարներով, առաջարկներով, ապագայում այս կամ այն արտադրությունը բացելու հեռանկարով: Գործարարներից մեկն ասում է՝ ինձ թվեր են պետք, բիզնեսը վախկոտ է, եթե վստահություն չունեցանք, ներդրում չենք կատարի: Էկոնոմիկայի փոխնախարարը թվեր է ներկայացնում, գործողությունների հաջորդականություն և խոստանում արագ արձագանքել ցանկացած խնդրի և օգնել լուծում գտնելու հարցում:

Մեկ տասնյակից ավելի օտարերկրյա հավանական ներդրողներ կային Տավուշում: Նրանցից քանի՞սը կհավատա գաղափարին ու կմնա, դժվար է ասել, արդյունքներն ամփոփելու ժամանակը կգա գոնե մեկ տարի հետո: Բայց ժամանակը սուղ է, ժամանակ չունենք, նույնիսկ վստահ չենք, թե ինչ կլինի վաղը, ու հիմա, այսօր, երբ կա թեկուզ մեկը, ով պատրաստ է մի քանի մարդու համար իր հայրենիքի հետ կապող օղակ դառնալ, կառավարությունը պետք է ամուր կառչի նրանից, այլ տարբերակ չկա: Եթե մարդը տունն էլ վաճառի ու հեռանա, Հայաստանին կապող միակ օղակը կմնա նախնիների շիրիմը, որտեղ այցելելու համար նա հայրենիք կվերադառնա գուցե տարին մեկ անգամ՝ արդեն որպես զբոսաշրջիկ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ