Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը կոշ­տաց­նում են դիր­քո­րո­շու­մը

АНАЛИТИКА

Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին և որոշում է կայացվել հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին լիազորել ուշադիր հետևել Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու հարկ եղած դեպքում տալ գնահատականներ։

Երեկ մենք հանգամանալից անդրադարձել էինք այս թեմային՝ կանխատեսելով նաև իրադարձությունների զարգացման այս սցենարը, երբ խնդրին անդրադառնալու են նաև միջազգային հեղինակավոր ինստիտուտները։ Հայաստանն աշխարհի միակ երկիրը չէ, որտեղ Սահմանադրության հետ կապված տարընթերցումներ են լինում, ի վերջո՝ Հիմնական օրենքը շատ դեպքերում չի տալիս կոնկրետ հարցերի պատասխաններ ու, բացի այդ, սահմանադրական կարգավորումների բառացի մեկնաբանությունները երբմեն առաջացնում են անհեթեթ իրավիճակներ։

Սակայն, բոլոր դեպքերում, Սահմանադրության մեկնաբանության համար նախատեսված են լինում լեգալ մեխանիզմներ, ինչը քաղաքակիրթ երկրներին հնարավորություն է տալիս խուսափել իրավական կամ սահմանադրական կազուսներից։

ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ դատավորներից յոթն ունեն լեգիտիմության խնդիր։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, թե ինչքանով է կոռեկտ, երբ պաշտոնյան նման կոշտ գնահատականներ է տալիս իր գործընկերներին, որոնց հետ աշխատելու է։ Մեծ հաշվով՝ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր վարքագիծը, իսկ կարծիք հայտնելու իրավունք ունի ցանկացած ոք։

Գրիգորյանն, իհարկե, հայտնելու իրավունք ունի, սակայն ինքնիրավչությամբ ՍԴ նախագահ հռչակվելու իրավունք՝ հաստատապես ոչ։ Եթե Գրիգորյանը խնդիր է տեսնում ՍԴ անդամների լեգիտիմության հարցում, ապա ինչո՞ւ է այդ հայտարարությունը հնչեցնում խորհրդարանում՝ երդման ժամանակ։ Ինչո՞ւ այս մասին չի խոսվել մեկ տարի շարունակ: Այս խնդիրը չի կարող լուծվել քաղաքական հարթության վրա, այլ խոսքով՝ չի կարող այնպես պատահել, որ ԱԺ-ն Գրիգորյանի հորդորով քվեարկություն կատարի ու լուծում պարտադրի ՍԴ-ին։

Մինչև ՍԴ անդամ դառնալը՝ Վահե Գրիգորյանը եղել է վարչապետի խորհրդական, ու հիմա խիստ սկզբունքային է այն հարցի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղե՞լ է իր անմիջական ենթակայի ծրագրվող հայտարարությանը, թե՞ Գրիգորյանը ինքնակամ է հանդես եկել սկանդալային հայտարարությամբ։ Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային գնահատականով հանդես չի եկել, փոխարենը՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ «հեղափոխական» պաթոսով պաշտպանել են ՍԴ նորընտիր անդամին։ Շատերը համոզմունք ունեն, որ ՍԴ «վեթթինգի» ծրագիրը հենց Նիկոլ Փաշինյանինն է, իսկ ոմանց կարծիքով՝ Փաշինյանի միջոցով ու Գրիգորյանի ձեռամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանինը: Սա հիմքեր է տալիս մտածելու, որ այս ամենի նպատակը գործադիր իշխանության տոտալ վերահսկողության ձգտումն է դատական համակարգի վրա։

Սրան հավելենք այն հանգամանքը, որ ՍԴ ներկա կազմի վրա գործադրվում է նաև, այսպես կոչված, հանրային ներազդման լծակը, իհարկե՝ ոչ այնքան արդյունավետությամբ։

Այս համատեքստում բացարձակապես զարմանալի չէ, որ Վենետիկի հանձնաժողովում այս հարցը քննարկվել է, մանավանդ, որ շաբաթներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր փակել դատարանների մուտքերը, ինչը ևս արտառոց երևույթ է ու չողջունվեց միջազգային կառույցների կողմից։

Վենետիկի հանձնաժողովի տարածած լակոնիկ հայտարարությունը նման է «դեղին քարտի», որին Հայաստանի իշխանության պատասխանից է կախված իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը։ Հայաստանի օրենսդրությունը հուշում է, որ Սահմանադրությունը, նրա առանձին դրույթներ մեկնաբանելու բացառիկ իրավունք ունի Սահմանադրական դատարանը, ու թերևս խելամիտ կլինի, եթե մյուսները ձեռնպահ մնան քաղաքական գնահատականներից՝ սպասելով ՍԴ համապատասխան մեկնաբանությանը։

Մյուս տարբերակը ՍԴ-ում ԲԴԽ սցենարի կրկնությունն է, երբ քաղաքական իշխանությունն, ըստ էության, տոտալ վերահսկողություն է սահմանում այս մարմնի նկատմամբ։ Այդ դեպքում՝ Հայաստանում դատական ռեֆորմը փաստացի դուրս կդրվի լեգիտիմ միջավայրից, իսկ միջազգային կառույցներն այլևս չեն բավարարվի «դեղին քարտերով»։ Ի վերջո, չմոռանանք, որ թեև միջազգային բոլոր կառույցները ողջունում են Հայաստանում դատական ռեֆորմի անհրաժեշտությունը, սակայն հստակ ամրագրում են, որ այն պետք է տեղի ունենա օրենսդրության շրջանակներում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна