Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու ան­տա­գո­նիզմ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Աղմկոտ դատավարությունները լինելու են մեր կյանքի անբաժանելի մասն առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում։ Այդ բազմաշերտ գործընթացների տարբեր փուլերում կարող են լինել թե՛ կալանավորումներ և թե՛ ազատ արձակումներ ու արդարացումներ, դատարանների հասկանալի կամ անհասկանալի որոշումներ։ Այսպիսին է մեր իրականությունը, ու կարծում եմ՝ պետք է խուսափել դատական այս կամ այն իրադարձությունը ճակատագրական կամ շրջադարձային համարելու մոլուցքից։

Գուցե զարմանալի թվա, բայց կարծում ենք՝ այս կամ այն դատավորի սուբյեկտիվությունից, նույնիսկ՝ սխալից ոչ պակաս վտանգավոր են այն միտումները, որ այս օրերին նկատում ենք մեր հանրային, քաղաքական կյանքում։

Անտագոնիզմն ու փոխադարձ ոչնչացման մուլուցքը հասել են վտանգավոր եզրագծի։ Քաղաքականությունը փոխակերպվել է լիակատար գզվռտոցի, երբ օրակարգը ձևավորում են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցներն ու նույնքան մոլի հակառակորդները, անվերապահ պաշտողներն ու անվերապահ ատողները։ Բոլոր առաջնորդների «վկաների» ու «հակավկաների» համար Հայաստանի «ոսկեդարը» ամփոփվում է իրենց կումիրի պաշտոնավարման շրջանով, իսկ դրանից առաջ ու հետո միայն դժբախտություններ են ու խավար։ Չի գործում որևէ բանական փաստարկ, բացատրություն, որ Հայաստանի նորագույն պատմությունը չի կարող այսպես մասնատվել, «սեփականաշնորհվել»։ Երբ պետությունը չի ունենում միասնական քաղաքական պատմություն, ապա մշտապես խարխափում է անցյալի դժնդակ հորձանուտում՝ ապագայի օրակարգ ձևակերպելու անկարողությամբ։

Հայաստանում երբեք չի եղել անհանդուրժողականության այսպիսի մթնոլորտ, երբ յուրաքանչյուր խումբն ունի իր «ճշմարտությունը», ու դրանից դուրս բոլորը ենթարկվում են պարսավանքի կամ անեծքի։

Անտագոնիզմի նման իրավիճակում տեղ չունի իրական, մրցակցային քաղաքականությունը, որը ենթադրում է կոմպրոմիսներ, երկխոսություն, նույնիսկ համաձայնություններ՝ ոչ պոպուլիստական հենքով։ Նման իրավիճակում չի կարող լինել քաղաքական մրցակցություն, ծրագրային պայքար։ 

Անտագոնիզմը խժռում է նաև սահմանադրական կարգավորումները, այն ամենն, ինչը կոչվում է իրավական պետություն։ Նույն դատավորը կարող է լ յումպենի կողմից «կախաղանի» արժանանալ, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, իսկ օրեր անց «հերոսանալ»՝ նրան կրկին փակելով։ ՍԴ դատավորը կարող է ինքնահռչակվել՝ որպես դատարանի նախագահ, ու բոլորն անխռով հետևում են իրավական այս «բեսպրեդելին»՝ ծափողջույններով կամ հայհոյանքներով։ Իրավական այս «բեսպրեդելը» շուտով ծնելու է սահմանադրական լրջագույն ճգնաժամ։

Բայց ամենածանրը հոգեբանական, մտածողության այն թույնն ու չարությունն է, որ գնալով կուտակվում է մեր հասարակության տարբեր շերտերի մեջ՝ հայհոյանքով, անեծքով, որևէ մեկի մահը ցանկանալով, հիվանդ մարդու վիճակով կամ որևէ մեկի դանակահարությամբ ուրախանալով, ով էլ նա լինի: Այս վիճակը գնալով խորանում է, ու դա հաղթահարելը չափազանց ծանր է լինելու, եթե շուտափույթ եզրակացություններ չարվեն:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց