Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պառ­լա­մեն­տա­կան վո­յաժ­ներն ու դի­վա­նա­գի­տա­կան անա­տա­մու­թյու­նը

АНАЛИТИКА

Պառլամենտարիզմի կայացման գործում, անշուշտ, մեծ դեր ունեն կուսակցությունները և կուսակցական համակարգն ընդհանրապես: Պառլամենտարիզմի կայացման գլխավոր նախապայմանը սեփական պատասխանատվությամբ որակյալ քաղաքական որոշումներ ընդունելու ունակ կուսակցությունների կայացումն է:

Իսկ այդ պրոցեսը խթանելու համար պետք է ստեղծել քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ ձևավորման օրենսդրական նախադրյալներ: Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանն օգտագործվում է արդեն իսկ կայացրած որոշումներին քաղաքակիրթ տեսք տալու, դեմոկրատական արհեստական շղարշ ստեղծելու համար:

Փաստացի ունենք այնպիսի մի իրականություն, երբ «իշխանության կուսակցություն» և «իշխող կուսակցություն» հասկացությունները միմյանցից չեն տարբերվում, բայց փաստացի դրանք տարբեր բովանդակություն ունեցող երևույթներ են: Ինչո՞ւ են հետխորհրդային տարածքում իշխող կուսակցությունները վերածվում իշխանության կուսակցության, և ո՞րն է նրանց տարբերությունը։ Այդ հարցի պատասխանը որոնելու համար պետք է փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են կայացած ժողովրդավարություն չունեցող երկրներում պետությունը և իշխող կուսակցությունները տարրալուծվում միմյանց մեջ։

Հայաստանը ներկա փուլում հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ պետք է ընտրություն կատարի, թե որ ուղղությամբ է շարունակելու իր ընթացքը։

Մի քանի դրույթով բացենք որոշակի փակագծեր. որպես կանոն՝ իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա։ «Իշխանության կուսակցությունը», հակառակը, ձևավորվում է հենց իշխանության ներսում, ինչը բնորոշ է մասնավորապես նախկին խորհրդային երկրներին և ունի պատմական պատճառներ։

Մենք մի դեպքում գործ ունենք պառլամենտական տիպի կուսակցությունների հետ, իսկ մյուս դեպքում՝ ավտորիտար։ Կայացած պառլամենտական կառավարման մոդելի երաշխիքներն են իշխանության ճյուղերի տարանջատումը, անկախ դատական համակարգը, սակայն ամենակարևոր երաշխիքը, որն անիմաստ է դարձնում իշխող կուսակցության ներթափանցումը պետական հաստատություններ, սեփականության իրավունքի պաշտպանվածությունն է։

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին:

Ցավոք, իրականությունն այս մի քանի ամիսների ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելը ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն:

ԱԺ-ն, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, սրան գումարած նաև այն թանկարժեք ու բազմամարդ գործուղումները, որոնք տեղի են ունենում ամեն ամիս, ընդհանուր պատկերը դարձնում են սյուռեալ:

Ընդհանուր թվով մեկ ամսվա ընթացքում ԱԺ-ից եղել է 26 գործուղում, որը միանշանակ ահռելի ծանր բեռ է պետբյուջեի և, որ նույնն է, հարկատուների ուսերին:

Այս «տուրնեների» մասին ծանոթանալիս տպավորություն է, որ համաշխարհային մեգաաստղերի շրջագայությունների ցանկն է, այնինչ…

Վերջին մեծ պատվիրակությունը, որը գտնվում էր Մոսկվայում, բավական անատամ և թույլ պահվածք դրսևորեց և պատշաճ չհակադարձեց մեր պետականության թիվ մեկ հակառակորդի պառլամենտական հռետորաբանությանը, նրանք անգամ միջազգային այդ բարձր հարթակից ադրբեջանական քարոզչամեքենային չհասցրին համարժեք հակահարված: 

Եվ հենց այստեղ հարց է առաջանում՝ եթե բոլոր վերոնշյալ գործուղումների ժամանակ, որոնք մի քանի հազար դոլար արժողություն ունեն, մեր խորհրդարանականները նման պահվածք են ցուցաբերում, ապա ի՞նչ իմաստ ունեն այդ գործուղումներն ընդհանրապես: Ի դեպ, հավելենք, որ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, Մոսկվայում թեմային խառնվել են նախկինները: Նշանակում է՝ մեր խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը լեթարգիական քնի մեջ են, և մենք իրոք լուրջ փաստի առաջ ենք կանգնած, որի պտուղները կտեսնենք առաջիկայում: Դրա փոխարեն, սակայն, մենք տեսնում ենք սելֆիների շարք, ժպտադեմ ու հպարտ կեցվածքով կադրեր, որոնք այնպիսի տպավորություն են ստեղծում, որ տվյալ անհատներն օր ու գիշեր մտածում են միայն ազգային ու պետական խնդիրների մասին:

Ամփոփելով՝ փաստենք գլխավորը. Հայաստանում պառլամենտական ժողովրդավարությունը կկայանա միայն այն դեպքում, երբ պերսոնիֆիկացված համակարգից անցում կկատարվի դեպի մասնակցային, խմբային պատասխանատվությամբ համակարգի, երբ երկրի, իշխող կուսակցության ղեկավարի փոփոխության արդյունքում որևէ կերպով վտանգված չի լինի դեմոկրատական պետության գոյությունը:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц