Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այս տա­րի գա­զի սա­կա­գի­նը կբարձ­րա­նա՞

МЕЖДУНАРОДНОЕ

gazeta.ru-ն «Գազային պատերազմ. Հայաստանը գրոհում է «Գազպրոմի» վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի համար այնքան, որքան «Գազպրոմն» առաջարկում է, և արդեն սկսել է տուգանել «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղին:

Փորձագետները զգուշացնում էին, որ գնի իջեցման չարժե սպասել: Եղածից ավելի էժան անհնար է: Այս հակասությունը կարող է լուծվել Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել բնական գազի գնի նվազեցման: Դրան ուղղված բանակցությունները շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի, և բոլոր ժամկետները վաղուց ավարտվել են, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել:

2019 թվականի հուլիսի 1-ից ռուսական գազի գնի ինդեքսավորումը առիթ է, որ պաշտոնական Երևանը անդրադառնա հին խնդրին: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն արդեն իսկ բարձրացրել էր ռուսական գազի գինը Հայաստանի համար՝ 150-ից մինչև 165 դոլար հազար խմ-ի համար: Բայց սա՝ Հայաստանի «մուտքի մոտ», իսկ բնակչության համար ներքին սակագինը մնացել է նույնը:

Սակագինը չի ավելացել, քանի որ գազի հիմնական մատակարար «Գազպրոմ Արմենիային» (100% բաժնեմասով ռուսական «Գազպրոմին» պատկանող) շարունակում է տնտեսել իր հաշվին:

Ընկերությունը պատրաստվում է օպտիմալացնել ներքին ծախսերը՝ կրճատումներ կատարելով 13 մասնաճյուղերի մոտ 6000 աշխատակիցներից և կրճատելով ներդրումային պլանները: Օպտիմալացման չափը չի բացահայտվում, բայց խոսքը մոտ 500-ից 1000 աշխատողների կրճատման մասին է: Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» չկարողանա բավարար միջոցներ խնայել օպտիմալացմամբ և արդեն այս տարի հայտ ներկայացնի բնակչության կողմից սպառվող գազի սակագնի բարձրացման համար:

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա խոստովանել էր, որ, օրենքի համաձայն, «Գազպրոմ Արմենիան» ունի նման լիազորություն: Տեսականորեն հնարավոր է չբարձրացնել սակագները, եթե Հայաստանի իշխանությունները ներքին սպառողների համար սուբսիդավորեն բնական գազի գինը:

Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սկզբին հրաժարվել է նման տարբերակից:

Նա սակագնի իջեցման համար տեսնում է մեկ այլ լուծում՝ կատարել դա ռուսական «Գազպրոմի» հաշվին: Ըստ նրա, «2019 թվականի ընթացքում գազի գինը սպառողների համար չի բարձրանա, և իրենք մեկ տարի ունեն, որպեսզի շարունակեն խորհրդակցությունները Ռուսաստանի, «Գազպրոմի» և ԵԱՏՄ-ի հետ ` երկարաժամկետ հեռանկարում խնդրի լուծման համար»:

Հայաստանի կառավարության՝ gazeta.ru-ի աղբյուրը բացատրել է, որ վարչապետ Փաշինյանը գազի խնդրը կապում է ԵԱՏՄ-ի հետ. քանի որ երկրները գտնվում են միասնական տնտեսական տարածքում, անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ թե՛ ռուսական, թե՛ հայկական բիզնեսի համար: Բանն այն է, որ արդյունաբերության համար գազի արժեքը Հայաստանում ավելի բարձր է, քան Ռուսաստանում, և դա բացասաբար է ազդում արտադրանքի արժեքի վրա՝ ստեղծելով անհավասար մրցակցություն ԵԱՏՄ շուկայում:

Այսինքն, ԵԱՏՄ-ի շրջանակներում գները պետք է հավասարվեն և ոչ թե բարձրացվեն Հայաստանի համար: Քանի որ մինչ այժմ Մոսկվան այս հարցով որևէ խոստում չի տվել կամ առնվազն հանրայնորեն ոչ մի կոնկրետ բան չի ասել, Հայաստանի իշխանություններն սկսել են հակահարձակման անցնել: Հունիսին «Գազպրոմ Արմենիան» տուգանվել է 10 մլն դրամով:

Այս որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Տուգանքի չափը, իհարկե, աննշան է, բայց սա ազդանշան է «Գազպրոմի» և Կրեմլի համար: Ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ չէ: gazeta.ru-ն հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիային» գազի գնի շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պաշտոնապես մեկնաբանել է, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները վերջնական փուլում են: Ընկերությունը խոստացել է համապատասխան տեղեկատվություն ներկայացնել բանակցությունների ավարտից հետո: 

Սակայն արագ լուծման չարժե սպասել: Բանակցությունների առաջին արդյունքները կհայտնվեն, ըստ երևույթին, հոկտեմբերից ոչ վաղ: Այս պահին սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Երևան: Ավելի վաղ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Պուտինի հետ:

Հանդիպումից հետո նա ասել է, որ հույս ունի լեզու գտնել գազի գնի հարցով: Սակայն փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ նվազեցնել գինը:

Ըստ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի , «Հայաստանն արդեն իսկ գազ է ստանում շատ մրցունակ և շուկայականից ցածր գնով, և միայն Բելառուսն է ավելի էժան գազ ստանում: Այնպես որ, ավելի էժան անհնար է»:

Օրինակ՝ Վրաստանը ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, իսկ Թուրքիան՝ 290 դոլարով, Իրանը իր գազը վաճառում է Թուրքիային 300-400 դոլարով: Փորձագետները համարում են նաև, որ մյուս կողմից էլ՝ գազի գինը, ունենալով ֆինանսական բաղադրիչ, միշտ էլ մեծ քաղաքականության հարց է եղել: Ռուսաստանին ձեռնտու է իր հարևանների վրա ազդեցության գործիք ունենալը, նույնիսկ այնպիսի ավելի կամ պակաս հավատարիմ երկրների, ինչպիսիք են Հայաստանն ու նույն Բելառուսը: Ըստ Սիմոնովի, Հայաստանի նորընտիր ղեկավար Փաշինյանը Ռուսաստանի հետ բարեկամություն է անում, բայց բացառապես Կրեմլի հետագծով գնալուն պատրաստ չէ:

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը համաձայնում է, որ մեր երկրների միջև անհամաձայնությունների ծագման հիմքեր միշտ էլ կան: Օրինակ, Մոսկվան կտրականապես չի ընդունում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանությունը յուրացնելու մեջ: Մինչդեռ, համարվում է, որ Քոչարյանի նախագահության ժամանակ է (19982008) Հայաստանը կայացրել ռուսամետ ընտրություն: Ըստ փորձագետի, Ռուսաստանը լծակներ ունի Հայաստանի ներկայիս կառավարության վրա, և դա ոչ միայն գազն է, այլ նաև անվտանգության երաշխիքները ղարաբաղյան խնդրի առնչությամբ, և ներկայումս Հայաստանը շանսեր չունի Ռուսաստանից ստանալ հերթական գազային զեղչը:

Կամո Խաչիկյան

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США