Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հայ­տա­րա­րու­թյունն ամ­բող­ջո­վին տե­ղա­վոր­վում է այն մթնո­լոր­տի մեջ, որն այս պա­հին ձև­ա­վոր­վել է Ար­ցա­խում»

ИНТЕРВЬЮ

Արցախում նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին դեռ բավականին ժամանակ կա, բայց ամիսներ առաջ մեկնարկած որոշակի գործընթացներն այսօր արդեն ակտիվության այլ աստիճան ունեն: Այս առումով հատկանշական էր Արցախի ազգային անվտանգության ծառայության՝ հուլիսի 8-ին արված զգոնության կոչը՝ ուղղված քաղաքական գործընթացներում ներգրավված ուժերին:

Կոչի հիմքում բացառապես Արցախի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում գործելու հորդորն էր: Քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրուցել ենք ԱԱԾ ուղերձի, Արցախում ներքաղաքական հնարավոր լարվածության, ինչպես նաև մի քանի գործընթացների մասին, որոնք առկա են ժամանակից շուտ սկսված նախընտրական պայքարի ֆոնին: Հավելենք, որ Սամվել Բաբայանն Արցախում ստորագրահավաք է սկսել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով:

Անդրադառնալով նախ ներքաղաքական իրավիճակին՝ Է. Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Որոշակի հանգամանքների բերումով, հիմնականում կապված նախորդ տարի երևանյան իրադարձությունների հետ, Արցախում դե-ֆակտո նախընտրական քարոզարշավը շատ շուտ է սկսվել:

Սա պարունակում է նաև իրավական որոշակի խնդիրներ՝ հաշվի առնելով, որ սահմանված ժամանակից շուտ քարոզարշավ չի կարող լինել: Այդուհանդերձ, թեկնածուներն անունը դնում են ոչ թե նախընտրական քարոզարշավ, այլ հանդիպումներ:

Այդպիսով, իրավական խնդիրը փակվում է, և մնում են բուն քաղաքականը և հասարակականը: Իրականում մի փոքր սրված մթնոլորտ է, որովհետև գործող նախագահը դեռ անցած տարի է հայտարարել, որ չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, թեպետ Սահմանադրությամբ դրա իրավունքն ունի, ինչը ենթադրյալ թեկնածուների, պոտենցիալ հավակնորդների և շահառուների շրջանում ավելի մեծ շահագրգռվածության և պայքարի ասպարեզ է բացել: Ու քանի որ, այսպես ասած, խաղադրույքները բարձր են, ըստ դրա, նաև իրավիճակն է բավականին լարված»:

Նշված համատեքստում դիտարկելով Արցախի ԱԱԾ հայտարարությունը՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է այն մթնոլորտի մեջ, որն այս պահին ձևավորվել է Արցախում. արդեն իսկ դիսկուրս է առաջացել, ըստ որի՝ նախընտրական պայքարը կարող է դուրս գալ սահմանադրականության, օրինականության շրջանակներից, նաև զուտ քաղաքական պայքարի տիրույթից: Առհասարակ քաղաքական պայքարը բնական է, որին պետք է հանգիստ վերաբերվել, բայց քաղաքական պայքարից դուրս գալն արդեն այլ հարթություն է՝ անվտանգության սպառնալիքի համատեքստում է: Եվ սա է պատճառը, որ եղավ նման հայտարարություն, որն իրականում շատ ադեկվատ է»:

Էդգար Էլբակյանը հարցադրում արեց՝ ինչո՞վ է սովորական նախընտրական փուլը տարբերվում նրանից, ինչն այսօր առկա է Արցախում: Մինչ հարցադրմանն անցնելը, ընդգծեց. «Խնդիրն այն է, որ թեկնածության հավակնորդներից մեկը՝ Սամվել Բաբայանը, այս տարվա փետրվարին իր հարցազրույցում հայտարարել է, որ գործող ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը թույլ չեն տալիս իրեն առաջադրվել, որովհետև չի բավարարում վերջին տասը տարվա նստակեցության ցենզին:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության մեջ կա նորմ, ըստ որի՝ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող կարող են լինել նաև քաղաքացիները, եթե հավաքվում է ընտրական ձայնի իրավունք ունեցողների 10 տոկոսի ստորագրությունը: Դա առաջին փուլն է, որից հետո նաև ԱԺ-ն պետք է 2/3-ով հավանություն տա, Գերագույն դատարանը պետք է հաստատի, որ տվյալ նախաձեռնությունը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Անդրադառնալով բուն ստորագրահավաքին՝ նա շեշտեց. «Այն իրականում մեկ մարդու պայքար է, մեկ մարդու վերադարձի փորձ, որը համեմվում է դժգոհ զանգվածի ձայների կապիտալիզացիայով, իսկ դժգոհ զանգված կա ամենուր: Քաղաքագիտական գրականության մեջ սա կոչվում է բողոքի քվեարկություն (protest vote), որի դեպքում մարդիկ քվեարկում են ոչ թե հանուն այսինչի, այլ ընդդեմ այնինչի: Այս պահին Սամվել Բաբայանը փորձում է մոբիլիզացնել հենց այդ ձայները: Այդ ստորագրությունների քանակն ամենատարբեր հանգամանքների մասին կարող է խոսել: Օրինակ՝ կարելի է գյուղապետից դժգոհ լինել ու ստորագրել:

Դրա համար շեշտեցի, որ սա ավելի շատ բողոքի քվեարկություն է, որը մեկ մարդ փորձում է սեփականել և դրա շուրջ կառուցել իր քաղաքական պայքարը: Հայտարարել էին, որ 50+1 տոկոս են հավաքելու, հիմա շեմը իջեցրել են 30-ի:

Ակնհայտ է, որ «50+»-ի մասին խոսք չկա, բայց դեռ ամբողջական տվյալներին պետք է սպասել: Միևնույն ժամանակ, նրա կողմից առկա է ոչ միայն բողոքի ձայների մոբիլիզացիան, այլև որոշակի մարտահրավեր՝ ամբողջ համակարգին:

Իր վերջին հարցազրույցներինց մեկում, նկատի ունենալով Արայիկ Հարությունյանին (ԱՀ նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ – խմբ.), նա հայտարարել է, որ ինչ էլ լինի, «այդ երիտասարդը Արցախի նախագահ չի դառնալու»: Սա մարտահրավեր է, որը մեզ հետ է գցում դեպի 1996, 2007-2008 թթ. Հայաստանը, երբ առանձին անհատների կողմից՝ առաջին դեպքում՝ իշխանական, երկրորդ դեպքում՝ ընդդիմադիր, մարտահրավեր էր նետվում առհասարակ ցանկացած իրավականության և կառուցակարգի: Սա է պատճառը, որ մեզ մոտ հիմա ոչ թե սովորական նախընտրական փուլ է, այլ ամեն ինչ մի փոքր ավելի լարված է»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակի ավելի հանդարտ և մեղմ իրավիճակ ունենալու անհրաժեշտության խնդրին, Էդգար Էլբակյանը շեշտեց. «Կա պետություն, կան պետական ինստիտուտներ, պետական լիազոր մարմիններ, որոնք պետք է Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունները պատշաճ և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն, ապահովեն, որ Արցախում սահմանադրական կարգն ու օրենքներն անխափան գործեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей