Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ալեքսանդր Խաչատրյանը՝ Հայաստանում բնակվելու, այգեգործությամբ զբաղվելու և «Պատվից առավել»-ում նոր դերի մասին

ЛАЙФ

Past.am

Հեռուստատեսային դադարից հետո դերասան Ալեքսանդր Խաչատրյանը սկսել է նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Նա առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները դերասանը վստահել է Tert.am Life-ին: Նրա հետ զրուցել ենք նաև էկրանից այն կողմ իր նախասիրության մասին։

Դերասանի խոսքով՝ նախնական առաջարկը Ելենայից եղել է «Մոր խոստումը» հեռուստասերիալում հանդես գալու համար, սակայն երկրից բացակայելու պատճառով չի կարողացել նկարահանվել։ «Չնայած առաջին առաջարկն ընդունել չկարողացա, Ելենա Արշակյանի հետ պայմանավորվեցի, որ անպայման մասնակցություն  կունենամ իր հաջորդ հեռուստասերիալում: Այդպես էլ եղավ։ Ելենայի հետ առաջին անգամ եմ աշխատում, հուսով եմ, ոչ վերջին։ Նախագիծը նոր ենք սկսել, ամեն ինչ լավ է, կարծում եմ, մեր համագործակցությունը կստացվի»,- ասաց դերասանը։

Թե ինչ կերպարով հեռուստադիտողները նրան կտեսնեն «Պատվից առավել» հեռուստասերիալում, դերասանը շատ չմանրամասնեց՝ նշելով, որ դեռ ինքն էլ հստակ որևէ բան ասել չի կարող։ «Կերպարիս հետ կապված մանրամասներ դեռ չգիտեմ, չգիտեմ, թե ինչ զարգացումներ են սպասվում, քանի որ հեռուստասերիալների  դեպքում սցենարն ընթացքում է գրվում։ Ըստ իս՝ կերպարս բավականին հետաքրքիր կլինի, որովհետև ինքն իր հետ անձնական հակասությունների մեջ է՝ կա պատվի խնդիր, հոգու պարտքի խնդիր և, ամենակարևորը, զավակի խնդիր։ Այսինքն, այս ամենը հակադրվում է, ինչը շատ  հետաքրքիր է։ Հուսով եմ՝ կկարողանամ կերպարս է՛լ ավելի հետաքրքրացնել»,- ասաց Ալեքսանդր Խաչատրյանը։

Վերջինս դեռ վաղ է համարում ասել՝ հեռուստադիտողներն իրեն կտեսնեն դրակա՞ն, թե՞ բացասական կերպարով․ «Հերոսս կլինի իր դրական ու բացասական հատկանիշներով, մարդ՝ իր թուլություններով և ուժով։ Աշխատում ենք ստանալ լիարժեք մարդու կերպար»։

Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ բացասական կերպարներ կերտելն իր հետաքրքրությունն ունի․ «Բացասական կերպար մարմնավորելն այնքանով է հետաքրքիր, որ կարողանում ես այդքան բացասական բնավորության գծերի մեջ գտնել դրական ինչ-որ բան։ Այսինքն՝ դերասանն այս դեպքում իր առաջ խնդիր ունի բացասականի ֆոնին ցույց տալ դրականը։ Այս ամենի մեջ փոքր-ինչ հակասություն կա, բայց, կարծում եմ, հենց այդ հակասությունն է, որ բացասական կերպարի վրա աշխատելն ավելի հետաքրքիր է դարձնում»։

Ինչ վերաբերում է նոր թիմի հետ համագործակցությանը՝ դերասանը նշեց, որ ամեն ինչ առջևում է։ «Ես գիտեմ, վստահ եմ, որ մենք շատ շնորհալի  երիտասարդություն ունենք, իմ բոլոր խաղընկերները նույնպես շնորհալի են, և մեր համագործակցությունը բարձր մակարդակի կլինի»։

Ալեքսանդր Խաչատրյանին հեռուստադիտողներն ավելի հաճախ տեսել են Դիանա Գրիգորյանի հեռուստասերիալներում։ Դերասանի խոսքով՝ նրա հետ որևէ խնդիր չեն ունեցել․ «Ես շատերի հետ եմ համագործակցել և շարունակում եմ համագործակցել։ Դիանայի հետ բեղմնավոր աշխատանք ենք ունեցել և, կարծում եմ, էլի կունենանք։ Որևէ խնդիր այդ մասով չկա»:

Ալեքսանդր Խաչատրյանն առաջիկայում հանդես կգա որպես պրոդյուսեր․ նա ծրագրում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Որպես ռեժիսոր հանդես չեմ գալու, որովհետև կարծում եմ, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Այդ նախագծում կլինեմ պրոդյուսերի և դերասանի կարգավիճակում»,- ասաց նա՝ առայժմ չմանրամասնելով, թե ինչ նախագծի մասին է խոսքը: 

Էկրանային աշխատանքից դուրս 71-ամյա դերասանը զբաղվում է այգեգործությամբ՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ «Կարբի համայնքում այգի ունեմ, բավականին ժամանակ է, ինչ զբաղվում եմ այգեգործությամբ։ Շատ-շատ եմ սիրում բնությունը, գյուղը, այնտեղի աշխատավոր մարդկանց: Առհասարակ, աշխատող մարդու տեսակն եմ շատ սիրում, գնահատում եմ, երբ մարդն իր գործն իսկապես հաճույքով է անում, անկախ մասնագիտությունից։ Աշխատանքային գրաֆիկս այնպիսին է, որ չեմ կարողանում այգուս այնքան ժամանակ տրամադրել, որքան պետք է։ Երբ շատ զբաղված եմ լինում, այգու խնամքով մեր աշխատակիցն է զբաղվում»,- ասաց դերասանը։

Դերասանի խոսքով՝ ինքը Միացյալ Նահանգներում բնակություն չէր հաստատել, հիմա էլ մեկնում է միայն գործնական նպատակներով։ Ալեքսանդր Խաչատրյանն ավելի վաղ հարցազրույցներից մեկում ասել էր, որ  Հայաստանում ոչ ավտոմեքենա, ոչ էլ բնակարան ոինի։ Նրանից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում կարողացե՞լ է բնակարան  և մեքենա ձեռք բերել, թե՞ ոչ։ Նա ծիծաղելով պատասխանեց, թե ավտոմեքենա գնել է, բնակարան՝ ոչ։ «Հուսով եմ, ապագայում բնակարան կունենամ, առայժմ դեռ վարձով եմ ապրում»,- ասաց դերասանը։  

Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году