Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սպասվում են առևտրային նոր պատերազմներ

МЕЖДУНАРОДНОЕ

ng.ru-ն «Եվրասիական ուղղությունը դառնում է քիչ հրապուրիչ ԵԱՏՄ երկրների համար. առևտրային պատերազմները կստիպեն միության երկրներին այլ շուկաներ գտնել» վերնագրով հոդվածում գրում է, որ Եկատերինբուրգում կայացած՝ արտադրության և ինդուստրիալիզացիայի GMIS-2019 համաշխարհային գագաթաժողովում Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարար Ռոման Սկլ յարը ասել է, որ մրցակցությունը ԵԱՏՄ երկրների միջև կարող է հանգեցնել առևտրային պատերազմների: Ղազախստանի նախարարը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրները չպետք է մրցակցեն միմյանց հետ, այլ ակտիվորեն զարգացնեն համատեղ արտադրությունները:

Ըստ նրա, «եթե հնարավոր է որոշ ապրանքներ համատեղ արտադրել, ապա դա լավագույն լուծումն է, և համաձայնեցված արդյունաբերական քաղաքականությունը պետք է բերի արդյունաբերական համագործակցության, իսկ այդ քաղաքականությունից հեռանալը և արդյունաբերական համագործակցության զարգացման մերժումը կարող է հանգեցնել առևտրային պատերազմների»: Սկլ յարը նաև ասել է, որ միությունը և առևտրային պատերազմները բոլորովին տարբեր հասկացություններ են:

Որպես դրական կարելի է նշել այն փաստը, որ Ռուսաստանը և Ղազախստանը կարողացել են համատեղ զարգացնել մեքենաշինական արտադրությունը: Սակայն արդյունաբերական այլ բնագավառներում Ղազախստանը չի կարողանում մրցակցել Ռուսաստանի հետ: Փորձագետները կարծում են, որ ԵԱՏՄ-ի գոյատևման միակ ճանապարհը առևտրային սահմանափակումների վերացումն է:

Ըստ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Պովոլժիեի հետազոտությունների ինստիտուտի արևելագետ Ալեքսանդր Վորոբյովի, «Ղազախստանը, որը ԵԱՏՄ-ն համարում էր ռուսաստանյան մեծ ծավալով շուկա մուտք գործելու առանցքային առավելություններից մեկը, չի կարողանում ցանկալի չափով ավելացնել իր արտահանումը Ռուսաստան, միևնույն ժամանակ ռուսական ներմուծումը Ղազախստան զգալիորեն աճում է, ընդ որում՝ արդյունքում Ղազախստանը անգամ սերտ կապերի արդյունքում տուժել է Ռուսաստանի 2014-2016 թվականների տնտեսական անկման պատճառով»: Ռազմավարական գնահատման խմբի տնօրեն Դոսիմա Սատպաևի կարծիքով, Ղազախստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին քաշում է դեպի ներքև թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես:

Ըստ նրա, «ամենայն հավանականությամբ, ԵԱՏՄ-ն ապագայում շատ խնդիրներ կստեղծի, քանի որ Ռուսաստանը առաջնային է համարում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահերը: Եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրաձայնում է ԵԱՏՄ-ի պրոբլեմները, ապա Նուր Սուլթանը (Ղազախստանի մայրաքաղաք) սովորաբար նախընտրում է լռել: Մասնավորապես, Բելառուսի նախագահը բազմիցս հայտարարել է միության գործունեության համար անհրաժեշտ պայմանների վերանայման անհրաժեշտությունը: Իր հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ կշարունակի ձգտել ինտեգրման հիմնական սկզբունքների (աշխատուժի ազատ տեղաշարժ, գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորում, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվայնացում) իրականացմանը: Մինչդեռ, առևտրային պատերազմները և փոխադարձ պատժամիջոցները արդեն իսկ փորձարկված գործիքներ են ԵԱՏՄ-ում: Ըստ Ալեքսանդր Վորոբյովի, առևտրային պատերազմների հիմնական պատճառներից մեկն իրենց երկրներում սեփական շահերը պաշտպանելու համար լոբբիստական գործունեության ծավալումն է խոշոր ազգային ընկերությունների կողմից:

Երկրորդ պատճառն ինքնապաշտպանական խնդիրների լուծումն է, այսինքն՝ ԵԱՏՄ-ի երկրները, հաճախ փորձելով իրենց արտադրողին օգնել, սահմանափակումներ են դնում, չնայած դա հակասում է օրենքի նորմերին: Եվ երրորդ պատճառը քաղաքականն է, երբ երկրները իրենց շահերը բավարարելու և ներպետական խնդիրները լուծելու համար խոչընդոտներ են ստեղծում: Փորձագետը կարծում է նաև, որ ներկայումս ԵԱՏՄ երկրների գործարարներն ու իշխանությունները հեռու են ազգային մտածողության կարծրատիպերից հրաժարվելուց: Արդյունքում նկատվում է, որ 2014-2015 թվականների սպասողական շրջանից հետո ԵԱՏՄ երկրների համար առավել գրավիչ է դառնում համագործակցությունը արտաքին ոլորտներում, քան փոխգործակցության եվրասիական վեկտորը:

2017 թվականին Ղազախստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 40% -ը բաժին է ընկել ԵՄ-ին: Ղազախստանն ու Ղըրղըզստանը ակտիվորեն ներգրավված են «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» չինական ինտեգրացիոն նախաձեռնության իրականացմանը: Նուր Սուլթանի և Բիշքեկի՝ Պեկինի հետ փոխգործակցությունը հիմնականում երկկողմանի հիմքի վրա է, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի միասնական դիրքորոշման: 

Բելառուսի ղեկավարությունը, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, տարիներ շարունակ ցուցադրում է Կրեմլի հետ իր հակասությունները: Մինսկը, հավանաբար, կցանկանար բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, սակայն նախագահ Լուկաշենկոյի՝ եվրոպական գործընկերների հետ ունեցած բարդ հարաբերությունները զգալիորեն սահմանափակում են նման մանևրների հնարավորությունը:

Հայաստանը արդեն իսկ հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու իր մտադրության մասին: Երևանը, Նուր Սուլթանը, Մինսկը և անգամ Մոսկվան վերջերս ցույց են տալիս ԵԱՏՄ-ի նկատմամբ ոգևորության որոշակի անկում, և չնայած դա պաշտոնական մակարդակով չի ցուցադրվում, սակայն խոսվում է եվրաինտեգրման կարևորության մասին: ԵԱՏՄ երկրների ղեկավարները ինտեգրման կարևորությունը քննարկել են Նուր Սուլթանում 2019 թվականի մայիսին կայացած գագաթաժողովում: Նրանք առաջարկել են արդիականացնել ԵԱՏՄ-ն ներսից և ամրապնդել այն դրսից` Չինաստանի, Սինգապուրի և Իրանի հետ առևտրային հարաբերությունների միջոցով: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել այն իրականությանը, որ առևտրային պատերազմներ ժամանակ առ ժամանակ լինելու են, և ԵԱՏՄ-ի դերը պետք է լինի դրանց քանակը մինիմալացնելը:

Կամո Խաչիկյան

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц