Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե մտնեք «Հայ­ֆիլ­մի» տա­րածք, հա­վա­տաց­նում եմ՝ «Դլե յա­մա­նի» երաժշ­տու­թյու­նը կսկսի հնչել ձեր ականջ­նե­րում»

ИНТЕРВЬЮ

Դերասան, սցենարիստ, «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Զաքարյանի հետ «Փաստը» զրուցել է մշակույթի, նրա նկատմամբ պետության հոգածության, կինոարտադրության, «Հայֆիլմին» նոր շունչ հաղորդելու անհրաժեշտության մասին:

«Մեր նախկին և ներկա կառավարությունները երկրի զարգացումը, բյուջեի համալրումը, մարդկանց բարեկեցությունը տեսնում են կարտոֆիլ ցանելու կամ լոլիկ աճեցնելու մեջ, իրենց երևակայությունը չի կարողանում հասնել կինոյին: Օրինակ, ամերիկացիները, ֆրանսիացիները, հիմա արդեն ռուսները հասկանում են, որ երկրի զարգացման գլխավոր ոլորտներից մեկը կինոն է: Եթե Ամերիկան ուրիշ որևէ արտադրություն չունենա, ապա իր ֆիլմարտադրությունն իրեն բավարար է՝ երկիրը պահելու համար:

Հասկանում եմ, որ փոքր երկիր ենք, այդքան ռեսուրս չունենք, բայց ինչ-որ կերպ կարելի է աջակցել երիտասարդ ստեղծագործողներին», - «Փաստի» հետ զրույցում ասում է Զաքարյանը:

Նա վստահ է՝ ստեղծագործողները պարտավոր են հարգել և՛ հանդիսատեսին, և՛ մասնագետներին: «Չի կարելի տեսախցիկը ստատիկ դնել մի դիրքում, չորս ռակուրսով փոխել և 25 րոպե ցույց տալ Սևանը՝ առավոտից մինչև մայրամուտ: Դու 25 րոպե նայում ես ալիքներին: Տանը մեծ ակվարիում ունեմ, ավելի հետաքրքիր է, քան այդ տեսարանին նայելը, որովհետև այստեղ գոնե ձկներն էլ են երևում: Ստեղծագործողը պետք է հասկանա՝ կինոարտադրությունը, ռեժիսուրան իրե՞նն է, թե ոչ», - նշում է սցենարիստը: 

Նա ասում է՝ շատ լավ կլիներ, որ երիտասարդներն աջակցություն ունենային, օրինակ՝ 1 միլիոն դրամ տրամադրեին ստեղծագործողին: Ուղղակի կառավարությունը պետք է ճիշտ մոտենա հարցերին: «Իմ գրած սցենարով ֆիլմ նկարահանելու համար ընկերներիս հետ վարկ ենք վերցրել:

Մի ընկերս բարմեն էր աշխատում, ես շախմատ եմ դասավանդում, որ ֆիլմի համար վերցրած վարկը փակենք: Իսկ ինչո՞ւ, դրա՞ համար ենք սովորել, մասնագիտություն ձեռք բերել: Միևնույն ժամանակ մեր նկարած ֆիլմը մեզ որևէ շահույթ չի բերում: Իհարկե, մրցանակներ ենք ստանում, ֆիլմը ստանում է, օրինակ, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, արձանիկ, բայց ոչ գումար», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Զաքարյանը կարծում է, որ պետության կողմից մշակույթի նկատմամբ ուշադրություն կա, բայց բավարար չէ:

«Այդ ուշադրությունն ուղղված է այն ոլորտներին, որոնք կյանքին այնքան էլ համընթաց չեն քայլում: Մի փոքր վախով ուզում եմ նշել, որ այսօր կինոն է արդեն գնում երկրորդ պլան, առաջին պլան գալիս են անիմացիոն ֆիլմերը: Մեզ մոտ դեռ թատրոնն է կարևորվում:

Դրանք ինձ համար այսօր էկզոտիկ վայրեր են, որոնք ասոցացնում եմ թանգարանների հետ: Այն, ինչ բեմադրվում է այսօր թատրոնում, մեր կյանքում կիրառելի չէ:

Այն, որ թատրոնն առաջ կարող էր լինել դաստիարակության մեթոդ, հասարակությանը կրթելու ինչ-որ գործառույթ ունենալ, այսօր չի գործում, որովհետև այսօրվա կյանքն այլ է: Իմ կարծիքով, սովետից մնացած սովորություն է մշակութային ներդրման առյուծի բաժինը թատրոններին տալը:

Անցած տարի հայաստանյան ամբողջ կինեմատոգրաֆին հատկացվել է 275 միլիոն դրամ, որը մոտ 550 հազար դոլար է:

Սա նորմալ, լիամետրաժ ֆիլմի բյուջեի մեկ քսաներորդ մասն է: Պատկերացնո՞ւմ եք: Այնինչ այդքան գումար տրամադրվել է ամբողջ երկրի կինոարտադրությանը: Դեռ մեծ հարց է, թե ի՞նչ սկզբունքով է այդ գումարը տրամադրվում ստեղծագործողներին: Ամեն տարի ֆինանսավորում են նույն մարդկանց, բայց նրանց նկարած ֆիլմերը չկան: Եթե նրանց այս տարի էլ են ֆինանսավորելու, ինչպես նախորդ տարիներին, ուրեմն հեղափոխությունն իզուր էր, ոչ մի բան էլ իրականում չի փոխվել», - ասում է Զաքարյանը:

Անդրադառնում ենք նաև «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը, որն արդեն գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: «Հայֆիլմի հետ կապված անում ենք ամեն ինչ, որպեսզի այն դուրս գա մասնավորեցման ծրագրից, այդտեղ սկսվեն ֆիլմեր նկարահանվել, «Հայֆիլմը» սկսի գործել: Մեր պայքարի բուն նպատակը դա է: Անցած տարի այն տվել են վարձով ինչոր ընկերության: Եթե մտնեք «Հայֆիլմի» տարածք, հավատացնում եմ՝ «Դլե յամանի» երաժշտությունը կսկսի հնչել ձեր ականջներում: Մի հարկում փայտամշակման գործարան է, մի հարկում շներ են ապրում:

Չեք պատկերացնում, թե ինչ վիճակ է: «Մեր մանկության տանգո» ֆիլմի ժապավենը աղբամանից ենք գտել: «Հայֆիլմի» ներկայիս ղեկավարությունը չի կարող այսօր այնպես անել, որ այնտեղ գոնե մեկ լիամետրաժ ֆիլմ նկարահանվի՝ «Հայֆիլմի» լոգոյով: Մարդիկ ուղղակի կինոյի հետ որևէ առնչություն չունեն», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель