Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

КУЛЬТУРА

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԱ­ԶԵ ԿԱ­ՄՈՒՐՋ

(հատված)

Աշխարհը՝ շեն, Անին՝ ավեր,

Անին՝ շեն, աշխարհն՝ ավեր:

Անի քաղաքի պարսպից մի տուֆաքար պոկվել, ընկել էր, և ամբողջ շղթան երևում էր բաց ատամնաշարի պես. մի ատամը երկար ու ժանգոտ ունելիով հանել էր ժամանակը: Ոչ մեկը չգիտեր կամ չէր պատկերացնում, որ հենց այդ ճեղքից՝ հանված ատամի անպաշտպան ու բաց խոռոչից սկսվում է ծաղկող ու փթթող քաղաքի քայքայումը: Այնտեղ առաջինը ոտք դրեց մի փոքրիկ սարդ:

«Հարմար բնակարան է,ասաց նա,- կարելի է բանակ տեղավորել՝ և՛ գործելու ասպարեզ կա, և՛ ոստայն հյուսելու հնարավորություն»: Եվ ձայն տվեց, կանչեց հրամանի սպասող իր զինվորներին: Նրանք իրենցով լցրին քարի լքած տարածությունը, իբրև շարժուն ու կենդանի պատ, և եթե իրավիճակը պահանջեր, ամեն ակնթարթ պատրաստ էին լքելու նոր բույնը, ինչպես Անիի բազմազգ բնակիչները՝ հիմնականում հայեր, նաև սակավաթիվ հույն, թուրք-սելջուկ, քուրդ ու պարսիկ:

Ոստայնը տարածվեց պարսպի երկայնքով ու լայնությամբ. միջատները մեծացնում էին բնակարանը՝ իրենց մանած թելերի երկար ճյուղավորումներով: Հետո ճյուղավորումները ձգվեցին փողոցների սալահատակի վրայով, տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացան զանգակատների գմբեթները: Աղետի առաջին նշաններն զգաց ծեր ու կարճատես մի անեցի: Պատահաբար հայտնաբերեց պարսպի վրայի սարդոստայնը և շտապեց հայտնել Գրիգոր Ապիրատ սրբազանին:

Ծերունին դրանով չհանգստացավ, մտավ Սուրբ Փրկիչ եկեղեցի և հոգևոր հայրերի պարզած հանգանակության տուփը երկու ոսկեդրամ գցեց:

–Քաղաքը հոգեվարքի մեջ է ,–ասաց նա,– ես հավանաբար չտեսնեմ վերջնական անկումը, բայց իմ կողմից ահա երկու դահեկան՝ թաղման ծախսերը հոգալու: Խոսքն ասվեց սառը վստահությամբ և գուշակողի խորաթափանցությամբ: Հանկարծ տարօրինակ բան կատարվեց: Բնակիչները, մեծ նաև և փոքր, այր և կին, բազմաթիվ այցելուներ` շտապեցին Անիի անհամար եկեղեցիները, և ծնունդ առավ յուրօրինակ, ինքնակամ հանգանակություն:

Եվ երբ յուրաքանչյուրը հոգու հանգստության համար քաղաքի փրկության պարտքը կատարած համարելով վերադարձավ, հոգևոր հայրերը փակեցին աղոթատների դռները, հաշվեցին օրվա աննախընթաց եկամուտը: 

Անակնկալ եռուզեռը չքացել էր, փոխարենը մնացել էին ոսկու և արծաթի հսկայական շեղջը և սարդոստայնը: «Անին չի կործանվի,–ասաց Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանան առավոտվա ժամերգության պահին,– դուք, որպես հայոց աթոռանիստի պատվելի քաղաքացիներ, ձեր պարտքը կատարել եք բազմապատիկ: Ի՞նչ է այդ չնչին ճեղքվածքը: Հավաքված գումարով կարելի է նոր պարիսպ քաշել քաղաքի շուրջը»:

...Նա ոչինչ չասաց սարդերի մասին: Նրանք բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում, նույնիսկ բնակիչների հավաքած ոսկու և արծաթի շեղջում: «Ո՞վ է տեսել մուկը փիղ ուտի»,երկար ճառն Անիի հերոսական անցյալի մասին եզրափակեց քահանան: Նա անձամբ վարակված էր, և նրա ճառից թափվում էին քնաբեր դեղահաբեր: Լսողները և նրա աջը համբուրողները կուլ տվին առատորեն մատուցվող դեղահաբերը, վարակվեցին հանգստությամբ և մոռացան ծերունու տխուր գուշակությունը: Աստիճանաբար, մի քանի օրում ամեն ինչ խաղաղվեց, մտավ սովորական հունը, մշտնջենական նիրհի և մոռացության շերտով վարագուրվեց անցյալը, կարծես ոչինչ չէր պատահել:

Վարակից զերծ էր կարճատես ծերունին: Այդ առավոտ ներկա չէր ժամերգության: Նա օրեր ու ամիսներ շրջում էր փողոցներում և ճչում հուսալքված.

– Մարդի՛կ, փրկեցե՛ք, Անին կործանվում է, ես իմ աչքով տեսա կենդանի ու շարժուն պատը մեջ պարիսպներուն:

Դեղահաբերի ազդեցության տակ մրափող քաղաքը չէր լսում նրան, չէր արձագանքում:

ՍԱՄՎԵԼ ԶՈՒԼՈՅԱՆ

 

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեի, որ կաս,

Որ դու կգաս մի օր`

Մշուշ լինի, անձրև,

Թե կիրակի,

Վաղուց փնտրած սիրո,

Քրոջ տեսքով մոլոր...

Եվ ուշացած հուշդ

Դուռս պիտի թակի:

Եվ գիտեի, որ դու

Հայտնվում ես միշտ ուշ,

Անակնկալ, ուրիշ ժամանակից

Ավետիսիդ կարոտ

Հոգուս իջար ոնց գույժ`

Դարձնելով կորուստն իմ կրկնակի:

Ես ամենքից հոգնած,

Դարձրած ողջը հուշ

Եվ վաստակած արդեն իմ կիրակին`

Խմում էի գինին

Իմ առօրյա անուժ,

Գոհ մաղթանքներ հղում

Պահապան Հրեշտակիս:

Բայց դու եկար հանկարծ

Քրոջ տեսքով մոլոր,

Ինձ դարձրիր երկդեմ ու երկակի...

Եվ մնում է կիսված

Երկրորդությունն իմ նոր,

Եվ անձրև է, մշուշ ու կիրակի...

ՄՆԱՑՈՂԱՑ ԼԱՎԸ...

Ինձ ջնջել եմ երեկվանից

Ու ձեր միջին արդեն չկամ,

Օրապակաս էն խելառից

Էկա վերջին բարևը տամ:

Լի, անպակաս էս սեղանին

Ես մեկ լեղի, մեկ կենաց թաս,

Պիտի ջարդվեմ միանգամից`

Մնացողաց շախն անպակաս:

Ողորմի ձեզ, և մեղա ինձ

Եվ օրերին էս գժավուն,

Ձեր նմանակ ինձ նմանին

Էսօր ես եմ մենակ թաղում:

Էսօր ես եմ, ձեր մեջ չկամ,

Ինձ ջնջել եմ էրեկվանից.

Մնացողաց շախն անպակաս,

Օղորմի ինձ, ձեզ երանի...

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Լուսաբացը երբ կգտնի ինձ` երևի,

Մոմս մարած պիտի լինի

Ու օջախիս քուրան հանգած:

Մի սև ստվեր` իմ այս վերջին կեսգիշերից`

Տան անկյունում կմնա` ոնց մթին կասկած:

... ու կսկսվի` ելումուտը զուսպ ձևերի,

Ախ ու վախի վշտամորմոք լացուկոծում,

Կհեռանամ մարմին կոչված էդ մեռելից`

Վերջին անգամ ինձ գտնելու քո փողոցում...

Երկու ստվեր` ինձ հետամուտ, զգոն կգան,

Ծանոթ մի կին կհառաչի` «Գնա˜ց ձեռից»,

Չհասկացած, որ ես վաղուց արդեն չկամ,

Ու ապրածս` սուտն է` անթաղ էդ մեռելի...

Հիմա արդեն` ինձնից, ձեզնից էն կողմ միշտ կամ`

Հրեշտակաց բաժին դառնամ,

Թե` դևերի...

Ձեռքիս մեջ է ունեցածս, որ պիտի տամ

Նրան, ումը երբեք չեղա

Ու միշտ ԷԻ...

ԱՆԱՀԻԹԱ

Մութն էր երկինքն ու աստղավրան,

Կախարդ գիշերվա դեմքը` սաթե...

Ես հին մի գիշեր տեսա նրան,

Որ երազից էր ու ակաթե:

Ոսկեծղի ու ոսկեզրահ`

Նա` Մեծամայրը հին դիցերի,

Որոնք երկնքից գիտեն գայթել,

Բայց մնալ մաքուր ու անթերի:

Մութն էր երկինքն ու աստղավրան,

Տիեզերքում մի մեծ սիրտ էր պայթել...

Ես հին մի գիշեր տեսա նրան,

Որ երազից էր ու ակաթե:

***

Վերջին բաժակի հետ պիտի պատռեմ կաշիս`

Մորթս նետած դևին այդ` լափելու,

Որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից`

Ձյուների մեջ ԾԱՂԻԿ որոնելու…

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию