Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­կա­ռա­կոր­դը ամե­նև­ին միտ­ված չէ խա­ղաղ ու բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով հար­ցի լուծ­ման գնալ»

ИНТЕРВЬЮ

Նախորդող օրերի ընթացքում ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ ու երկու վիրավոր: Ադրբեջանական կողմի գործողությունները եղել են դիպուկահարների ներգրավմամբ:

«Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը փաստում է վերջին շրջանում սահմանի ողջ երկայնքով առկա լարվածության մասին:

«Խոսքը թե՛ Նախիջևանի, թե՛ Տավուշի մարզի ուղղությունների մասին է: Հետ գնանք՝ հիշելով, որ Արցախյան հակամարտությունը սկսվեց հենց Նախիջևանի ու Տավուշի ուղղություններից: Ամենասկզբից կրակոցները եղան հենց այդ հատվածներում, որից հետո գործողությունները տարածվեցին՝ ընդգրկելով Արցախի ողջ տարածքը: Տվյալ դեպքում այս լարվածությունն ինձ համար անհանգստացնող է:

Ի դեպ՝ գոնե վերջին մեկ տարում այսպիսի տեմպերով կրակոցներն իրենց համար նման «արդյունք» չէին տվել: Հուլիսի 28-ի դեպքը գալիս է ապացուցելու, որ նրանք այդ հատվածում դիպուկահարներին առաջնագծից հետ չեն քաշել: Ընդհանուր առմամբ, ռազմական առումով սա ՀՀ պետական սահմանների դեմ ոտնձգություն է:

Բայց մենք ոչ միայն սահմանին պետք է համարժեք պատասխան տանք, այլ պետք է նաև դիվանագիտական առումով տարբեր նոտաներ հղենք, միջազգային կառույցներին գոնե տեղյակ պահենք, թե ինչ է կատարվում: 

Դիվանագիտական առումով հսկայական աշխատանք պետք է կատարենք, որ միջազգային հանրությունը տեղյակ լինի կրակոցներից՝ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը: Շարունակելով՝ նա շեշտեց. «Որպես չգրված կանոն, միջազգային կառույցները սովորաբար անորոշ հայտարարություններ են անում, որոնք ուղղված չեն կողմերից և ոչ մեկին:

Այդուհանդերձ, այստեղ կարևոր է ոչ թե նրանց հայտարարությունը, այլ տեղեկացված լինելը. հետագա բանակցային գործընթացների մասով սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնք մեզ պետք են գալու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից նման սադրանքների գնալու գործոններին, փորձագետը նկատեց. «Ադրբեջանում տարածվում, պրոպագանդվում է ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանությունն իր հասարակությանը նախապատրաստում է ռազմական գործողությունների: Անունը կդնենք պատերազմ, սահմանի լարվածություն, միևնույն է, դրանք սահմանի վրա լարվածություն են նախապատրաստում: 

Իսկ ռազմական գործողությունների վերսկսումը կամ սահմանների որոշակի հատվածներում մասնակիորեն լարվածություն մտցնելը նախևառաջ բխում են Ադրբեջանի ներքաղաքական շահերից: Եթե որևէ քաղաքական ուժ այնտեղ ընդվզում է կամ նման փորձ է անում, նրանք անմիջապես սահմանին լարվածություն են մտցնում՝ դրանով փորձելով շեղել իրենց հասարակության ուշադրությունը:

Մյուս կողմից՝ սա վկայում է այն մասին, որ, կարծես թե, այդպիսով պատասխանում են մեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարություններին, համաձայն որոնց, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանները, լիարժեք զինված ենք և այլն: Նրանք այդպիսով փորձում են ազդել գոնե հոգեբանորեն, բայց ծիծաղելի է, քանի որ այդ դեպքերով չէ որոշվում, թե որ բանակը որքանով է մարտունակ»:

Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը առաջին հերթին պետք է էլ ավելի վերահսկելի դարձնի զինված ուժերում մարտունակության բարձրացման գործընթացը. «Դրանք կլինեն դասընթացների, թե դիրքեր մատակարարվող տարբեր նյութատեխնիկական սարքավորումների տեսքով, ամեն դեպքում, այդ ամենին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել:

Եթե դիրքում դիպուկահար է «աշխատում», նշանակում է, որ դիրքում ինչ-որ մի բան այն չէ, նշանակում է՝ դիրքում պաշտպանվածության խնդիր կա: Ուրեմն, պետք է այդ դիրքի անվտանգությունը բարձրացնել: Մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին մինչ այս է եղել. չպետք է կորցնենք զգոնությունը, անընդհատ պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ, միևնույն է, Ադրբեջանը գնալու է դրան: 

Թե՛ մեր իշխանության, թե՛ հասարակության թիվ մեկ գործը զգոնության բարձրացումը պետք է լինի»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ բանակցությունների առումով մեծ սպասելիքներ չունի: «Վերջին շրջանում հակառակորդի կողմից իրավիճակի փոփոխությունը վկայում է այն մասին, որ նրանք ամենևին միտված չեն խաղաղ ու բանակցային ճանապարհով որևէ հարցի լուծման գնալ: Նրանք անընդհատ խոսում են ուժի մասին ու ուժ են ցուցադրում:

Հաշվի առնելով այդ փաստը՝ բանակցային գործընթացի մասին խոսելն ավելորդ է: Այո, կարծես թե մեկ տարի ընդմիջում ունեինք, «թայմ աութ» էր, հույս կար, որ բանակցային գործընթացով հարցը կարող է կարգավորվել: Բայց, ըստ իս, Ադրբեջանը ընդամենը ուսումնասիրում էր նոր իշխանությանը, փորձում էր հասկանալ նոր իշխանության քաղաքականությունը:

Հասկացավ, որ, այնուամենայնիվ, հարցը պետք է լուծի ռազմական ճանապարհով, որովհետև մենք բանակցային սեղանին դնում ենք մեզ համար ընդունելի տարբերակները: Այս փուլում գոնե ինձ համար բանակցությամբ հարց լուծելն անիրատեսական է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ