Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հա­սա­րա­կու­թյան ուշադ­րու­թյու­նը շե­ղել»

ПОЛИТИКА

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, իսկ Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության առումով, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, մեծ ակնկալիքներ չկան: Քաղաքագետը խնդիրը չի դիտարկում որպես զուտ ֆինանսական օգնություն ստանալու սպասելիքի համատեքստում:

Դիտարկելով նախ Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության հանգամանքը՝ նա շեշտեց ԱՄՆ-ից 40 մլն դոլար ֆինանսական լրացուցիչ օգնություն տրամադրելու վերաբերյալ հայտարարության մասին: «Թեպետ հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչել յան-Սփիրը առաջարկել է կրկնապատկել ու այդ աջակցությունը դարձնել 80 մլն ԱՄՆ դոլար, այդուհանդերձ, ես մի փոքր թերահավատ եմ, որ ԱՄՆ-ն այդ չափ գումար կտրամադրի: Այստեղ պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակարգն աչքի է ընկնում ժուժկալությամբ:

Ընդհանրապես, Թրամփն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, ըստ որի՝ ով ԱՄՆ-ի հետ է, մեծ օգնություն է ստանում, ով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի կիսում՝ չի ստանում: Եվ այս առումով մենք մեծ հույսեր չենք կարող ունենալ: Թեպետ ԱՄՆ-ում ունենք շատ ազդեցիկ ու մեծ սփյուռք, բայց նաև գիտենք, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, և ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան: Նաև գիտենք, թե այս պահի դրությամբ ռուս-ամերիկյան հարաբերություններն ինչ մակարդակի վրա են:

Այո, ԱՄՆ-ը շատ մեղմ է վերաբերվում ՀՀ քաղաքական դրսևորումներին, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող միանշանակ ասել, որ ԱՄՆ-ը կարող է բավականին մեծ օգնություն տրամադրել Հայաստանին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

Ինչ վերաբերում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցմանը, քաղաքագետն այդ հանգամանքը զարմանալի, միևնույն ժամանակ նաև մտահոգիչ համարեց: «Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարեց, որ 2 ամիս առաջ ընդունված օրինագիծը, ըստ որի՝ ԱՄՆ-ը շարունակելու էր ուղղակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Արցախին, չեղարկվում է: Այդ աջակցությունը ամեն տարի կազմել է գրեթե 5 մլն ԱՄՆ դոլար, ծրագիրն իրականացվել է USAID-ի միջոցով: 

Այստեղ հարցը ոչ այդքան գումարի չափն է, այլ երևույթն ու մեսիջը: Մենք հիմա առերեսվում ենք Արցախին տրամադրվող աջակցության չեղարկման երևույթի հետ, ինչը մտորելու շատ մեծ տեղիք է տալիս նախ այն առումով, որ սա կարող է Թրամփի վարչակարգի մեսիջը լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Դրանով ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը ևս մեկ անգամ իրենց դժգոհությունն են հայտնում Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը:

Կամ էլ պարզապես այս երևույթը կարելի է դիտարկել արտաքին քաղաքական ոլորտում մեր իշխանությունների հերթական բացթողման համատեքստում:

Փաշինյանն ավելի քան մեկ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանը, և նրա համար կարևորը ներքաղաքական դաշտն է: 

Նա շատ քիչ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականությանը»,-ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի խոսքով, շարունակվում է նաև պաշտպանողական քաղաքականությունը, որը շատ դեպքերում վնաս է հասցնում հենց ՀՀ-ին:

«Միակ հույսը, որ վերոնշյալ որոշումը կչեղարկվի և ԱՄՆ-ը կշարունակի Արցախին ուղղակի օգնություն տրամադրել, սփյուռքն է, որը բավականին ուժեղ դիրքեր ունի: Այդ առումով պատահական չէ, որ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ԱՄՆ-ում բնակվող հայությանը կոչ արեց ուղղակիորեն նամակախեղդ անել իրենց կողմից ընտրված կոնգրեսականներին»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը նկատում է՝ Արցախին ֆինանսական աջակցության չեղարկումը զուգադիպեց ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի և փոխվարչապետի մակարդակով կատարած այցերին. «Սա կարելի է բնութագրել նաև ԱՄՆ-ի կողմից գնահատական՝ այդ այցերին: ԱՄՆ-ն այդ այցերից հետո այս մեսիջն է հղում ՀՀ-ին, ինչը ևս մտորելու տեղիք է տալիս, որովհետև չեմ կարծում, թե չեղարկման որոշումը պատահական էր:

Ընդհանրապես պատահական ոչինչ չի լինում: Հեղափոխությունից հետո սա երկրորդ շեշտակի հարվածն էր»,-ասաց նա՝ շեշտելով ավելի վաղ Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկման մասին:

«Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր արտաքին քաղաքականությունը մեծ խնդիրներ ունի: Փաշինյանն ավելի շատ զբաղված է ներքաղաքական կեղծ օրակարգերի ձևավորմամբ: Իշխանությունը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում ծառացած իրական խնդիրներից:

Այդ իրական խնդիրները լուծելու փոխարեն զբաղված են վհուկների որսով, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով, Ստամբուլյան կոնվենցիայով, օրհներգով: Իսկ այդ ընթացքում ադրբեջանա-թուրքական տանդեմը, բավականին հմտորեն օգտագործելով ՀՀ-ի ղեկավարության կողմից արհամարհված արտաքին քաղաքական ոլորտը, բավականին հաջողություններ է գրանցում, ինչի վկայությունը Արցախի ֆինանսական աջակցության չեղարկումն է:

Լինելով շատ վտանգավոր տարածաշրջանում՝ Հայաստանի իշխանություններն ուղղակի անտեսում են արտաքին քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ ամեն ինչ սփյուռքի մակարդակով պետք է լուծվի, մինչդեռ դա միայն սփյուռքի խնդիրը չէ:

Բացի այդ, սփյուռքն անում է ավելին, քան իր հնարավորությունների սահմանն է: Խնդիրն այն է, որ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ դեսպանությունները, թե՛ հյուպատոսարանները գրեթե ոչ մի աշխատանք չեն տանում: Եթե անգամ որևէ աշխատանք են տանում, ապա շատ վատ են աշխատում: Ֆրանսիական դատարանների որոշումների հետևում թուրք-ադրբեջանական լոբբինգն է կանգնած:

Նույն տրամաբանությամբ Թրամփի վարչակազմը չէր կարող ընդամենը 2 ամիս առաջ ընդունված որոշումը չեղարկել: Ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտ ասում են, որ Արցախին ֆինանսական աջակցության վերաբերյալ որոշման չեղարկումը Բաքվի և Անկարայի խմբի հմուտ աշխատանքի արդյունքն է»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը չպետք է նման մարտահրավերները չեզոքացնելու հարցում հույսը միայն սփյուռքի վրա դնի:

«Եթե նախկին իշխանությունները սփյուռքի հետ խնդիրներ ստեղծեցին՝ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, ապա այս իշխանությունները ավելի վտանգավոր գծով են ընթանում: Նրանք վատ հարաբերություններ ունեն ՀՅԴ-ի հետ, որը շատ ուժեղ դիրքեր ունի հայկական սփյուռքում:

Սա ևս խնդիր է Հայաստան-սփյուռք համատեղ համագործակցության և Հայաստանի առաջ բացվող մարտահրավերներին դիմակայելու համար»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»