Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցու... ՄՇԱԿՈՒՅԹ
Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ... ՄՇԱԿՈՒՅԹ
Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Past.am

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին  հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին եւ տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին եւ վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։

 

website by Sargssyan