Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գլադիատորական մարտեր. պատի՞ժ, ադրենալի՞ն, թե՞ հարստանալու միջոց

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Գլադիատորները եղել են ստրուկներ, որոնց ստիպել են կռվել ամբոխի աչքի առաջ։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Երևի թե ամենաշատ մոլորությունները մարդիկ ունեն գլադիատորների մասին պատկերացումներում։ Ընդ որում, նման մոլորությունները առաջացել են մեր ժամանակներում՝ գլադիատորներին նվիրված կինոնկարների և գրքերի «շնորհիվ»։

Հռոմեական ամֆիթատրոններում կռվող գլադիատորի կերպարը մեր ժամանակներում պահանջված է դարձել։ Սրա պատճառը այն է, որ իրականում չափազանց քիչ են Հին Հռոմում գլադիատորական մարտերի մասին ճշգրիտ տեղեկությունները, ինչի արդյունքում դրանք չեն եղել պատմաբանների և հնէաբանների ուսումնասիրության առանձին առարկա։

Այդ մարտիկների սպառազինությունը, կյանքը և կյանքի պայմանները հանդիսացել են ընդամենը այլ նպատակով կատարված հետազոտությունների լրացում։ Օրինակ՝ խորհրդային պատմաբաններին գլադիատորները հետաքրքրում էին միայն այն համատեքստում, որ ժամանակին հռոմեական ստրուկների միակ ապստամբության առաջնորդը եղել էր գլադիատոր Սպարտակը։

Այն, որ գլադիատորները եղել են ստրուկներ, գալիս է հենց այդ պատմությունից։ Ընդ որում, անտեսվում է այն փաստը, որ Սպարտակը ստրուկ չի եղել։ Նա ընդամենը դատապարտվել էր կռվել գլադիատորական մարտում, քանի որ այդ խիզախ ֆրակիացին դասալքել էր հռոմեական բանակը (իսկ այնտեղ նա հայտնվել էր որպես ռազմագերի. հռոմեացիները սովորություն ունեին իրենց բանակը համալրել ռազմագերիների հաշվին)։

Այսինքն, Սպարտակը ընդամենը դատապարտյալ էր, որ կրում էր իր պատիժը և ստրուկ չէր։

Ընդհանրապես, գլադիատորներին կարել է բաժանել չորս խմբի։ Առաջին և ամենամեծաքանակ խումբը ռազմագերիներն են, և իրոք սա գլադիատորների ամենահին տիպն է, որը գոյություն է ունեցել Հանրապետության և Կայսրության ժամանակ։ Երկրորդ խումբը հանցագործներն են, որոնք դատապարտվել են գլադիատորական մարտերի. այս ավանդույթը արմատավորվել է Հանրապետության ուշ ժամանակաշրջաններում և շարունակվել է Կայսրության ժամանակաշրջանում ։

Երրորդ խումբը ստրուկներն են, որոնց սկսել են գլադիատորներ դարձնել Հանրապետության ժամանակաշրջանի վերջում, սակայն պետք է հաշվի առնել այն, որ արդեն Կայսրության շրջանում նման գլադիատորների քանակը խիստ պակասել էր, քանի որ ամբոխին դուր չէր գալիս այն, որ ստրուկ-գլադիատորները կռվում են թույլ և առանց ոգևորության։

Արժե նշել, որ այս երեք գլադիատորական խմբերից տեսականորեն ոչ մեկի դեպքում գլադիատոր լինելը ցմահ չի եղել։ 

Օրինակ՝ ցանկացած դատապարտյալ, ռազմագերի կամ ստրուկ ելույթի համար (կենդանի մնալու դեպքում) մեծ գումար է ստացել։ Ստրուկի կամ ռազմագերու համար դա եղել է մոտավորապես իր շուկայական արժեքի մեկ հինգերորդը, այսինքն՝ 5 հաջող մարտից հետո հնարավորություն է եղել հետ գնել ազատությունը, իսկ ինչ վերաբերում է դատապարտված հանցագործներին, ապա նրանց դատապարտման ժամանակը եղել է սովորաբար 5 տարի, որից հետո մարտիկը կարող էր հանգիստ թողնել գլադիատորական բեմը։ 

Ավելին, ցանկացած գլադիատոր կարող էր ազատ արձակվել ըստ հանդիսատեսների ցանկության, երբ հաջող ելույթից հետո էդիտորը (խաղերի կազմակերպիչ) արիության համար տալիս էր նրան փայտյա սուր՝ ռուդիս։

Այնուամենայնիվ, այս հնարավորություններից օգտվում էին ոչ բոլորը։ Կան Կայսրության ժամանակների բազմաթիվ վկայություններ, որ ռուդիս ստացածները կրկին վերադարձել են բեմ։

Հավանաբար նրանց նման արարքի դրդում էր զգալի վարձատրությունը և հեշտ ապրուստը։ Օրինակ՝ ռուդիս ստացածը մեկ մարտի համար ստանում էր 12 հազար սիստերցիա (համեմատության համար ասենք, որ հռոմեացի հողագործին ընտանիքը կերակրելու համար պետք էր մոտ 500 սիստերցիա)։

Երբեմն անգամ ռուդիս ստացածը հայտնվում էր գլադիատորական բեմում կրկին հանցագործություն կատարելու համար, օրինակ՝ սիրիացի գլադիատոր Ֆլամման 4 անգամ ստացել է ռուդիս, և որպես գլադիատոր ապրել 30 տարի, որից հետո դարձել է մարզիչ գլադիատորական դպրոցում։

Գլադիատորների վերոնշյալ երեք խմբերից զատ գոյություն է ունեցել նաև չորրորդ խումբը։ Սրանք ազատ մարդիկ են եղել, որոնք կամավոր գլադիատոր են դարձել (աուկտորատներ)։ Այս խմբի մարդիկ առկա էին դեռևս Հանրապետության ժամանակաշրջանում, սակայն Կայսրության ժամանակ սրանց քանակը խիստ աճել է։

Անգամ աուկտորատներ-գլադիատորների քանակը սկսել է գերազանցել այլ խմբերի գլադիատորների քանակին։

Հետաքրքիր է այն, որ ըստ հռոմեացի պատմաբանների, գլադիատորներ դառնում էին ոչ միայն աղքատ ազատ քաղաքացիները, այլ անգամ սենատորների, հարուստ վաճառականների երեխաները։ Անգամ եղել են դեպքեր, որ որպես գլադիատոր հանդես են եկել միապետները, օրինակ՝ բոլորին լավ հայտնի Կոմմոդը։ Ի դեպ, այդ միապետը յուրաքանչյուր ելութի համար ստանում էր մեկ միլիոն սիստերցիա, որը լավ հավելում էր հռոմեական գանձարանին։

Այնուամենայնիվ, գլադիատոր հիմնականում ազատ մարդիկ դառնում էին ոչ փողի համար, «ոսկե երիտասարդության» համար դա ապահովում էր մեծ հաջողություն կանանց մոտ, հետո էլ՝ կան մարդիկ, որոնց պետք է սուր զգացողություն՝ ադրենալին, որը շարքային հռոմեացու կյանքում բացակայում էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию