Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզում ողբերգական ավտովթարի պահը, երբ Opel-ը կիսվել էր (տեսանյութ) Ի՞նչն է ստիպել կառավարությանը նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում. Էդմոն Մարուքյան Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է». Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում ԱՀ-ի ԱԺ-ում Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Դանիբեկյանին «Վերջը սոված ենք մնալու» Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան (տեսանյութ) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Ինչ է սուպերվարչապետությունը Լիլիթ Մակունցի պատկերացմամբ Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 47-ամյա բնակչին

Սեպտեմբերի 6-ին Իրանը կսկսի միջուկային համաձայնագրով պարտավորությունների կրճատման երրորդ փուլը

Սեպտեմբերի 6-ին Իրանը կսկսի իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանի ձեռնարկած միջոցները կիրականացվեն ԱԷՄԳ-ի նորմերի եւ կանոնների շրջանակում: «Եվրոպան կստանա եւս մեկ 60-օրյա մորատորիում, եւ երբ նրանք (Եվրոպան) իրենց պարտավորությունները կատարեն, Իրանը կհետեւի համաձայնագրով իր պարտավորություններին»,- նշել է Ռոհանին:

«Մենք կատարեցինք մեր պարտավորությունների կրճատման առաջին քայլը եւ մնացյալ կողմերին տրամադրեցինք երկամսյա ժամկետ: Այնուհետեւ մենք սկսեցինք երկրորդ փուլը՝ նրանց տրամադրելով եւս մեկ երկամսյա ժամկետ: Չորսամսյա ժամանակահատվածում մենք բանակցություններ ենք վարել մյուս կողմերի հետ, այդ թվում՝ Եվրամիության եւ համաձայնագիրը ստորագրած եվրոպացիների հետ»,- հիշեցրել է Ռոհանին՝ հավելելով, թե քանի որ Իրանը չի հասել ցանկալի արդյունքի, պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարվի ուրբաթ:

«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը երրորդ փուլում պարտավոր կլինի անմիջապես հետազոտություններ եւ մշակումներ սկսել ու դադարեցնել միջուկային համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները»,- ասել է նա:

Սպասվում է, որ Կազմակերպությունը սրընթաց կընդլայնի իր «հետազոտությունները եւ տարբեր նոր ցենտրիֆուգերի մշակումները, այն ամենի, ինչը երկրին անհրաժեշտ կլինի ուրանի հարստացման համար»:

website by Sargssyan