Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կրքեր Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տի հու­շա­հա­մա­լիրի տնօ­րե­նի պաշ­տո­նի հա­մար անց­կաց­վող մրցույ­թի շուրջ

ОБЩЕСТВО
Ազգագրագետ Խորեն Գրիգորյանն ասում է՝ այսօր մեր երկրում ունենք գլխավոր խնդիր, այն է՝ պահպանել օրենքները, որոնք գրվել են տարիներ շարունակ: Նա շեշտում է, որ չնայած արդեն 10 օրից ավելի է, ինչ հայտարարվել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, սակայն դրա մասին տեղեկատվություն գրեթե որևէ տեղ հնարավոր չէ գտնել:
 
«Հեղափոխություն իրականացրեցինք այն պատճառով, որ օրենքները չէին պահպանվում, իսկ այդ պարագայում առաջ էր գալիս խնդիր՝ կոռուպցիա:
 
Ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ մրցույթի հայտարարությունը պետք է անընդհատ թարմացվի, ինչը չի արվել: Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 28-ից, այն տեղադրվել է ՊՆ կայքում:
 
Մեկ այլ հարց է, թե ինչու է թանգարանը գտնվում պաշտպանության նախարարության, ոչ թե մշակութային քաղաքականություն որոշող գերատեսչության կազմում: Ինչևէ:
 
Օրենքի համաձայն՝ մրցույթի հայտարարությունը նախարարությունը ոչ թե պետք է իր կայքում հրապարակեր, այլ փոխանցեր զանգվածային լրատվության միջոցներին, որոնք հնգօրյա պարբերականությամբ այն անընդհատ տեղադրեին:
 
Օգոստոսի 28-ից մինչ օրս այդ հայտարարությունը որևէ տեղ չեմ տեսել:
 
Այն գտել եմ ՊՆ-ի կայքէջի արխիվում: Թանգարանի ֆեյսբուքյան էջում կարող եք տեսնել, թե թանգարանում աշխատանքի քանի հրավեր կա, բայց տնօրենի մրցույթի հայտարարությունն այստեղ չեք գտնի:
 
Արդյոք չեն խախտվե՞լ մասնակցության հավասարության նորմերը: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է պատասխաններ ստանան: 
 
Ուզում ենք պետություն կերտել, որի մեջ որևէ մեկը չպետք է իրեն օրենքից վեր դասի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը, որը թանգարանում աշխատել է շուրջ վեց տարի:
 
Նա մի քանի հարց է բարձրացնում, որոնք ուղղված են թանգարանի տնօրինությանը, մասնավորապես, թե ե՞րբ է վերջին անգամ եղել հիմնական ցուցադրության փոփոխություն, թանգարանն ազգագրական բնույթի որևէ տպագրություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ քաղաքականություն է վարվում թանգարանը զարգացնելու ուղղությամբ, մեկ տարվա կտրվածքով թանգարանն այցելուների թվի ա՞ճ, թե՞ նվազում ունի:
 
Գրիգորյանին հարց եմ ուղղում՝ նրա կարծիքով, տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին տեղակատվությունն ինչո՞ւ չի տարածվել: Այս հարցում նա ունի իր կարծիքը: «Ունեմ անձնական կարծիք այդ առումով. ցանկանում են նույն մարդուն արդեն երրորդ անգամ նշանակել տնօրենի պաշտոնում:
 
Բացի այն փաստից, որ մրցույթի անցկացումը թաքցվում է, այլ հիմնավորումներ չունեմ, և դա որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն չեմ կարող նշել: Ունեմ կապեր թանգարանի մտահոգ աշխատակիցների հետ:
 
Ինձ հասել է տեղեկություն, որ մրցույթի հարցաշարը ներդրվում է թանգարանի տնօրենի կողմից: Եթե կազմվում է թանգարանի տնօրենի կողմից որպես 12 տարվա աշխատանքների, թոհ ու բոհի միջով անցած կազմակերպիչ-տնօրեն, հրաշալի է, բայց սա մրցակցության խախտում է, եթե ինքը մասնակցի մրցույթին:
 
Իմ կարծիքով՝ արդեն իսկ ապօրինությունը կա, ֆիքսված է, որևէ տեղ չկա հայտարարություն, որ լինելու է մրցույթ: 
 
Արդեն իսկ խախտվել են մրցույթի հավասար լինելու պայմանները, այսինքն՝ չի կարելի սա որպես հիմք վերցնել և մրցույթ անցկացնել»,-եզրափակում է Խորեն Գրիգորյանը:
 
«Փաստը» հարցի վերաբերյալ պարզաբանում ստացավ նաև Կարեն Արիստակեսյանից, որն այս պահին թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:
 
Արիստակեսյանը նշում է՝ կոնկրետ այս դեպքում տնօրենի պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը: «Եթե մարդիկ չեն գալիս մրցույթին և բամբասում են, նշանակում է, որ պատրաստ չեն մրցելու:
 
Չեմ ուզում իջնել այդ մարդկանց մակարդակին: Մրցույթի համար հայտարարված են ժամկետներ, այն կազմակերպում է լիազոր մարմինը: Կա մրցույթի կարգ, որը հաստատված է պաշտպանության նախարարի հրամանով:
 
Մրցույթի հայտարարությունը որևէ մեկը չի թաքցնում, բոլորը շահագրգիռ են, որ մարդիկ մասնակցեն, այն արդար անցկացվի և հաղթի արժանավորը, այդ թվում և ես:
 
Այս տարիների ընթացքում, երբ տնօրեն եմ եղել, Սարդարապատում բավականին գործ եմ կատարել: Դա տեսանելի է այն մարդկանց համար, որոնք կուրությամբ չեն տառապում: Եթե մարդը 12 տարի առաջ եղել է Սարդարապատում և հիմա էլ այցելի, ապա տարբերությունը կտեսնի:
 
Կառչած չեմ այդ աթոռից: Անգամ չեմ դիմել մրցույթին, դեռ ժամանակ կա, իսկ մարդիկ արդեն աղմուկ են բարձրացնում իրենց անզորությունը դրսևորելով: Նրանք թանգարանագիտության և ազգագրության հետ ընդհանրապես կապ չունեն:
 
Հրավիրում եմ բաց և թափանցիկ մրցույթի, որին հետևելու է կառավարության ներկայացուցիչը, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ կարո՞ղ եմ գրել մի շարք իրավական ակտերի նախագծերից բխող հարցաշարեր: Իհարկե, չեմ կարող:
 
Դա կազմելու, փորձաքննություն անցնելու խնդիր ունի»,ասում է Արիստակեսյանը:
 
Նա նշում է՝ մրցույթին մասնակցել ցանկացողն ուղղակի պետք է տիրապետի օրենսդրությանը: «Համակարգիչը և՛ բանավոր, և՛ գրավոր հարցերն ընտրում է պատահականության սկզբունքով: Եթե մասնակիցը հաղթահարում է այդ երկու փուլը, պետք է ներկայացնի իր հայեցակարգը:
 
Մասնակիցները պետք է թանգարանագիտության հիմունքներ սովորեն, հասկանան ժամանակակից թանգարաններն ինչի համար են, ինչ խնդիրներ ու գործառույթներ ունեն:
 
Զանգում են, հարցնում՝ ինչո՞ւ է թանգարանը քիչ միջոցառում անում:
 
Թանգարանն իր դերակատարությունն ունի մարզի տարածքում և համահայաստանյան սոցիալ-մշակութային տիրույթում, և այս խնդիրները դրված են թանգարանի կանոնադրության մեջ»,-եզրափակում է Արիստակեսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ