Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա արժանի մենթոր չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

БЛОГ

Past.am

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook_ի իր էջում գրառում է  արել, որտեղ զուգահեռներ է անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մարկոս Ավրելիուսի գաղափարախոսության միջեւ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» եւ մյուսների մասին

Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր մտքերը՝ ընդ որում դրանց հիմնական նպատակը ոչ թե գրվածքը ընթերցողին հանձնելն էր, այլ Հռոմում տարածված հայտնի պրակտիկայի համաձայն՝ նա դա անում էր իր բնավորությունը «շտկելու եւ բուժելու», ինքնատիրապետման եւ ինքնակատարելագործման համար։ Բավական հետաքրքիր է նրա խորհրդածությունների առաջին հատվածը, որտեղ հերթով թվում է այն առաքինությունները, որոնք ստացել է իր ուսուցիչներից, պապից, Հռոմի կայսրերից։

Օրինակ, Անտոնինուս Պիուս կայսրից սովորել էր խորհրդակցությունների ժամանակ ուշադիր ու համբերությամբ գործերը քննել, այլ ոչ թե հարցերը հապճեպ փակել՝ բավարարվելով եղած պատկերացումներով։

Մի շատ կարեւոր գաղափախոսություն կա Ավրելիուսի գործունեության հիմքում՝ այն ինչ նա ստացել է իր մենթորներից  (արժեբանական ուսուցիչներ) եւ այն ինչ ինքն է փոխանցում՝ արդեն որպես մենթոր եւ պետության ղեկավար։
Այս առումով ուզում եմ որոշ համեմատականներ տանել ՀՀ այսօրվա ղեկավարի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա կամ արժանի մենթոր չի ունեցել, իսկ եթե նույնիսկ ունեցել է՝ վերցել է իր մենթորներից ոչ թե առաքինությունները, այլ նրանց թուլությունները։ Այսինքն՝որպես պետության ղեկավար ինչ է ինքը փոխանցում իր թիմին եւ մարդկանց, ովքեր հետեւում են իրենց վարչապետին։ Այսպես՝

1. Նիկոլ- «գիտնական»

Եթե Ավրելիուսը համարվում էր ստոիցիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել Հայաստանում քաղաքականության մեջ նոր ուղղության՝ հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Պարոն Փաշինյանին պետք է արժանին մատուցել, նա որակապես նոր մակարդակի է հասցրել հայհոյանքը՝ թույլ տալով, որ այն դառնա մարդկանց արտահայտման հիմնական ձեւը, մտնի մարդկանց ընտանիքներ, եւ իհարկե դառնա նոր իշխանության պահպանման գոյաբանական հիմքը: Սա այնքան լուրջ ձեռքբերում էր (անհասկանալի դիպվածով բացակայում էր վարչապետի 100 ձեռքբերումների շարքից), որ անգամ ներկայիս իշխանության ընդդիմախոսները վերցրեցին ու սկսեցին օգտագործել։ Վարչապետը կարող է հպարտանալ, որ այն գործնականում աշխատող գիտություն է, այնքան, որ նույնիսկ օգտագործվում է իր դեմ։ «ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր-հայր» եզրույթը հիրավի արժանի հավելում է կենսագրությանը։

2. Նիկոլ- «Հավասարակշռված/Խոհեմ»

Եթե Ավրելիուսը իր պապից ժառանգել էր անվրդովություն, իսկ ստոիկներից` սովորել կայունություն, ապա այն, ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը փոխանցել իր թիմակիցներին այն է, որ իր ցանկացած որոշում հեղհեղուկ է, չի ենթարկվում տրամաբանական եւ դիալեկտիկական որեւէ կանոնի, այն կախված է նրա տրամադրությունից ու ցասման աստիճանից։ Եթե շատ նեղն ես, ապա կարող ես բղավել, ձեռքերդ այս ու այն կողմ տանել եւ արտաբերել Սաշիկ կամ Քոչարյան մոգական անունները՝ պարտադիր նախադասության մեջ օգտագործելով «հեղափոխություն», «թալանչի», «այլեւս երբեք» «նախկին» բառերը։
Ու վերջ՝ բոլորը կապրեն լավ, խնդիրներ էլ չեն լինի, իսկ աշխատավարձերն էլ կլինեն տասնյակ անգամ շատ։
Այդ հեղհեղուկությունն ու անհավասարակշռությունն է պատճառը, որ ավելի պարադոքսալ իշխանություն, քան սա է, չի եղել։
Մի կողմից այն ամենամերժող իշխանություն է։ Անցած տարվանից մերժում են Սերժին, հիմա մերժում են Հրայր Թովմասյանին , երբեմնի հերոս Վանեցյանին, կիսահերոս Օսիպյանին եւ բոլորին բոլորին։

Միեւնույն ժամանակ այս իշխանությունը ամբողջովին հիմնված է նախկին իշխանության ներկայացուցիչների մասնագիտական ունակությունների վրա։ Կառավարության կազմին հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ ամբողջական քաոս չի տիրում միայն այն ոլորտներում, որի պատասխանատուները նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներն են՝ Ատոմ Ջանջուղազյան, Տիգրան Խաչատրյան, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Արթուր Ջավադյան եւ այլք։( Արթուր Դավթյանին չեմ նշում, որովհետեւ ինքը ամբողջությամբ համապատասխանում է «նոր» իշխանության չափանիշներին): Բայց հոգ չէ, վարչապետը շուտով քայլ առ քայլ կհրաժարվի պրոֆեսիոնալներից եւ, օրինակ, Դավիթ Տոնոյանի փոխարեն կնշանակի մեկին, ով ընդամենը արագ քայլքից չի վախեցել, իսկ օրինակ Ջանջուղազյանի փոխարեն՝ ընդամենը բազմապատկման աղյուսակը իմացող մեկին։

2.1 Նիկոլ- «Թիմային»

Նիկոլ Փաշինյանը սովորեցնում է, որ ԲՈԼՈՐԻն կարելի է օգտագործել եւ դեն նետել՝ անկախ նրանից իրենք ովքեր են։ Ամուլսա՞րն է առջեւում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել» ՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։ Եվ բազում-բազում պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք օրը մի հոգեցունց միտք կարող է արտահայտեն ու զբաղեցնեն հանրությանը՝ խայտառակ անելով իրենք իրենց։ Եվ իհարկե կա «լուսավոր ընդդիմություն», որը առանձին իրական լուսավորներին հանած, իշխանության տրամաբանական շարունակությունն է, բայց վարչապետը նրանց էլ ըստ արժանվույն չի գնահատում, ինչքան էլ այդ մարդիկ իր համար «լուսավոր» նախագծեր են բերում ու «նախկինների» դեմ կռիվ տալիս։

3. Նիկոլ-«Ճշմարտախոս»

Եթե Ավրելիուսը իր կայսր եղբորից որդեգրել էր անսասան սեր դեպի ճշմարասիրություն եւ շիտակություն, ապա Փաշինյանը իր թիմակիցներին եւ քաղաքացիներին ամեն օր գործնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ամեն օր ստել եւ լինել անպատասխանատու ցանկացած հայտարարությունում։ Իհարկե չկա որեւէ իշխանություն, որ երբեւէ չի ստել, սակայն Փաշինյանի ստի մշտական ուղեկիցներն են պարզունակությունը եւ, համոզմունքը, որ քո արտաբերած, որեւէ միտք երբեւէ չի ստուգվելու։ Դա է պատճառը, որ վարչապետի մոտ թյուր տպավորություն է, որ կարելի է մի բան խոսել Վաշինգտոնում ( եթե իհարկե հանդիպում տան), մեկ այլ բան՝ Բրյուսելում եւ տրամագծորեն հակառակը՝ Մոսկվայում։ Ու վստահ լինել, որ նրանց բոլորին էլ «կֆռռացնես» ու դե «հլը տեսնենք ինչ կլինի»։ Կամ, օրինակ, կարելի է 100 ձեռքբերումների մեջ ասել, որ նախորդ տարվա համեմատ Երեւանի բյուջեում նախատեսել են հավաքել 10 միլիարդ ավել գումար ու հերիք չի դա հավաքել են, մի բան էլ իրենք իրենց գերազանցել են ու հավաքել 2 միլիարդ ավել, բայց թքած ունենալ, որ նույն Երեւանի կայքում իրենք գրել են, որ պլանավորել են ընդամենը 2.8 միլիարդ ավել հավաքել։
Մի կողմից ասել, որ դատարանները անկախ են, մյուս կողմից՝ դրանք շրջափակել, խրախուսել հրաչ-վաչեներին, աննաներին՝ դանիբեկյան եւ ոչ միայն, դանիելյանարմեններին, տարիներ շարունակ խոսել օլիգարխ- մոնոպոլիստներից, հիմա՝ դարձնել նրանց հիմնադրամին փող տվող խոշոր սեփականատեր։ Իսկ ես ու իմ պես շատերը իր ձեռամբ դառնանք «թալանչի» «նախկին ռեժիմից» եւ այլն։

Այսքանից հետո միայն մնում է հավատալ ու հուսալ, որ առաջիկա հաջորդ իշխանությունում չեն լինի այն մարդիկ, ում մենթորը եղել է Նիկոլ Փաշինյանը։

Հ.Գ. Օրերս պաշտոնի կարիք ունեցող մի նախկին պաշտպան հաշիվ էր արձանագրել՝ «Նիկոլ Փաշինյան ։ նախկիններ» տրամաբանության մեջ՝ ունակ չլինելով գիտակցել, որ իրական հաշիվը գնում է «Նիկոլ Փաշինյան ։ Հայաստան» տրամաբանությամբ։ Հաշիվն էլ 2։0՝ ի վնաս Հայաստանի։ Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ, բայց ի տարբերություն ինքնագոլերի հեղինակների, դրանից հրճվանք է ապրում։

Հ.Գ.Գ. Չգիտեմ պաշտոնավարումից հետո Փաշինյանը Հեգել ու Կանտ կկարդա, թե ոչ, բայց հուսով եմ գոնե հիմա կկարդա Ռենե Դեկարտ, ով գոյության համար թիվ մեկ նախապայմանը համարում էր մտածելը, իսկ մտածելու համար՝ կասկածելը։ Սակայն հուսով եմ ՝ նա երբեմն կասկածի տակ կդնի ոչ թե իր շրջապատի մարդկանց, այլ իր իսկ որոշումները՝ մտքում պահելով Էմիլ Ֆագեի՝ «Անձեռնհասության պաշտամունքը» աշխատանքում արտահայտած հայտնի միտքը, որ իմաստունը կասկածում է հաճախ, տգետը՝ երբեմն, մոլագարը՝ երբեք։

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США