Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Չմա­րող կրքեր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան շուրջ. իշ­խա­նու­թյան փոր­ձա­քա­րը

ОБЩЕСТВО

Ներկայիս իշխանության համար փորձաքար է դարձել հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ խնդիրները շատ են, լուծումները՝ ոչ տեսանելի:

Հայաստանին պե՞տք է հանքարդյունաբերություն, թե՞ ոչ

«Ես հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և լավ չեմ վերաբերվում դրան, բայց այն դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը նույնպես ընդունելի չէ մեզ համար ու հակասում է մեր երկրի ազգային, անվտանգային շահերին: Մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք:

Պատերազմական իրավիճակում միակ աղբյուրը, որը Հայաստանին կարող է բերել արտարժույթ, հանքարդյունաբերությունն է: Հետևաբար՝ հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկել, նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը: Ենթադրենք հիմա որոշեցի, որ Ամուլսարի հանքը փակում ենք, հաջորդ պահին՝ միջազգային հանրության առաջ պետք է պատասխանենք մի հարցի՝ եթե այդքան բնապահպանական երկիր ենք, ինչո՞ւ մինչև հիմա չենք փակել Զանգեզուրի, Զոդի և մյուս հանքերը ու հանկարծ որոշել ենք այս նախագիծը դադարեցնել»,-օրերս Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ճիշտ է՝ բնապահպանական կազմակերպությունների և տարբեր համայնների բնակիչների բողոքները կապված չեն միայն Ամուլսարի հետ: Կան Թեղուտի, Զոդի հանքավայրերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Էլ չենք խոսում փակված և չգործող հանքերի մասին: Օրինակ՝ Սյունիքում գտնվող Կավարտի չգործող հանքը: Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ ուժեղ անձրևներից հետո հանքի թափոնները լցվում էին Ողջի գետը և հոսում Կապանի փողոցներով:

Բնապահպանական կազմակերպությունները նշում են՝ այո, միանգամից փակել բոլոր հանքերը կամ էլ արգելել հանքարդյունաբերությունը հնարավոր չէ, իրատեսական էլ չէ, բայց պետք է լրջագույն հսկողություն սահմանել դրանց նկատմամբ, որպեսզի վերջիններս աշխատեն՝ հետևելով բնապահպանական բոլոր նորմերին: Իսկ չգործող հանքերի պարագայում ռեկուլտիվացիոն գործողությունները պետք է պատշաճ իրականացնել, հակառակ դեպքում աղետն անխուսափելի է:

1,5 տարվա դադարից հետո Թեղուտի հանքավայրը շահագործվեց

Թեղուտի հանքավայրը 1,5 տարի չշահագործվելուց հետո նորից սկսեց գործել: Որոշումը կայացնելուն չխանգարեց անգամ այն հանգամանքը, որ ահազանգ էր հնչեցվում՝ Թեղուտի պոչամբարի պատվարը ճաքեր ունի և դժվար թե այն երկար գոյատևի

Հանքավայրը սկսեց աշխատել, այդ ընթացքում անգամ երկրաշարժ տեղի ունեցավ, իսկ վարչապետը մեկ ամբողջական ստատուս նվիրեց երկրաշարժի և Թեղուտի պոչամբարի չքանդվելու միջև եղած կապին` կարծես ասելով՝ տեսնում եք՝ երկրաշարժ եղավ, բայց պոչամբարի պատվարը չփլուզվեց, այսինքն՝ կառավարությունը ճիշտ էր, բնապահպաններն ու ոլորտի փորձագետները սխալվեցին:

Բնապահպանները շտապեցին հիշեցնել՝ երկրաշարժը միշտ 2-4 բալ, իսկ էպիկենտրոնն էլ միշտ նույն տեղում չի լինում: 

Թեղուտի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: Օրերս մամուլում հրապարակում հայտնվեց, որ «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրի ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է հետ վերցնել սեփականության և գույքային իրավունքների ոտնահարման մասին հայցերը ՄԻԵԴ-ից՝ հակառակ դեպքում սպառնում է դիմումատուներին հեռացնել աշխատանքից:

Առանձնապես հետաքրքրական է, որ այս լուրի հրապարակումից ժամեր անց Լոռու մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն հրապարակեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Թեղուտի» տնօրենը մարզպետին տեղեկացրել է, որ հանքի վերագործարկման աշխատանքներում ներգրավվել են ազդակիր համայնքի բնակիչները, և այս պահին ընկերությունն ունի շուրջ 950 աշխատակից, որոնցից ավելի քան 91 տոկոսը Լոռու մարզի բնակիչներն են:

Մի կողմից մարդկանց արդարացի զայրույթն առաջացող բնապահպանական խնդիրների նկատմամբ, մյուս կողմից, որպես սփոփանք, աշխատատեղերի ստեղծումը: Համեմատելի՞ են այս երկուսը՝ ցույց կտա ժամանակը, կարևորը շատ ուշ չլինի:

Ամուլսարը՝ թեժ կետ

Թեմային «Փաստը» պարբերաբար անդրադառնում է՝ լուսաբանելով խնդիրը տարբեր՝ իրավական, սոցիալական, առողջապահական տեսանկյունից: Հիմա հստակ է մեկ բան՝ Ամուլսարը ներկայիս իշխանությունների՝ հանքարդյունաբերության նկատմամբ ունեցած պետական վերաբերմունքի արտահայտումը և ժողովրդի ձայնը լսելու կարողության չափանիշն է դարձել:

Ակնհայտ է՝ ներկայումս կողմերից որևէ մեկը հետքայլ անելու մտադրություն չունի՝ ո՛չ կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, որն առաջարկում է բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ո՛չ էլ ջերմուկցիները, որոնք ժամանակ են տվել կառավարությանը՝ Ամուլսարի խնդրին վերջնական լուծում տալու համար՝ հակառակ դեպքում դիմելու են պայքարի խաղաղ մեթոդներին: Ի դեպ, արդեն երեկ առավոտյան մի քանի համայնքներում մեկնարկեցին գործադուլները և դասադուլները, իսկ Երևանում էլ երթ կազմակերպվեց՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

Երբ շատ հարցեր քաղաքականացվում են, դա իր մեջ վտանգ է պարունակում

Բնապահպան Կարինե Դանիել յանը, «Փաստի» հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, որ հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել Հայաստանի անվտանգությանը, նշում է՝ հավանաբար սա ավելի շատ մոտեցում էր հարցի տնտեսական կշռին:

«Բայց պետք է հաշվի առնել, որ բնապահպանները դեմ են արտահայտվում հատկապես մետաղական հանքերի շահագործմանը: Հ

այաստանի նման փոքր երկրում հանքարդյունաբերությունը վերցնել որպես զարգացման հիմք, խիստ վտանգավոր է: 

Հանքարդյունաբերությունը վնաս է տալիս շրջակա միջավայրին, մարդկանց առողջությանը: Տվյալներ ունենք, թե ինչպես են մետաղային հանքերն ազդում Լոռիի, Սյունիքի բնակչության առողջության վրա: 

Այս պարագայում պետք է հաշվի նստենք սրա հետ, այլ կերպ հնարավոր չէ:

 Մյուս կողմից` կորցնել Ջերմուկը, որպես առողջարան, հանուն Ամուլսարի հանքավայրի, նաև տնտեսական կորուստ է, չխոսենք մնացած հարցերի մասին: Կարծում եմ՝ հատկապես մետաղական հանքերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի: Մյուս՝ ավազի, քարի և այլ հանքերը, իհարկե, չարյաց փոքրագույնն են, դրանք կարելի է հանդուրժել: Այս դեպքում պետք է ընդլայնել աշխատանքները էկոլոգիական, ռեկուլտիվացիոն առումով»,-ասում է Դանիելյանը:

Մեր այն դիտարկմանը, որ հանքարդյունաբերության, հատկապես Ամուլսարի շահագործման դեմ բնապահպանների և համայնքների բնակիչների ինքնաբավ շարժմանը, կարծես թե, մասնակից են դառնում նաև որոշ քաղաքական ուժեր, Դանիելյանն արձագանքում է.

«Չէի ուզենա, որ հարցը քաղաքականացվեր: Ի վերջո, երբ շատ հարցեր քաղաքականացվում են, դա իր մեջ վտանգ է պարունակում: 

Հարցը պետք է դիտարկել բնապահպանական, տնտեսական և առողջապահական ոլորտների տեսանկյունից:

 Իսկ եթե քաղաքական որևէ ուժ ներգրավվում է խնդրին, ապա նրանց մոտեցումը պետք է լինի միայն այդ ոլորտների շրջանակում»,-եզրափակում է Դանիելյանը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»