Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վլադիմիր Պոզները Նիկոլ Փաշինյանի մասին. նկատելի էր՝ ինչպես են նրան շողոքորթում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Հայտնի ռուս գրող եւ լրագրող Վլադիմիր Պոզները «Ժամ» պարբերականի հետ հարցազրույցում կիսվել է Հայաստանի, հայկական մշակույթի մասին իր հիշողություններով, տպավորություններով և կարծիքով՝ պատմելով նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին խոսելիս լրագրողը խոստովանել է. «Նա, իհարկե, բավականին պայծառ անձնավորություն է, անկասկած… Սակայն չէ որ շատ նկատելի էր, թե ինչպես են բոլորը քծնում նրան, ինչպես են ցանկանում ասել այն, ինչ նա է ցանկանում լսել…խելագարվելու չափ»:

Վլադիմիր Պոզների խոսքով՝ մարդկանց հակվածությունը քծնանքին տարբեր է: «Ոմանք շատ կայուն են, մյուսները՝ ոչ: Սակայն անգամ ամենակայունները, եթե երկար ժամանակ իշխանության ղեկին են լինում եւ նրանց մշտապես ներշնչում են, որ իրենք հանճարներ են, ի վերջո սկսում են հավատալ դրան»,-նշել է նա:

Լրագրողը խոստովանել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա կհեռացներ յուրաքանչյուրին, որը կքծներ իրեն:

Ընդ որում՝ հայտնի լրագրողն ընդգծել է, որ Փաշինյանը «բավականին համակրելի մարդ է, եւ  նրա հետ զրուցելը հետաքրքիր էր»:

«Պոզներ» հաղորդաշարի եթերում Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցի հավանականությանը մասին լրագրողը նշել է, որ պաշտոնական անձանց հարցազրույցի հրավիրելիս պետք է շատ զգույշ լինել:

«Պաշտոնատար անձանց հրավիրելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել, իրավիճակը չբարդացնել եւ չվնասել»,-նշել է նա՝ հիշեցնելով  Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բարդ հարաբերությունների մասին:

Վլադիմիր Պոզները պատասխանել է նաեւ Արցախի մասին հարցերին եւ անգամ մեկնաբանել Յուլի Գուսմանի հետ բանավեճն Առաջին ալիքի եթերում «Պոզներ» հաղորդման ժամանակ, երբ նա ասել էր Գուսմանին, որ Բաքվում «կոտորել են հայերին»:

«Լսեք, դա այն պատճառով չէ, որ նրանք հայեր են: Ես դեմ եմ մարդկանց նկատմամբ ոտնձգություններին, ավելին՝ բռնությանը: Հայերը, հրեաները, վրացիները, կարեւոր չէ՝ ով: Թաիները, չինացիները, կարեւոր չէ: Ես բռնությանը դեմ եմ: Եւ այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում այն տարիներին, բոլորովին ընդունելի չէ: Ես չգիտեմ՝ Ադրբեջանի իշխանությունները խնդրել են արդյոք ներողություն, ցավակցել են արդյոք: Սակայն փաստ է, որ դա տեղի է ունեցել: Դա սարսափելի, արյունոտ կոտորած էր»,-նշել է ռուս լրագրողը:

Նա պատմել է, որ այդ տարիներին իր տանն ընդունել է երկու տարեց հայուհիներին, որոնց Բաքվում կատաղած ամբոխից փրկել էր ադրբեջանցի միլիցիոները: Կանայք ապրել են իր տանը մեկ տարի:

Ինչ վերաբերում է Արցախ այցին, Պոզների խոսքով, եթե հանգամանքների բերումով նա հասկանա, որ իմաստ ունի իր՝ որպես լրագրողի համար, Ղարաբաղ մեկնել, նա կմեկնի: «Ես բնավ չեմ մտահոգվում, որ որեւէ մեկին դուր չի գա»,-ընդգծել է Պոզները:

Հայտնի լրագրողը նաեւ կիսվել է Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին իր ամենավառ հուշերով:

Նա պատմել է, որ առաջին անգամ ժամանել է Հայաստան 1975 թվականին, եւ այդ ճանապարհորդությունը կապված է Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մասին իր հուշերով, որի վրձնին պատկանող նկարը նա տեսել էր իր ընկերների մոտ:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Սարյանի նկատմամբ, քանի որ դեռեւս նախքան Հայաստան մեկնելը, այսինքն՝ նախքան 1975 թվականը, ես տեսել եմ նրա որոշ նկարները եւ մտքումս մտածել. «Դե, իհարկե, այդպիսի գույներ չկան: Դա, իհարկե, գեղանկարչի երեւակայությունն է: Վատ չէ, սակայն այդպիսի գույն չի կարող լինել»: Սակայն երբ ես Հայաստանում էի, ես ցնցված էի: Այդ գույները ճիշտ այնպիսին են, ինչպես նա նկարել էր. մանուշակագույն, բացարձակ մանուշակագույն, կարմիր, դեղին: Ես շատ էի տպավորվել դրանից: Երբ ես տեսա այդ նկարը, ես ասեցի. «Ես ուզում եմ այն ունենալ: Վաճառե′ք այն ինձ»: Դե իսկ նրանք ինձ նվիրեցին դա: Ես շատ եմ սիրում այդ նկարը,-պատմել է Վլադիմիր Պոզները:

Նրա խոսքով՝ նա չի կարող դատել հայկական մշակույթի մասին, քանի որ չափազանց քիչ է տեղեկացված դրա մասին: Լրագրողը պատմել է, որ ծանոթ էր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարովի դստեր՝ Տատյանա Սպենդիարովայի հետ, եւ շնորհակալ է նրան, որ կարողացել է ծանոթանալ հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններին՝ հայերենից թարգմանված:

Ընդ որում՝ ըստ Պոզների՝ ստեղծագործության թարգմանությունը չի կարող լիովին փոխանցել բնօրինակի հնչողությունը:

Լրագրողը նաեւ հիշել է, որ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի բացման տարին նա Ծաղկաձորում էր եւ ներկա էր հուշարձանի բացմանը:

Վլադիմիր Պոզները կիսվել է Հայաստանի եւ իր հայ ընկերների մասին վառ ու բարի հիշողությունների մի ամբողջ փնջով: Նա խոստովանել է, որ շատ է հավանել Երեւանը, եւ քաղաքը շատ հարմարավետ է բնակության համար, ինչպես նաեւ հիացմունք է հայտնել հանրապետությունում ռուսերենի իմացության մակարդակի շուրջ:

Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով